Բաժիններ՝

Թուրքիայում իշխող ԱԶԿ-ում նոր հրաժարականներ են սպասվում

Թուրքիայի նախկին փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Ալի Բաբաջանի՝ «Արդարություն և զարգացում» կուսակցությունից հեռանալու լուրը միջկուսակցական քննարկումների թեմա է դարձել:

Այս մասին տեղեկացնում է թուրքական «Սոզջու»-ն:

Ըստ քաղաքական կուլիսային քննարկումների՝ Ալի Բաբաջանի և Աբդուլլահ Գյուլի գլխավորությամբ նոր կուսակցություն հիմնելու հետ կապված իշխող ԱԶԿ-ում նոր հրաժարականներ են սպասվում:

Տեղեկությունների համաձայն՝ արդարադատության նախկին նախարար Սադուլլահ Էրգինը, նախկին փոխվարչապետներ Բեշիր Աթալայն ու Մեհմեթ Շիմշեքը և մի խումբ այլ գործիչներ մոտակա օրերին ներկայացնելու են կուսակցությունը լքելու իրենց դիմումները:

Ալի Բաբաջանը հուլիսի 8-ին հայտնել է «Արդարություն և զարգացում» կուսակցությունից հեռանալու մասին: Նա համարվում է 2001թ. հիմնված «Արդարություն և զարգացում» կուսակցության համահիմնադիրներից մեկը: Նախատեսվում է, որ Բաբաջանը Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ աշնանը նոր կուսակցություն է հիմնելու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս