ՀՀ պաշտպանության նախարարությունը և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը հերքում են Ադրբեջանի ՊՆ հայտարարությունն այն մասին, թե իբր հունիսի 21-ին խոցվել է հայկական անօդաչու թռչող սարք: «Մենք խաղալիքներ մեր բանակում չունենք»:
Ադրբեջանցի լրագրող Քյամրան Մահմուդովը վրաց-ադրբեջանական սահմանը հատելիս ձերբակալվել է սահմանային ծառայություն իրականացնող ադրբեջանցի իրավապահների կողմից:
Մոսկվայի հայկական հանձնաժողովը հեռագրով հարց է ուղղել քաղաքների միության հոգաբարձու Խատիսովին․ ցանկանում է տեղեկանալ Արզրումից, Մուշից և Խնուսից փախուստի դիմած հայերի թվաքանակի ու ընդհանուր վիճակի մասին, որպեսզի օգնություն ցուցաբերի: «Հորիզոն»-ը հեռագիր է ստացել. Արզրումում հայերը մեծ թվով սեփականություն են թողել և անհրաժեշտ է տղամարդկանց ուղարկել, որպեսզի տիրություն անեն:
Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունը, որը հաստատակամ է սեպտեմբերին անկախության հանրաքվե անցկացնելու հարցում, ակնկալում է, որ Թուրքիան ու մյուս երկրները կհասկանան, որ իրենց ցանկություններն օրինական են:
Ադրբեջանում ձերբակալված լրագրող Աֆղան Մուխթարլըի փաստաբան Էլչին Սադիգովը լրագրողներին տված հարցազրույցում նշել է, որ իր պաշտպանյալի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է:
Պաշտոնական այցով Ճապոնիայում գտնվող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն նախազգուշացրել է այդ երկրի իշխանություններին գյուլենականների գործունեության առնչությամբ:
Դորտմունդ քաղաքում գտնվող Westfalenhallen համալիրի կազմակերպիչները հայտնել են, որ սրահը չեն կարող տրամադրել, քանի որ այն արդեն ամրագրված է մեկ այլ միջոցառման համար:
«Ադրբեջանին թույլ չեն տա երկար պատերազմել, կարող է ապրիլյան քառօրյայի նման մի բան լինել, Ադրբեջանն առաջ գնա մի 1000 քառ. կմ կամ զիջի դիրքերը մի 1000 քառ. կմ։ Ես սա պայմանական եմ ասում։ Այլ իրավիճակ ես չեմ կարող կանխատեսել։ Այնպես, ինչպես Երևանը չի հրաժարվի Լեռնային Ղարաբաղից, այդպես էլ Բաքուն չի հրաժարվի Լեռնային Ղարաբաղից։ Եվ բանակցությունների ներկայիս ձևաչափը փակուղային է, տանում է պատերազմի»։
«Հայաստանն այսօր կանգնած է երկընտրանքի առաջ, և այսօր Հայաստանի առաջ կանգնած մարտահրավերները կրում են գոյաբանական բնույթ։ Մեր առաջ այն հարցն է՝ մենք մնալո՞ւ ենք քարտեզի վրա, թե՞ ոչ։ Այստեղ ճաշակի հարց չէ՝ դու ռուսներին սիրո՞ւմ ես, թե՞ ոչ, ամերիկացիներին սիրո՞ւմ ես, թե՞ ոչ»,- հավելեց Ռ.Մեհրաբյանը։
Ադրբեջանում 10 բանկ, որոնք գործունեություն են ծավալում ավելի քան տասը ֆինանսական շուկաներում, այլևս չեն համապատասխանում անհրաժեշտ պահանջներին:
Փոլադյանը նշել է, որ Սիրիան հայերի համար իսկական տուն է, որտեղ նրանք ոսկե պատմական ժամանակաշրջան են ապրել՝ ինտեգրվելով տեղի հասարակությանը:
Ամենքից հաճախ ապաստան ստանալու համար դիմում են Ադրբեջանի, Ուկրաինայի և Վրաստանի քաղաքացիները:
Ապրիլյան պատերազմի ծանր վիրավորում ստացած ադրբեջանցի զինվորի եղբայրն իր բողոքն ու զայրույթն է հայտնում Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ, որոնք ոչ միայն իր վիրավոր եղբորը, այլև մյուս զինվորներին անտարբերության են մատնել և խնամազուրկ թողել:
Ադրբեջանի արդարադատության նախարարության մարդու իրավունքների և հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Ֆաիգ Գուրբանովը վստահեցրել է, թե այդ երկրում կալանավորված բլոգեր Ալեքսնադր Լապշինի առողջական վիճակը ուշադրության կենտրոնում է պահվում:
«Կարմիր խաչ»-ի միջազգային կոմիտեի աշխատակիցներն այցելել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանի նկատմամբ դիվերսիոն ոտնձգություն իրականացնելու ժամանակ ձերբակալված Շահբազ Ջալալօղլու Գուլիևին և Դիլհամ Ասքերովին:
Հունիսի 21-ին՝ ժամը 15:31-ին, Ադրբեջանի ՊՆ-ն հոդված և դրան կից տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացնում են իբր «հունիսի 20-ին ձերբակալված հայ դիվերսանտին», ով ներկայանում է որպես Զավեն Հովհաննեսի Կարապետյան (ծնված 1974 թ.):
Թուրքիայի նախարարների խորհուրդը որոշում է ընդունել երկրի 41 նահանգի ղեկավարի փոխելու վերաբերյալ:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) սկսել է Վրաստանից առևանգված և Ադրբեջանում ձերբակալված լրագրող Աֆղան Մուխթարլըի գործի բողոքարկման շուրջ քննարկումները՝ ակտիվ հաղորդակցման մեջ մտնելով Ադրբեջանի իշխանությունների հետ:
Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը հունիսի 20-ի երեկոյան ժամանել է Ստամբուլ: Աթաթուրքի օդանավակայանում Բեքչյանին դիմավորել են Սահակ եպիսկոպոս Մաշալյանն ու մի խումբ այլ անձինք:
Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մեսութ Բարզանիի քաղաքական գծի հետևորդ մի խումբ քաղաքական գործիչներ Թուրքիայում մտադիր են քրդական կուսակցություն հիմնել:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու հիմնավորմամբ թուրքական Diken պարբերականի սյունակագիր Լևենթ Գյուլթեքինի դեմ մեղադրական է ներկայացվել:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրում գլխավոր ընդդիմության՝ Հանրապետական ժողովրդական կուսակցության կողմից կազմակերպված «արդարության երթ»-ի մասնակիցներին մեղադրել է ահաբեկիչների հետ համագործակցելու մեջ:
«Եթե Ադրբեջանի նպատակն է՝ ժամանակ առ ժամանակ ինքը որոշի՝ երբ է գնում սրացման, ապա պետք է զրկել ադրբեջանական կողմին նման հաճույքից։ Իսկ թե ո՞նց է դա լինելու, դա նեղ մասնագիտական, այսինքն՝ ռազմական փորձագետների խնդիրն է»։
«Որոշակի առումով Հայաստանը կարող է նաև կապող օղակի դեր ստանձնել Կատարի և ՌԴ-ի միջև՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռուս-կատարական հարաբերություններն անցել են որոշակի վայրիվերումների շրջաններ, բայց այս պահի դրությամբ՝ գտնվում են նորմալ վիճակում»։
Իրաքի կառավարական ուժերը վերականգնել են հսկողությունը Տիգրիսի վերջին հինգերորդ կամրջի նկատմամբ, որը միացնում է Մոսուլի արեւմտյան ու արեւելյան մասերը՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից խլելով գետանցումը:
Եվրախորհրդարանի՝ Լյուքսեմբուրգը ներկայացնող պատգամավոր Ֆրանկ Էնգելն անհրաժեշտ է համարում Արցախի և Ադրբեջանի շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրումը: Նա «Արմենպրես»-ի հետ զրույցում հույս է հայտնում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկել են դրա անհրաժեշտությունը: Եվրոպացի պատգամավորը համանախագահների՝ հունիսի 19-ի հայտարարության մեջ նորություն չի տեսնում:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին մերժել է հունիսի 21-ին բարձրագույն օրենսդիր մարմնի արտահերթ նստաշրջան նշանակելու երկրի խորհրդարանի դիմումը:
Վրաստանում գազը կարող է թանկանալ 5 թեթրիով:
«Տեղեկացնենք, որ հայկական կողմի պնդած պաշտոնում Նատիգ Ղուրբանով ազգանվամբ զինծառայող առհասարակ չի ծառայում»:
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում շարունակվում է երկրի գլխավոր ընդդիմադիր կուսակցության՝ «Ազգային հանրապետական ճակատ»-ի (ԱՀԿ) կողմից կազմակերպված «արդարության քայլերթ»-ը: