Բաժիններ՝

Թուրքիայում հուլիս ամսին գործազուրկների թիվն աճել է 506 հազարով

Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի (TÜİK) հրապարակած տվյալների համաձայն՝ Թուրքիայում այս տարվա հուլիս ամսին գործազրկությունը հասել է 12 տոկոսի: Լայն սահմանմամբ գործազրկության մակարդակը նույնպես բարձրացել է՝ դառնալով 23,6 տոկոս: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ այդմ՝ Թուրքիայում 15 տարեկան և դրանից բարձր տարիք ունեցող մարդկանց շրջանում գործազուրկների թիվը հուլիսին նախորդ ամսվա համեմատությամբ աճել է 506 հազարով և դարձել 3 միլիոն 902 հազար։

Վիճակագրական ինստիտուտի տվյալներով՝ աշխատուժը հուլիսին հունիս ամսի համեմատությամբ աճել է 631 հազարով և հասել 32 միլիոն 632 հազարի։ Երիտասարդների շրջանում գործազրկությունը կազմել է 23,1 տոկոս։

Նշենք, որ Թուրքիայում հունիս ամսին գործազրկությունը եղել է 10,6 տոկոս, իսկ լայն սահմանմամբ գործազրկությունը՝ 22,4 տոկոս։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս