Ռուսաստանն իրավունք չունի պայմաններ թելադրել Թուրքիային, ասել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, հայտնում է TRT Haber հեռուստաալիքը:
Լաստանավում եղել է Արինայի հայրը, մայրը, տատիկը և 10 տարեկան եղբայրը՝ Վահանը, որոնց մասին, սակայն, դեռևս տեղեկություններ չկան:
Թուրքիայի արևելյան մասում գտնվող Բինգյոլ նահանգի Կիգի քաղաքում տեղի է ունեցել 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, հայտնում է Anadolu գործակալությունը:
Թուրքիան Մոսկվային բողոք է հայտնել՝ կապված այն բանի հետ, որ Բոսֆորի նեղուցով անցնելիս «Կեսար Կունիկով» դեսանտային նավի տախտակամածին կանգնած ռուս զինծառայողի ուսին եղել է զենիթահրթիռային համակարգ (ПЗРК):
Ահաբեկիչները հրթիռակոծել են Սիրիայի հյուսիսում գտնվող Հալեպ քաղաքը, ինչի հետևանքով 1 արկ պայթել է ՌԴ-ի նախկին հյուպատոսության շենքի մերձակայքում:
Ադրբեջանական APA գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, հայտնում է, որ պրապորշչիկ Ջեյհուն Ահմեդովի կողմից զենքի հետ անզգուշաբար վարվելու հետևանքով սպանվել է զինծառայող Գուլիև Ադիլ Աղաբաբա օղլուն:
ԱՄՆ-ը հուսով է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը կհաջողվի:
Թուրքիայի ԱԳՆ-ն պատրաստ է Անկարա կանչել ռուս դեսպանին, որպեսզի իր բողոքը հայտնի Բոսֆորի նեղուցում ռուսական ռազմանավի «սադրիչ» նավարկման կապակցությամբ, հայտնում է Hurriyet-ը՝ հղում կատարելով թուրքական պաշտոնատար անձանց:
Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ այլևս Իրաք չեն ուղարկի իրենց զինծառայողներին, քանի որ Բաղդադն իր անհամաձայնությունն է հայտնել այդ առնչությամբ:
Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման վատագույն սցենարի դեպքում Թուրքիան կարող է կորցնել 9 մլրդ դոլար, հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեդ Շիմշեկը տեղի հեռուստատեսության եթերում:
Երեկ՝ դեկտեմբերի 6-ին, Ադրբեջանի Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի մոտակայքում տեղակայված զորամասում ենթասպան անզգուշությամբ հրազենով սպանել է Բաքվի Յասամալի շրջանից զորակոչված զինծառայող Ադիլ Գուլիևին (Adil Quliyev)։
Թուրքիայի Սամսուն նավահանգստի ղեկավարությունը ստուգման նպատակով ձերբակալել է 4 ռուսական նավի: Ինչպես հայտնում է Hurriyet Daily News-ը, խոսքը ռուսական «Կրիստալ», «Նևա», «Օմսկի-105» և «Ռուսիչ» բեռնանավերի մասին է, որոնք ձերբակալվել են հավելյալ ստուգումների համար:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունն առգրավել է անօրինական զենք ու զինամթերք, տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը»:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրում մեկօրյա սուգ է հայտարարել: Այս մասին հայտնում է Trend գործակալությունը:
Դեկտեմբերի 5-ին առաջնագծում՝ Ադրբեջանի Տերտերի շրջանի հատվածում, սպանվել է Ադրբեջանի բանակի ավագ լեյտենանտ, 1988 թ. ծնված Մոլլաև Աբդուլլա Մոլլա օղլուն (Mollayev Abdulla Molla oğlu), ևս 2 զինծառայող վիրավորվել են:
Թուրքիայի Սամսուն նավահանգստում արգելափակվել են 4 ռուսական նավեր, հայտնում է թուրքական Haber7 թերթը:
«Թուրքիան այնքան հզոր չէ, որպեսզի գլուխը պարզած` շարժվի ՌԴ-ի հետ առճակատմանն ընդառաջ։ Նրանք նույն լիգայից չեն։ Ավելին, եթե Թուրքիան փորձի օգտագործել Հայաստանը` որպես հաղթաթուղթ, ապա չի կարողանա ստանալ անհրաժեշտ արևմտյան աջակցությունը»,- ասում է թուրք մտավորական, «Radikal»-ի սյունակագիր, ազգությամբ քուրդ գրող, լրագրող և ռեժիսոր Ումիթ Քվանչը:
«Վաղը ժամը 8-ին հրապարակը պետք է լեցուն լինի, տաք հագնված եղեք»,- քիչ առաջ այս մասին Ազատության հրապարակում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Նախագահների առաջիկա հանդիպումից լուրջ արդյունքներ պետք չէ սպասել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի առաջատար վերլուծաբան, «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկիանովը։ Հիշեցնենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը վերահաստատել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կայանալու է դեկտեմբերին:
Ադրբեջանում՝ Կասպից ծովում գտնվող «Գյունեշլի» նավթի հանքավայրի հարթակում երեկ ծագած ուժեղ հրդեհին զոհ է դարձել 32 աշխատակից, հայտնում է Reuters-ը:
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում մեկնաբանել է Վրաստանի նախագահ ԳեորգիՄարգվելաշվիլիի կողմից իրեն երկրի քաղաքացիությունից զրկելու փաստը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Թբիլիսիի Բախտրիոնի փողոցում իրավապահները «Տոյոտա» մակնիշի վրա ամրացված ինքնաշեն նռնակ են հայտնաբերել, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Այսօր Եվրամիության անդամ երկրների ՆԳՆ ղեկավարները նիստի ժամանակ պայմանավորվել են ընդունել համաձայնագիր ուղևորների ռեեստրի վարման կանոնների մասին:
2015թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ Ադրբեջանի Կենտրոնական բանկի արժութային պահուստները կազմել են 6 մլրդ 245,6 մլն դոլար, հայտնում է contact.az-ը:
Սաակաշվիլիի կարծիքով՝ Վրաստանի իշխանությունները նման որոշում են կայացրել, որպեսզի թույլ չտան իր մասնակցությունը Վրաստանի ընտրություններին: «Ինձնից Վրաստանում շատ են վախենում, այնտեղ վախենում են խոսքի ազատությունից, այդ պատճառով էլ փորձում են փակել «Ռուսթավի-2» հեռուստաալիքը, ինչպես նաև ինձ ցանկանում են զրկել հաջորդ տարվա հոկտեմբերին կայանալիք ընտրություններին մասնակցելուց, թեև ես չեմ հայտարարել, որ ցանկանում եմ մասնակցել ընտրություններին»,- հայտարարել է Սաակաշվիլին:
Թուրքիան ու Ադրբեջանը պայմանավորվել են արագացնել Տրանսանատոլիական գազատարի (TANAP) շինարարությունը: Նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ:
Թուրք ու ռուս ժողովուրդների միջև չկա ու չի կարող լինել խնդիր: Թուրքերն ու ռուսները երկու մեծ ժողովուրդներ են, որոնք միասին կերտել են Եվրոպայի ու Ասիայի պատմությունը: Ռուսները հպարտ ժողովուրդ են ու մենք նրանց հարգանքով ենք վերաբերվում:
Եթե Թուրքիան ու Ադրբեջանը կարողանան մեծացնել «Շահ Դենիզ» հանքավայրի խողովակաշարի շինարարության տեմպերը, ապա Վրաստանը ստիպված չի լինի գնել ռուսական գազ:
Յուրաքանչյուր տարի դեկտեմբերին ԵԱՀԿ նախարարական խորհրդի հանդիպումից առաջ Ադրբեջանը նվազեցնում է լարվածությունը սահմանին եւ հրաժարվում սադրանքներից, սակայն գագաթնաժողովում հայտարարությունից հետո կրկին մեծացնում լարվածությունն ու այդ կերպ պատասխանում հայտարարությանը:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հրաման է ստորագրել երկրի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին քաղաքացիությունից զրկելու մասին, հայտնում է TASS-ը: