Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է Ուկրաինայում «Նոր ուժերի շարժման» ստեղծման մասին։
Սիրիայի կառավարությունը մերժել է Հալեպ քաղաքում ծանր մարտերի դադարեցման ՄԱԿ-ի առաջարկը։
Թուրքիան ներկայումս չի կատարում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ իր հարաբերությունների վերանայում, հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանը CBS News-ին տված հարցազրույցում։
Սփյուռքի նախարարության առաքելություններից մեկը հայրենադարձությունը խթանելն է: Ցանկացած հայ, ով որոշում է գալ Հայաստան, օգնություն է ստանում կառավարության կողմից: Սիրիահայերի վերադարձը հայրենիք նախ եւ առաջ պայմանավորված է Սիրիայում տեղի ունեցող իրադարձություներով, իսկ դա չի կարելի կոչել հայրենադարձություն: Փառք ու պատիվ նրանց, որ ընտրել են հայրենիքի ճամփան:
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով Ադրբեջանի նախաձեռնած զորավարժությունները բավականին մտահոգիչ են։ Ադրբեջանի հետ բանակցային գործընթացը խորը «թայմ աութ»-ի վիճակում է։ Բանակցային գործընթացի բացակայությունը ինքնին նույնպես մտահոգիչ հանգամանք է։ Ակնհայտ երևում է, որ ադրբեջանական կողմը՝ Ալիևի վարչակազմը, ամեն ինչ անում է, որ այս փուլում խուսափի քաղաքական գործընթացնե րից։
Իրաքի կառավարական ուժերը մոտակա ժամանակներս հարավային ուղղությամբ հարձակում կիրականացնեն Մոսուլի վրա` ազատագրելու այն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից:
Իրաքի Ռամադի քաղաքի մուտքի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն տասը մարդ:
Այսօր` նոյեմբերի 19-ին, Ստամբուլում տեղի ունեցող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Տնտեսական և անվտանգության հանձնաժողովի նիստում ելույթ ունեցած Թուրքիայի փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Մահմեդ Շեմշեկին ուղղված հարցում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության անդամ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը նշել է, որ փոխվարչապետը իր խոսքում ստել է՝ ասելով, թե Թուրքիան ժողովրդավարական երկիր է և ժողովրդավարական բարեփոխումներ է իրականացնում:
Կարգադրության մեջ նշվում է, որ Վրաստանի Սահմանադրության 80-րդ հոդվածի երկրորդ կետի համաձայն` երկրի վարչապետի պաշտոնում ներկայացվում է Գեորգի Կվիրիկաշվիլիի թեկնածությունը, որն առաջադրել է 2016 թվականի խորհրդարանական ընտրություններում լավագույն արդյունքը գրանցած «Վրացական երազանք» քաղաքական միավորման կողմից:
Թուրքական «Հուրիեթ» պարբերականի փոխանցմամբ՝ Կորյուն Նահապետյանը նիստի ժամանակ հարց ուղղելով Չավուշօղլուին, հայտարարել է, որ Թուրքիան աջակցում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը:
Անկարայի անվտանգության վարչությունը գյուլենականների դեմ իրականացվող հետաքննության շրջանակում գործողություն է իրականացրել Թուրքիայի ֆինանսների նախարարությունում: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործողությունը:
Թուրքիայի զինված ուժերը հայտարարել են, որ Սիրիայի հյուսիսում իրականացվող «Եփրատի վահան» գործողության շրջանակում ոչնչացրել են Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների:
Թուրքիայի իշխանությունները չափավոր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրում են երկրում հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ: Այս կապակցությամբ, երկրի պետական և մասնավոր ոլորտները սկսել են մաքրել գյուլենականներից:
Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան, որն աջակցում է Եմենի կառավարությանը, հայտարարել է Եմենում 48-ժամյա հրադադարի ռեժիմ հաստատելու մասին:
2017 թվականին Ադրբեջանի տնտեսության մեջ կատարվելիք ներդրումները նախատեսվում են 15,3 մլրդ մանաթի չափով, ինչը 2016 թվականին նախատեսվածի համեմատ 18,6 տոկոսով պակաս է: Այս մասին հայտնում է ադրբեջանական marja.az լրատվականը:
Վերջին տարիներին Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունները՝ հատկապես տնտեսական, գտնվել են բավականին բարձր մակարդակի վրա: Ուկրաինայի ու Սիրիայի ճգնաժամերի հարցում երկու երկրների հակադիր դիրքորոշումները չէին կարողացել խանգարել երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը, որոնք գերակայել են քաղաքական տարաձայնությունների նկատմամբ։
Վերջին 72 ժամում Սիրիայի ռազմաօդային ուժերի և ՌԴ ռազմատիեզերական ուժերի հասցրած ավիահարվածների հետևանքով Հալեպի՝ ապստամբների վերահսկողության տակ գտնվող շրջաններում սպանվել է 106 և վիրավորվել 190 մարդ, հայտնում է Anadolu գործակալությունը։
Lenta-ն հաղորդում է, որ Սիրիայում սպանվել է Ռյազանի օդադեսանտային զորքերի ուսումնարանի շրջանավարտ Սերգեյ Պեչալնովը։
Պակիստանի մայրաքաղաքից 50 կմ հեռավորության վրա տեղի է ունեցել ԴԱԻՇ-ի առաջնորդներից մեկի ոչնչացման գործողությունը։
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հաստատել է Անկարայի վճռականությունը՝ դուրս մղել սիրիացի քրդերի PYD-ի զինյալներին Եփրատ գետի արևելյան ափը։
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հանդես է եկել նախաձեռնությամբ՝ մշակել ազգային անվտանգության միասնական ռազմավարություն։ Վերջինս այդ մասին հայտարարել է՝ հանդես գալով նոր գումարման խորհրդարանում, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Վրաստանի 9-րդ գումարման խորհրդարանի լիազորությունները ճանաչվել են։ Խորհրդարանն ընդունել է բոլոր՝ 150 նորընտիր անդամների լիազորությունները, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Թուրքիան Ռուսաստանի հետ բանակցություններ է վարում մեծ և միջին հեռահարության С-400 զենիթահրթիռային համակարգերի գնման շուրջ, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը։
ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ստորագրված՝ հայ-ռուսական զորքերի միացյալ խմբավորում ստեղծելու վերաբերյալ համաձայնագիրը, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
Ադրբեջանի և Ֆրանսիայի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովը և Ժան-Մարկ Էյրոն քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված հարցեր, հայտնում է ադրբեջանական contact.az կայքը։
Տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը հաջորդ շաբաթ կմեկնի Ադրբեջան։
ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Ջոն Բոլթոնը, որը համարվում է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ապագա վարչակազմում պետքարտուղարի հիմնական թեկնածուներից մեկը, հանդես է եկել Իրանում ռեժիմի փոփոխության օգտին։
Թուրքիայի դատախազությունը տվել է Ստամբուլի Յըլդըզի համալսարանի ավելի քան 100 դատախոսների ձերբակալության հրաման, որոնց կասկածում են ընդդիմադիր թուրք քարոզիչ Ֆեթուլլան Գյուլենի հետ կապեր ունենալու մեջ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ցուցադրել է տեսագրություն, որտեղ նշվում է, որ ռազմավարական հրթիռակիրները գրոհում են ԴԱԻՇ-ի և «Ջաբհաթ ան-Նուսրայի» օբյեկտները։
Իրաքի Էլ-Ֆալուջա քաղաքում հարսանիքի ժամանակ ավտոմեքենայում տեղադրված պայթուցիկ սարքը պայթել է, ինչի հետևանքով սպանվել է 21 մարդ, 42-ն ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ, հայտնում է korrespondent.net-ը։