Բաժիններ՝

Հայկո Ջեփքինը ընդվզել է իր հանդեպ խտրական վերաբերմունքի դեմ

Պոլսահայ հայտնի երգիչ Հայկո Ջեփքինը ըմբոստացել է արտաքինի պատճառով իր հանդեպ ցուցաբերվող խտրական վերաբերմունքի դեմ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Արձագանքելով սոցցանցերում իր մասին բացասական մեկնաբանություններ կատարող օգտատերերին՝ Հայկոն մի եթերի ժամանակ ասել է․ «Մարդիկ ինձ անհավատ էին համարում միայն այն պատճառով, որ ես աչքերս սև էի ներկում։ Բայց ոչ ոքի չի հետաքրքրում այն, որ մարդկանց սրտերն են սև ներկված»։

Նա նաև նշել է, որ մռայլ, տգեղ, տարօրինակ ու սարսափելի կերպար, այսինքն, ըստ էության հակահերոս ստեղծելը հենց իր նպատակն է եղել, և եթե մարդիկ իր կերպարից վախեցել են կամ չեն հավանել, ուրեմն ինքը հասել է իր նպատակին։ «Դա բեմական արվեստ է։ Ես չեմ ցանկանում, որ ինձ միայն լսեն, ուզում եմ, որ նաև դիտեն ինձ։ Ես դեռ այնպիսի բան չեմ արել, որի համար ափսոսեի», – նշել է Ջեփքինը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս