Թուրքիայի Ազգային մեծ ժողովը հունիսի 7-ին ընդունել է որոշումներ, որով թուրքական կողմն իր զինված ուժերի ներկայացուցիչներին տեղակայելու է Կատարում, ինչպես նաև վերապատրաստելու է այնտեղի ժանդարմերիայի ներկայացուցիչներին:
Ադրբեջանական ընդդիմադիր «Մուսաֆաթ» կուսակցության կին ներկայացուցիչները խորհրդակցություն են հրավիրել, որտեղ քննարկվել են քաղբանտարկյալների իրավունքներին և շահերին վերաբերող հարցեր՝ որոշում կայացնելով պայքարելու դրանց պաշտպանության օգտին:
Թուրքիայի Աքյազի քաղաքի ջրաշխարհում 5 մարդ, որոնցից 3-ը դեռահասներ, դժբախտ պատահարի զոհ է դարձել:
Հալեպում շուկայի ուղղությամբ արձակված կրակաhերթի հետևանքով 20 մարդ տարբեր աստիճանի վիրավորում է ստացել:
Ադրբեջանում՝ Մինգեչաուրում տեղացած անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղն ու ուժեղ քամին մեծ վնաս են հասցրել տեղի բնակելի տներին:
Տեսանյութը մեկնաբանել է նաեւ ինքը՝ Գոցիրիձեն՝ ասելով․ «Աշխարհում հայտնի Reddit-ում մեծ քննարկում է բարձրացել՝ սելֆի եմ նկարում, թե պանորամա: Իրականում ես ավելի քան մեկ միլիոն դիտում ու մեկնաբանություններ ունեմ՝ մեկը մյուսից դրական, իսկ օտարերկրացի կանայք ինձ հանգիստ չեն տալիս ծանոթանալու ցանկությամբ»,- գրել է պատգամավորն իր ֆեյսբուքյան էջում:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը հեգնանքով է արձագանքել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե ադրբեջանական բանակը աշխարհի 50 ուժեղագույն բանակների թվում է:
ԱՊՀ երկրների ավելի քան 2000 քաղաքացիներ, որոնք տարբեր երկրներում մարտական պատրաստություն են անցել գրոհայինների շարքերում, հետախուզման մեջ են:
Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում ստորագրված միջկառավարական համաձայնագրի շրջանակներում՝ Ադրբեջան է տեղափոխվել ռուսական արտադրության զինտեխնիկայի նոր խմբաքանակ:
Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության պատգամավոր Էնիս Բերբերօղլուի փաստաբանը հայտարարել է, որ իր պաշտպանյալին կալանավորելու մասին որոշումը բողոքարկելու համար դիմել է երկրի Սահմանադրական դատարան:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Եվրամիությունում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Մալենա Մարդը նշում է, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտման և նոր զոհեր լինելու հանգամանքը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ստատուս-քվոն անկայուն է:
Ադրբեջանի Դաշքեսանի շրջանում ոստիկանները բերման են ենթարկել երաժշտական դպրոցներից մեկի ուսուցիչ՝ 50-ամյա Փիքրեթ Բահրամովին, ով թմրանյութերի ակտիվ առևտրով է զբաղում:
Բացման արարողությանը ներկա է եղել Ադրբեջանի բանակի 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Մայիս Բարխուդարովը, ինչից կարելի է եզրակացնել, որ զորամասը ևս 2-րդ ԲՆ ենթակայության տակ է:
«Ես երեց Գիորգի Մամալաձեից վատ բան չեմ տեսել, այդ պատճառով կարծես երկինքը փլվեց, երբ իմացա, որ նրան ձերբակալել են»,- ըստ aliq.ge-ի՝ երեց Մամալաձեի ընտանիքի անդամների հետ հանդիպմանն ասել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա 2-րդը:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հունիսի 23-ին Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի հյուսիս-արևմուտք։
Կատարի դեմ պատժամիջոցներ ձեռնարկող Ծոցի երկրները՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, այդ երկրից պահանջել են փակել թուրքական ռազմաբազան:
Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Թուրքիայում քաղաքական այլախոհներին թիրախավորելու դեպքերի առնչությամբ:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Թուրքիայի դեմ վճիռ է կայացրել «հավատքի ազատությունը խախտելու» համար:
«Դրեք ձեզ Բաքվի տեղը։ Բանակցությունները դադարեցվել են, քանի որ դրանք ոչ մի տեղ չեն տանում, կողմերն իրական փոխզիջումների պատրաստ չեն։ Ի՞նչ կարող է անել Բաքուն, դրեք ձեզ նրանց տեղը։ Բացի այդ սադրանքներից, հարցը թեժ պահելու փորձերից, ի՞նչ կարող է անել»։
«Միջազգային հանրությունում մենք որևէ հարց չենք բարձրացրել՝ որպես քաղաքական օրակարգի հարց: Նախաձեռնողականությունն ընդհանրապես զրոյական մակարդակի վրա է: Եթե դիվանագիտական կորպուսի կատարած գործողությունների արդյունքը 25 տարվա ընթացքում չի երևում, ուրեմն գործողություններն արդյունավետ չեն: Արդյունավետ նախաձեռնողականություն չկա»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:
«Եթե Կատարը մտադիր է վերադարձնել նախկին հարաբերությունները հարեւան երկրների հետ, նրան անհրաժեշտ է կատարել Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի շրջանակներում ընդունված որոշումները»,- նշել է պետնախարարը: Գարգաշը հավելել է, որ դրանց թվում գլխավորներն են՝ «ահաբեկչությանը, Սիրիայում եւ Լիբիայում արմատական խմբավորումներին ցուցաբերվող ֆինանսական աջակցության դադարեցումը, ինչպես նաեւ Էմիրությունների տարածքում գտնվող այն անձանց հանձնումը, որոնք որոնվում են որպես տարածաշրջանային եւ միջազգային մակարդակով ահաբեկիչներ:
Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը հայտարարել է Կատարում ստեղծվելիք թուրքական ռազմաբազա առաջին փոխադրումներն անելու մասին:
Թուրքիայի զինված ուժերը Բիթլիս նահանգի Թաթվան գավառում Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ իրականացվող գործողություններում նոր կորուստներ են գրանցել:
Թուրքիայի Ադանա քաղաքի ոստիկանությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներին հայտնաբերելու նպատակով գործողություն է իրակացրել:
Բաքվի ծանր հանցագործությունները քննող դատարանում հունիսի 22-ին տեղի է ունեցել Ադրբեջանում կալանքի տակ գտնվող բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով նախապատրաստական դատական նիստը:
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօրվա ասուլիսում՝ խոսելով ադրբեջանական արտադրանքը Հայաստանի շուկայում հայտնվելու փաստին, հայտարարեց, թե խնդիրը միայն Հայաստանում չէ, ադրբեջանական շուկայում վերջերս հայտնվել է հայաստանյան արտադրության բանջարեղեն՝ կարտոֆիլ և ծիրան: Նրա խոսքով՝ ադրբեջանական արտադրանքը Հայաստան ներկրելը արգելելու համար պետք է կիրառել պաշտոնական սանկցիաներ, մշակել մեխանիզմներ:
Ադրբեջանի սահմանային ոստիկանության կողմից վրաց-ադրբեջանական սահմանը հատելիս նախօրեին ձերբակալված լրագրող Քյամրան Մահմուդովն ազատ է արձակվել Ղազախի շրջանի ոստիկանության բաժանմունքից:
Թուրքիայում մարդու իրավունքների ու օրենքի գերակայության մշտական խախտումների պարագայում Եվրամիությանն այդ երկրի անդամակցությունը դառնում է անհնարին:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն երկխոսություն է սկսել հայկական ու ադրբեջանական կողմերի հետ՝ Ադրբեջանում պահվող ՀՀ քաղաքացի Զավեն Հովհաննեսի Կարապետյանի հարցով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակի Հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: