Թուրքական ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Իրկուտսկի օդանավակայանում տեխնիկական անսարքությունների պատճառով, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով աղբյուրին:
Թուրքիայում լայնամասշտաբ կիբերհարձակման են ենթարկվել բազմաթիվ բանկեր ու պետական հաստատություններ:
Ադրբեջանական ոչ կառավարական ԶԼՄ-ները, հղում կատարելով իրենց աղբյուրներին, հայտնում են, որ կալանավորվել է գեներալ Էլչին Գուլիևը, ով մինչև այս տարվա հոկտեմբեր ամիսը ղեկավարել է Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության հակաահաբեկչական կենտրոնը:
Արդեն մի քանի օր է, ինչ վրացական ԶԼՄ-ները տարածում են տեղեկություն, թե երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականից հետո հրաժարական է ներկայացնելու նաև Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան:
Դեկտեմբերի 26-ին, ժամը 06.49-ին ՌԴ ԱԻՆ ՃԿԱԿ-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 01.51-ին Դոնի-Ռոստովի տարածաշրջանի Սալսկ-Պրոլետարսկ տեղական նշանակության ավտոճանապարհի 0.5 կմ-ին՝ Մանիչստրոյ գյուղի (բնակավայրի) մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:
Նշենք, որ 2015թ. հունվար-նոյեմբեր ամիսներին տնտեսական ու սոցիալական ոլորտի զարգացմանն ուղղվել է 14 438,8 միլիոն մանաթ:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է այն միջոցառումների մասին, որոնք պետք է աջակցեն զբոսաշրջային ոլորտը Ռուսաստանի կողմից սահմանած պատժամիջոցներից հետո:
Ներկայում քննարկվում է եկող տարվա պետական բյուջեում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին հարցը՝ կապված 2016թ. պետբյուջեի մշակման ժամանակ կիրառված տարադրամի փոխարժեքի հետ, ինչպես նաև վերանայել բյուջետային ծախսերի ու եկամուտների հաշվարկը, որն արվել է արտարժույթով:
Ադրբեջանը կոչ է անում ակտիվացնել աշխատանքը բանակցությունների սեղանին գտնվող առաջարկների վրա՝ փոխելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության ստատուս-քվոն։
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հավանության է արժանացրել երկրի խորհրդարանական մեծամասնության կողմից երկրի վարչապետի պաշտոնում առաջադրված արտգործնախարարի պաշտոնակատար Գեորգի Կվիրիկաշվիլիի թեկնածությունը։ Այս
Ռուսական հետախուզությունը 12 հազար բենզատար ու բեռնատարներ է հայտնաբերել թուրք-իրաքյան սահմանին՝ Զախո շրջանի անցագրային կետի մոտակայքում:
Վրաստանը դեռ չի տեսնում նախադրյալներ Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման համար: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն: Այս մասին հայտնում է BBC-ն:
Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հեռանում է «Վրացական երազանք» կուսակցության նախագահի պաշտոնից: Սյս մասին հայտնում է IPN-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
Վրաստանի վարչապետի պաշտոնում առաջադրվել է երկրի արտգործնախարարի պաշտոնակատար Գեորգի Կվիրիկաշվիլին: Նման որոշում նիստի ժամանակ կայացրել է Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը, որը կազմված է «Վրացական երազանք» իշխող կոալիցիայի անդամներից, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Ռուսաստան այցելած Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) համանախագահ Սալահեթթին Դեմիրթաշի արարքն ու հայտարարությունը որակել է որպես «խայտառակություն» ու «դավաճանություն», հայտնում է BBC-ն:
Ադրբեջանի պաշտպանության և անվտանգության ոլորտը 2015 թվականին (մինչև դեկտեմբերի 23-ը) 76 կորուստ է տվել:
Մոտ 100 հազար մարդ է պարտադրված փախստական դարձել «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների ու թուրք ուժայինների հետ բախումների պատճառով, հայտնում է Hurriyet-ը՝ հղում կատարելով Թուրքիայի ՆԳՆ-ի զեկույցին:
Ինչպես հայտարարել է «Վրացական երազանք» խմբակցության նախագահ Գեորգի Վոլսկին, Վրաստանի նախագահի ապագա թեկնածուներից մեկը երկրի արտգործնախարար Գեորգի Կվիրիկաշվիլին է, սակայն ինտենսիվ խորհրդատվությունները շարունակվում են, իսկ թե ով կլինի վարչապետ, հայտնի կդառնա մոտ օրերս: Այս մասին տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ծննդյան օրվա կապակցությամբ, հայտնում է «ԱզերԹաջ» գործակալությունը:
Մենք դեռ չենք տեսել այդ օրինագիծը, սակայն միշտ պատրաստ ենք խորհրդատվություններ անցկացնել Ադրբեջանի հետ մարդու իրավունքների հարցերի վերաբերյալ:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին վարվեց Իվանիշվիլիի պես: Այսպես է մեկնաբանել Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիդ Ուսուպաշվիլին վարչապետի հրաժարականը, որի մասին Ղարիբաշվիլին հայտարարեց երեկոյան: Այս մասին հայտնում է «Գրուզիա Օնլայնը»:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հրամանագիր է ստորագրել, որով նախարարներին տրվել են պաշտոնակատարների կարգավիճակ, մինչև կհաստատվի կառավարության նոր կազմը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Բունդեսվերն ավարտում է Թուրքիայում հակաօդային պաշտպանության իր առաքելությունը, որի նպատակն էր կանխել Սիրիայի կողմից հնարավոր հարձակումները: Զենթահրթռիռային Patriot համակարգերը Թուրքիայի Իսկենդերուն նավահանգստից հեռացվել են դեկտեմբերի 23-ին՝ ուղղություն վերցնելով դեպի Գերմանիա, հայտնում է dpa գործակալությունը:
Ադրբեջանի Միլի մեջլիս է ներկայացվել «ԱՄՆ-ում մարդու իրավունքների վիճակի մասին» օրինագիծ:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական է ներկայացրել:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի արտակարգ ճեպազրույցը տեղի կունենա Վրաստանի ժամանակով ժ. 20:00-ին: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»՝ հղում կատարելով Վրաստանի կառավարության մամլո ծառայությանը:
Մոսկվայում կայացել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստը, որտեղ քննարկվել են մինչև 2015թ. ԱՊՀ անդամ երկրների ռազմական համագործակցության իրականացման արդյունքները:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր վերաբերմունքն է հայտնել Ռուսաստանի կողմից «Սու-24» ինքնաթիռի բորտային ինքնագրի հրապարակային բացման ու դրանցում պարունակվող տեղեկությունը կարդալու անհնարինության նկատմամբ, հայտնում է Milliyet թերթը:
Կախա Քալաձեն նշել է, որ Վրաստանը կարևորում է բարեկամ Հայաստանի հետ տարբեր ուղղություններով կապերի զարգացումը և սերտացումը: Նրա խոսքով՝ Հայաստանի, Վրաստանի, Իրանի և Ռուսաստանի միջև այսօր ստորագրված փոխըմբռնման հուշագիրը նպաստավոր հիմքեր է ստեղծում տարածաշրջանային էներգետիկ համագործակցության զարգացման համար, և անհրաժեշտ է առավելագույն ջանքեր գործադրել՝ փոխշահավետ նախագծերը կյանքի կոչելու համար:
Brent ապրանքանիշի նավթի 1 բարելի գինը 2004 թվականի հուլիսից առաջին անգամ նվազել է 36 դոլարից, հայտնում է РБК-ն: