Իսրայելի պաշտպանության նախարարը մեղադրել է Թուրքիային
Իսրայելի Պաշտպանության նախարար Բեննի Հանցը հայտարարել է, որ Թուրքիան դեմ է Սիրիայի հյուսիսում և Միջերկրական ծովի արևելյան մասում տարածաշրջանային խաղաղությանը: Ինչպես հայտնում է «Reuters» գործակալությունը, այս մասին նախարարն ասել է լրագրողների հետ զրույցում:
Իսրայելի պաշտպանության նախարարը Թուրքիային մեղադրել է տարածաշրջանի ապակայունացման ու խաղաղարար ջանքերին հակազդելու մեջ, ինչպես նաև կոչ է արել միջազգային ճնշումների միջոցով հասնել այդ պետության վարքագծի փոփոխությանը:
Հղում անելով Թուրքիայի գործողություններին Սիրիայի հյուսիսում՝ Միջերկրական ծովի արևելյան մասում, նրա միջամտությանը Լիբիայում, Հանցը նշել է, որ այդ գործողությունները բերում են անկայունության: