Սիրիա է վերադարձել մոտ 2 հազար փախստական
Գրեթե 2 հազար սիրիացի փախստական անցած մեկ օրվա ընթացքում օտարերկրյա պետություններից վերադարձել է Սիրիա: Այս մասին ասվում է պատերազմող կողմերի հաշտեցման և փախստականների շարժի մոնիթորինգի ռուսական կենտրոնի տեղեկագրում:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ-Նովոստի»-ն:
«Վերջին օրերին Սիրիայի Արաբական Հանրապետություն օտարերկրյա պետություններից վերադարձել է 1979 փախստական, այդ թվում Լիբանանից՝ 433 մարդ, Հորդանանից՝ 1546 մարդ»,-ասված է հաղորդագրության մեջ:



