Տեսեք, թե ինչ է տեղի ունենում Ուկրաինայում, Մերձավոր արևելքում, Սիրիայում, Իրաքում, Լիբիայում: Այդ երկրների տարածքային ամբողջականությունը խախտված է: Տեսանելի չեն դրական միտումներ իրավիճակի կայունացման, Մերձավոր արևելքում խաղաղության վերականգնման համար:
Դարյալի կիրճի 134-135 կիլոմետրերին՝ Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին սեպտեմբերի 8-15-ը որոշակի սահմանափակումներ են գործելու, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Ադրբեջանա-վրացական «Սադախլո» հսկիչ-անցագրային կետում պլանավորվում է կատարել վերանորոգման աշխատանքներ: Այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի ղեկավար Այդին Ալիևը Բաքվում անցկացվող Համաշխարհային մաքսային կազմակերպության ամենամյա PICARD համաժողովի ժամանակ: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Անկարայում երկուշաբթի երեկոյան բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ նախօրեին Թուրքիայի Հաքքարի նահանգում տեղի ունեցած ահաբեկչական գործողության, որի հետևանքով 16 թուրք զինծառայող էր սպանվել, գրում է Milliyet թերթը:
Թուրքիայի Իգդիր նահանգում՝ Նախիջևան գնացող ճանապարհին՝ Հայաստանի սահմանից ոչ հեռու, թուրք ոստիկանների տեղափոխող ավտոբուս է պայթեցվել: Պայթյունի հետևանքով զոհվել է իրավապահ ուժերի 10 ներկայացուցիչ, հայտնում է թուրքական TRT Haber հեռուստաալիքը:
«Իլհաս» գործակալությունը հայտնում է, որ Թուրքիայի հատուկ նշանակության ջոկատն օպերացիա են անցկացրել ու սպանել «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) 73 անդամի:
Սեպտեմբերի 8-ին, ժամը 09.46-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ռանչպար գյուղում պայթյունի ձայն է լսվել:
Ադրբեջանում սկսվել է հրամանաշտաբային զորավարժությունների առաջին փուլը, որի ընթացքում կստուգվի Ադրբեջանի ԶՈւ բոլոր տեսակի զորամիավորումների մարտական պատրաստականությունն ու մարտունակությունը: Այս մասին հայտնում է Trend-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօր տարածած մամլո հաղորդագրությանը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, կապված Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչության հետ, իր ցավակցություններն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Թուրքիայի հատուկ նշանակության ջոկատը շրջապատել է 250 ահաբեկչի, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Վրաստանի պատրիարքությունը հայտարարություն է տարածել՝ կապված համացանցում տարածված տեսանյութի հետ, որոնք նկարահանվել են Ադրբեջանի տարածքում գտնվող Սուրբ Գեորգի Կուրմուխի տաճարում, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Թբիլիսիում անցկացվող միջազգային «Եվրոպայի նոր աշխարհաքաղաքական լանդշաֆտ: Անվտանգություն, տնտեսական հնարավորություններ, ազատություն ու մարդկային արժանապատվությունը ճակատամերձ երկրներում» համաժողովում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին խոսել է Ռուսաստանի հետ գործնական հարաբերությունների հաստատման մասին ու հայտարարել, որ Վրաստանը միշտ գործընկեր կլինի ԱՄՆ-ին ու Եվրոպային:
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը անհանգստացած է վերջին շրջանում սահմանում հաճախակի դարձաձ կրակի ռեժիմի խախտման դեպքերից և Հայաստանի ու Ադրբեջանի զորքերի շփման գծում կորուստների թվի աճից:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր վերաբերմունքն է արտահայտել ահաբեկչական գործողության նկատմամբ, որը սեպտեմբերի 6-ի գիշերն իրականացվել էր Իրաքի հետ սահմանակից Հաքքարի նահանգի Դաղլըջա շրջանում: Ահաբեկչության հետևանքով սպանվել էին ու վիրավորվել բազմաթիվ զինվորներ:
Անցած գիշեր Թուրքիայում ահաբեկչական գործողության հետևանքով բազմաթիվ թուրք զինվորներ են սպանվել ու վիրավորվել, հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ անվտանգության պատ է կառուցվում Հայաստանին սահմանակից Թովուզում՝ Այլիբեյլի գյուղը հայկական կողմի կրակոցներից պաշտպանելու նպատակով:
Այսօր 4,5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի արևելքում, 4.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էլ՝ Էլազիգ նահանգում, հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS):
Ադրբեջանի Շեքի քաղաքում ուժեղ երկրաշարժի հետևանքով մեծ ճաքեր են առաջացել ավելի քան 200 տներում, հայտնում է Trend-ը՝ հղում կատարելով Շեքիի գործադիր իշխանւթյան ղեկավարի օգնական Զիյա Վելիևին:
Արրմտյան Վրաստանի Զուգդիդի քաղաքում կատարվել է «Վրաստանի բանկի» թալանման փորձ՝ խաղալիք ատրճանակի օգնությամբ: Մարդը, ով փորձել է բանկ ներխուժել, տաք հետքերով ձերբակալվել է, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
«Խնդիրներն ավելի խորացան մոտ 1 ամիս առաջ, երբ ամբարներում ավարտվեցին պահուստները, ու ներկրողները սկսեցին ուշացնել հին գներով կնքված մատակարարումները: Այսօրվա դրությամբ մի քանի խոշոր դեղագործական ընկերություններ ընդհանրապես դադարեցրել են դեղամիջոցների մատակարարումն Ադրբեջան»:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն երաշխավորում է, որ երկրի հարավարևելյան շրջաններում կրկնակի խորհրդարանական ընտրությունները կանցնեն առանց արտակարգ դեպքերի, հայտնում է TRT Haber հեռուստաալիքը:
Վրաստանի էկոնոմիկայի նախարար Դմիտրի Կումսիշվիլին ակնկալում է ազգային արժույթի ամրապնդում միջնաժամկետ հեռանկարում: Նրա խոսքով՝ լարին ավելի շատ է արժեզրկվել, քան պետք է լիներ, գրում է
Ադրբեջանի Օղուզի շրջանի տարածքում երկրորդ երկրաշարժն է տեղի ունեցել, հայտնում է APA-ն՝ հղում կատարելով երկրի սեյսմոլոգիական ծառայությանը:
Ադրբեջանական Haqqin.az գործակալություն հայտնում է, որ Մուրովդաղի շրջանում սպանվել է 19-ամյա մի զինծառայող:
Շեքիի երկրաշարժի պահը ֆիքսել են Region TV-ի օպերատորները: Հեռուստաալիքի լրագրողները ականատես են եղել երկրաշարժին ուղիղ եթերում:
Ադրբեջանի Մինգեչևիր քաղաքի բնակիչները վախենում են վերադառնալ իրենց տները այսօր առավոտյան տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով:
Թուրքիան պատրաստ է Ադրբեջանին ցուցաբերել օգնություն՝ կապված Շեքիի ուժեղ երկրաշարժի հետ:
Վարշավյան պայմանագրի գործողությունների դադարից ու ԽՍՀՄ փլուզումից հետո միջազգային հարթակում տեղի ունեցող գործողությունների հիմնական պատասխանատվությունը կրում է Արևմուտքը:
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ պատկերված է, թե ինչպես են ադրբեջանական ուժերը փախչում հայկական բանակի պատժիչ գործողություններից:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Երևանի ժամանակով ժ. 08:49-ին Ադրբեջանի Շեքիի շրջանում՝ երկրի հյուսիս-արևմուտքում, ուժեղ երկրաշարժ էր տեղի ունեցել: