2017 թվականին Ադրբեջանի տնտեսության մեջ կատարվելիք ներդրումները նախատեսվում են 15,3 մլրդ մանաթի չափով, ինչը 2016 թվականին նախատեսվածի համեմատ 18,6 տոկոսով պակաս է: Այս մասին հայտնում է ադրբեջանական marja.az լրատվականը:
Վերջին տարիներին Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունները՝ հատկապես տնտեսական, գտնվել են բավականին բարձր մակարդակի վրա: Ուկրաինայի ու Սիրիայի ճգնաժամերի հարցում երկու երկրների հակադիր դիրքորոշումները չէին կարողացել խանգարել երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը, որոնք գերակայել են քաղաքական տարաձայնությունների նկատմամբ։
Վերջին 72 ժամում Սիրիայի ռազմաօդային ուժերի և ՌԴ ռազմատիեզերական ուժերի հասցրած ավիահարվածների հետևանքով Հալեպի՝ ապստամբների վերահսկողության տակ գտնվող շրջաններում սպանվել է 106 և վիրավորվել 190 մարդ, հայտնում է Anadolu գործակալությունը։
Lenta-ն հաղորդում է, որ Սիրիայում սպանվել է Ռյազանի օդադեսանտային զորքերի ուսումնարանի շրջանավարտ Սերգեյ Պեչալնովը։
Պակիստանի մայրաքաղաքից 50 կմ հեռավորության վրա տեղի է ունեցել ԴԱԻՇ-ի առաջնորդներից մեկի ոչնչացման գործողությունը։
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հաստատել է Անկարայի վճռականությունը՝ դուրս մղել սիրիացի քրդերի PYD-ի զինյալներին Եփրատ գետի արևելյան ափը։
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հանդես է եկել նախաձեռնությամբ՝ մշակել ազգային անվտանգության միասնական ռազմավարություն։ Վերջինս այդ մասին հայտարարել է՝ հանդես գալով նոր գումարման խորհրդարանում, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Վրաստանի 9-րդ գումարման խորհրդարանի լիազորությունները ճանաչվել են։ Խորհրդարանն ընդունել է բոլոր՝ 150 նորընտիր անդամների լիազորությունները, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Թուրքիան Ռուսաստանի հետ բանակցություններ է վարում մեծ և միջին հեռահարության С-400 զենիթահրթիռային համակարգերի գնման շուրջ, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը։
ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ստորագրված՝ հայ-ռուսական զորքերի միացյալ խմբավորում ստեղծելու վերաբերյալ համաձայնագիրը, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
Ադրբեջանի և Ֆրանսիայի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովը և Ժան-Մարկ Էյրոն քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված հարցեր, հայտնում է ադրբեջանական contact.az կայքը։
Տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը հաջորդ շաբաթ կմեկնի Ադրբեջան։
ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Ջոն Բոլթոնը, որը համարվում է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ապագա վարչակազմում պետքարտուղարի հիմնական թեկնածուներից մեկը, հանդես է եկել Իրանում ռեժիմի փոփոխության օգտին։
Թուրքիայի դատախազությունը տվել է Ստամբուլի Յըլդըզի համալսարանի ավելի քան 100 դատախոսների ձերբակալության հրաման, որոնց կասկածում են ընդդիմադիր թուրք քարոզիչ Ֆեթուլլան Գյուլենի հետ կապեր ունենալու մեջ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ցուցադրել է տեսագրություն, որտեղ նշվում է, որ ռազմավարական հրթիռակիրները գրոհում են ԴԱԻՇ-ի և «Ջաբհաթ ան-Նուսրայի» օբյեկտները։
Իրաքի Էլ-Ֆալուջա քաղաքում հարսանիքի ժամանակ ավտոմեքենայում տեղադրված պայթուցիկ սարքը պայթել է, ինչի հետևանքով սպանվել է 21 մարդ, 42-ն ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ, հայտնում է korrespondent.net-ը։
Ադրբեջանական APA լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ զանգահարել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրրամփին։
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին գիշերը հանդիպել են Լիմայում և բանակցություններ անցկացրել Սիրիայի, Ուկրաինայի և երկկողմ հարաբերությունների հարոցով, հայտնում է RIA Novosti-ն։
«Ադրբեջանական կողմը պնդել է, որ զինված միջադեպերի հետաքննության որևէ անհրաժեշտություն չկա, քանի որ այդ պահին հակամարտության գոտում իրավիճակը մնում էր կայուն: Արդյունքում, մեխանիզմների թեման չի արտացոլվել այդ հանդիպման արդյունքների վերաբերյալ հայտարարության մեջ: Միաժամանակ, մեր կարծիքով, մեխանիզմի հարցը մնում է ակտուալ»,- ընդգծել է Մարիա Զախարովան:
«Հետաքրքիր է՝ մեր անվտանգության կարիքների մեջ դուք ունե՞ք վիճակագրություն, թե մեր ռազմաարդյունաբերական համալիրը մեր ռազմական կարիքների քանի՞ տոկոսն է ապահովում, և ի՞նչ դինամիկա ինքն ունի ընդհանրապես վերջին տարիների ընթացքում կամ մեր պատմության ընթացքում ընդհանրապես»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստում դիմելով Ազգային ժողովի Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանին՝ հարցրեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի ղեկավարությամբ և ԶՈՒ և պաշտպանության նախարարության ղեկավար կազմի, հրամանատարների և միավորումների շտաբների պետերի մասնակցությամբ անցկացվել է կոլեգիալ նիստ։
Արևմուտքն այսօր հանդես է գալիս ԴԱԻՇ-ի ահաբեկիչների կողմից։ Ահաբեկիչների զենքն արտադրված է արևմտյան երկրներում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ ելույթ ունենալով Պակիստանի խորհրդարանում, տեղեկացնում է Anadolu գործակալությունը։
«ՆԱՏՕ-Վրաստան-2016» բազմազգ զորավարժությունները հանդիսանում են մեր երկրի՝ հյուսիսատլանտյան ինտեգրման ուղղությամբ արված ևս մեկ ապացույց, հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին՝ դիմելով ՆԱՏՕ-ի անդամ երկրների և գործընկերների զինծառայողներին։ Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Վրաստանի նորընտիր խորհրդարանի լիազորությունները ճանաչելուց հետո երկրի կառավարության լիազորությունները կդադարեցվեն։ Վրաստանի նախագահը հին կառավարությանը կհանձնարարի մինչ նորի ընտրությունը ժամանակավոր կատարել պարտականությունները, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Մի քանի թուրք զինծառայողներ, որոնք ծառայություն են անցնում Գերմանիայի Ռամշտայն քաղաքում տեղակայված ՆԱՏՕ-ի ավիաբազայում, քաղաքական ապաստան ստանալու հայտ են ներկայացնել։
Թուրքիայի Մուշ նահանգի Բուլանըք գավառում պայթուցիկով բեռնավորված մեքենա է պայթել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվամիջոցը:
Եվրախորհրդարանում աշխատանքներ են տարվում մի նախագծի շուրջ, որը առաջարկում է դադարեցնել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները:
Հայ-թուրքական սահմանի բացումը կարող է տեղի ունենալ միայն Երևանի և Անկարայի երկկողմ ցանկության դեպքում՝ առանց նախապայմանների, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Ռուսաստանն այսօր» մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում։
Երկու հայ զինվորականներ` Հովհաննես Քեշիշյանը և Պետրոս Լափաճյանը ծառայության են անցել Լիբանանի նախագահական պալատում: Այս մասին տեղեկացնում է Լիբանանում «Արմենպրես»-ի թղթակիցը:
Պաշտոնական Անկարան վերջին պահին չեղյալ է համարել Եվրախորհրդարանի պատվիրակության այցը Թուրքիա: