
Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է, թե «Ադրբեջանի բոլոր օկուպացված տարածքներն ազատագրվելու են»

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն իր թվիթերյան էջում անդրադարձել է 1993 թվականի օգոստոսի 31-ին Արցախյան ազատամարտի ընթացքում հայկական զորքերի կողմից Կուբաթլուի շրջանի (վարչական կենտրոնը՝ Որոտան) ազատագրմանը և հայտարարել, թե իբր «Ադրբեջանի բոլոր օկուպացված տարածքներն ազատագրվելու են»:
«27 տարի առանց Կուբաթլուի»,-գրել է Ադրբեջանի արտգործնախարարը:
Նա նաև նշել է, թե «շրջանն օկուպացվել է Հայաստանի զինված ուժերի կողմից 1993 թվականի օգոստոսի 31-ին և էթնիկորեն մաքրվել ադրբեջանցիներից»:
Բայրամովը նշել է, թե «Կուբաթլուն և մյուս բոլոր օկուպացված տարածքներն ազատագրվելու են, ադրբեջանցիներն էլ վերադառնալու են իրենց տները»: