Բաժիններ՝

Ս-400 համակարգերը կարող են Թուրքիային մատակարարվել հուլիսի 9-ին. Haberturk

Ս-400 զենիթա-հրթիռային համակարգերի մատակարարումը Թուրքիային կարող է իրանակացվել հուլիսի 9-ին: Այդ մասին հաղորդել է Haberturk թերթը: Հրատարակության տվյալներով՝ հուլիսի 8-ին Մոսկվայի ժամանակով 21:00-ի կողմերն ավարտվել է Ս-400-ի բեռնումը երկու բեռնատար ինքնաթիռներում: Թերթը պնդում է, որ ՀՕՊ-ի համակարգերով ինքնաթիռները հուլիսի 9-ին Տվերի ավիաբազայից կթռչեն Թուրքիա:

Ավելի վաղ Haberturk հեռուստաալիքը, վկայակոչելով աղբյուրներ, հայտնել է, որ Ս-400-ի բեռնումը Թուրքիա ուղարկելու համար կարող է սկսվել հուլիսի 7-ին: Հեռուստաալիքի տվյալներով՝ հուլիսի 7-ի համար պլանավորվել է առաջին կայանքի բեռնումը փոխադրական ինքնաթիռում՝ հետագայում Թուրքիա ուղարկելու համար շաբաթվա ընթացքում:

Ըստ որում մինչեւ հուլիսի 8-ը, Haberturk-ի տեղեկատվությամբ՝ Թուրքիա կժամանեն ինը տեխնիկական մասնագետներ ՌԴ-ից, որոնք կաշխատեն համակարգերի ծավալման գործում: Առաջին փուլում Անկարային կտրվի մեկ համալիր, նշել է ալիքը:

Նախօրյակին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտնել է Ս-400-ների բեռնումն սկսելու մասին՝ Թուրքիա ուղարկելու համար: Ըստ որում Թուրքիայի ղեկավարը հրաժարվել է հայտնել համակարգերի առաքման ստույգ ժամկետը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս