Թուրքիայի պատվիրակությունը երկօրյա այցով մեկնեց Ռուսաստան Լիբիայի շուրջը բանակցությունների համար
Թուրքիայի պատվիրակությունն օգոստոսի 31-ին երկօրյա այցով մեկնել է Մոսկվա Լիբիայի եւ Սիրիայի շուրջը բանակցությունների համար: Այդ մասին հայտնել են հանրապետության արտաքին գործերի նախարարությունում:
Արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության համաձայն՝ այցը տեղի կունենա օգոստոսի 31-ից մինչեւ սեպտեմբերի 1-ը: Ռուսաստանցի պաշտոնակիցների հետ բանակցություններում Թուրքիայի պատվիրակությունը կգլխավորի փոխարտգործնախարար Սեդաթ Օնալը:
A Haber հեռուստաալիքի տվյալներով՝ պատվիրակության կազմի մեջ են մտնում նաեւ ազգային պաշտպանության նախարարության եւ Ազգային հետախուզական կազմակերպության ներկայացուցիչներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: