«Կարծում եմ՝ երկար բացատրել պետք չի, թե ի՞նչ «նվեր» արեց մեզ Թուրքիայի պաշտպանության նախարարը». Արման Աբովյան

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Շատ հետաքրքիր նորություններ են գալիս Թուրքիայից։

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Հաքարը թուրքական «Անադոլու» պարբերականին տված իր հարցազրույցում բառացիորեն հայտարարեց, որ Թուրքիան հանդիսանում է արցախա-ադրբեջանական հակամարտության կողմերից մեկը։

Իհարկե նախարար Հաքարը այս սենսացիոն հայտարարությունը արեց այն կոնտեքստի ներքո, թե Ադրբեջանը և Թուրքիան եղբայրական պետություններ են և Ադրբեջանի խնդիրները նաև Թուրքիայի խնդիրներ են, սակայն այս բացատրությունը չի նվազեցնում մեզ համար հայտարարության քաղաքական և դիվանագիտական նշանակությունը։

Ասածս ինչ է…

Կարծում եմ, որ սա շատ լավ հնարավորություն է մեզ համար միջազգային քաղաքականության մեջ շատ հստակ մատնանշել թուրքերի դեստրուկտիվ դերը տարածաշրջանային անվտանգության առումով։

Կարծում եմ, երկար բացատրել պետք չի, թե ի՞նչ «նվեր» արեց մեզ Թուրքիայի պաշտպանության նախարարը։

Հիմա շատ կարևոր է, որ հայկական դիվանագիտությունը բոլոր հնարավորություններն օգտագործելով առավելագույն «օգուտ» քաղի ստեղծված իրավիճակից։

Կարծում եմ իրար ճիշտ հասկացանք )

Հ.Գ. Այնպես չի, որ թուրքերը մեզ նորություն հայտնեցին վերը նշված հայտարարությամբ, սակայն սա բացում է մեր առջև շատ լուրջ հնարավորություն, որ որոշ միջազգային հարթակներում թուրքերին ցույց տանք իրենց իրական տեղը…»:

Շատ հետաքրքիր նորություններ են գալիս Թուրքիայից։Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Հաքարը թուրքական "Անադոլու"…

Gepostet von Arman Abovyan am Samstag, 29. August 2020

Տեսանյութեր

Լրահոս