Ադրբեջանում երկրի ղեկավարի պատիվն ու արժանապատվությունը ինտերնետ տիրույթում արատավորելու կամ ստորացնելու փորձը կհանգեցնի քրեական պատախանատվության։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են աշխատել Լեռնային Ղարաբաղի հակամարտող կողմերի հետ՝ տևական խաղաղության հասնելու նպատակով։ Այս մասին Trend գործակալության հետ զրույցում հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։
Սիրիական կառավարական զորքերը պատրաստ են մոտ ժամանակներս սկսել վճռական գործողություն «Ջաբհաթ ան-Նուսրայի» ահաբեկիչների դեմ Հալեպի արևելյան նահանգներում, հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով իրանական ԶԼՄ-ներին։
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հաջորդ շաբաթ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով կայցելի Հայաստան, հաղորդում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը:
Ադրբեջանական APA գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, հաղորդում է, որ Ադրբեջանի զինված ուժերի լայնամասշտաբ զորավարժությունների շրջանակում զորամիավորումների ռազմական տեխնիկան ու ստորաբաժանումները, անձնակազմը տեղափոխվել են օպերատիվ նշանակության շրջաններ։
Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն այցելել է նոյեմբերի 12-18-ն Ադրբեջանում անցկացվող զորավարժության շրջանակներում բացազատված ռազմաօդային ուժերի դաշտային շարժական հրամանատարական կետ:
Սիրիայի Հալեպ քաղաքի արևմուտքում ռմբակոծվել է ևս մեկ հոսպիտալ, որը վերջին 24 ժամում թվով արդեն երրորդ հոսպիտալը, հայտնում է Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական կենտրոնը։
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը դեկտեմբերի 5-6-ը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Թուրքական ոստիկանությունը Ֆեթուլլահ Գյուլենի շարժման կողմնակիցների գործունեության հետաքննության շրջանակում Իզմիր քաղաքի համալսարանում ձերբակալել է 29 աշխատակցի, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը։
Իրանը 2017 թվականին 36 տարում առաջին անգամ պլանավորում է հրաժարվել բենզինի ներկրումից, հայտարարել է Իրանի National Iranian Oil Refining and Distribution Company-ի (NIORDC) գործադիր տնօրեն Աբաս Կազեմին, որի խոսքերը մեջբերում է Shana գործակալությունը։
Ադրբեջանցի լրագրող Գյունել Մովլուդը իր «Հայերի սերը Բաքվի նկատմամբ» հոդվածում համեմատություններ է կատարում ադրբեջանցիների միջև, որոնք ապրում են Ադրբեջանի սահմաններից դուրս և հայերի, որոնք երբևէ ապրել են Բաքվում։
Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցի նպատակահարմարությունը կարող է դրվել հանրաքվեի, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։
Վանում հարձակում է տեղի ունեցել Թուրքիայի իշխող «Ազատություն և զարգացում» (ԱԶԿ) կուսակցության գրասենյակի վրա, հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը։
«Համանախագահները պետք է մաքսիմալ պահանջկոտ և վճռական լինեն, քանի որ Ադրբեջանի ներկայիս գործողություններն արժեզրկում են, անիմաստ են դարձնում համանախագահների ջանքերը, ավելին, «ապտակում են» և՛ ԱՄՆ-ին, և՛ Ֆրանսիային, և՛ Ռուսաստանին»։
«Մենք պետք Է հասկանանք՝ ինչ ոլորտներում մրցակցային առավելություններ ունենք համաշխարհային մասշտաբով, որտեղ ենք մենք մասնագիտանում եւ ինչ թրենդ կարող ենք ձեւավորել: Եվրասիական տնտեսական միությունը կարող Է ապագա ունենալ միայն այն դեպքում, եթե մենք կարողանանք մրցակցել գիտելիքների արտադրության մեջ: Խոսքը մեր գիտական ու ինտելեկտուալ ներուժի մասին Է»:
Ինչպես հայտնել է Ադրբեջանի Պետական վիճակագրական ծառայությունը, պարենային ապրանքները թանկացել են 2.3%-ով, ոչ պարենային ապրանքները՝ 1.1%-ով, բնակչությանը մատուցվող ծառայությունները՝ 0.2%-ով։
Եվրամիության խորհուրդը ևս 17 սիրիացի նախարարի և Սիրիայի ԿԲ-ի ղեկավարի անունները ներառել է իր պատժամիջոցային ցուցակում, ասվում է եվրոպական գերատեսչության կայքում։
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում 3 մարդ է տուժել ծանրոցի պայթյունի հետևանքով, որը տեղափոխվել էր համակարգչային ընկերության գրասենյակ, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը։
«Ալիևը թեյ կխմի ռազմագերիների ճամբարում, եթե իհարկե այդ պատերազմից հետո ողջ մնա: Եթե նա ողջամիտ է, ապա պետք է ճանաչի Արցախի հանրապետությունը. սա լավագույն տարբերակն է: Բայց եթե նա ինչ-որ քայլեր կատարի, ապա թեյը կխմի ռազմագերիների ճամբարում»:
Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, ով Պոլսո պատրիարքի հավանական թեկնածուներից է, համոզված է, որ պատրիարքի ընտրության գործընթացը պետք է իրականացվի ավելի հարմար պայմանների ներքո: Այս մասին Բեքչյանը խոսել է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի հետ զրույցում:
Իրանը Չինաստանի հետ ստորագրել է ռազմական համագործակցության մասին համաձայնագիր, հայտնում է APA-ի թեհրանյան բյուրոն։
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այցելել է զորավարժությունների՝ դաշտային պայմաններում ստեղծված գլխավոր հրամանատարական կետը։
Իրանը հետաքրքրված է ռուսական սպառազինության և տեխնիկայի մատակարարմամբ, այդ թվում՝ T-90 տանկերի, հրետանային համակարգերի, ինքնաթիռների, ուղղաթիռների մատակարարմամբ։
Իրանի իշխանությունները օդի աղտոտվածության բարձր մակարդակի պատճառով որոշում են ընդունել նոյեմբերի 14-ին չեղարկել պարապմունքները Թեհրանի դպրոցներում ու մանկապարտեզներում: Այս մասին հայտնել է լիբանանյան The Daily Star թերթը:
Իրաքի իշխանությունները հայտնում են, որ նվազագույնը 6 մարդ է սպանվել Բաղդադի հարավում մահապարտ ահաբեկիչների ինքնապայթեցման հետևանքով, հայտնում է BBC-ն։
ԴԱԻՇ-ի ահաբեկիչները պահանջել են Մոսուլի արևելյան թաղամասերի բնակիչներից լքել իրենց տները և ուղևորվել քաղաքի կենտրոնական թաղամասեր։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով Իրաքի ՆԳՆ հետախուզական ծառայությունում իր աղբյուրին։
ՄԱԿ-ի հովանու ներքո Կիպրոսի միավորման հարցով բանակցությունների առաջին ռաունդից հետո թուրքական իշխանությունները հայտարարել են, որ դա հարցի կարգավորման «վերջին հնարավորությունն է», հայտնում է գերմանական DW-ն։
Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի այն հայտարարությունը, թե Եվրամիությունը կդադարեցնի երկխոսությունը Անկարայի հետ՝ դաշինքի անդամակցության վերաբերյալ, եթե երկրում վերականգնվի մահապատիժը, հարուցել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի դժգոհությունը, հայտնում է Anadolu գործակալությունը։
Անցյալ տարվանից նավթի համաշխարհային գների արագորեն նվազման, ադրբեջանական ազգային արժույթի` մանաթի փոխարեժքը 100 տոկոսով ընկնելու հետեւանքով հիմնականում նավթարդյունաբերությունից կախված Ադրբեջանում փակվել են մեծ թվով պետական եւ մասնավոր ձեռնարկություններ եւ հաստատություններ, ինչի հետեւանքով վերացվել են հարյուր հազարավոր աշխատատեղեր:
Թուրքիայում Թրդստանի բանվորական կուսակցության (PKK) 18 անդամ է ձերբակալվել: Այս մասին հայտնում է թուրքական haberler.com լրատվական կայքը: