Ադրբեջանական contact.az պորտալի հաղորդմամբ՝ դոլարի փոխարժեքի աճի ֆոնին դարձյալ ակտուալ է դարձել արտարժույթի պակասուրդը ադրբեջանական բանկերում։
Թուրքիայի ներքին գործերի նախարարության 21 929 աշխատակից է աշխատանքից հեռացվել։
Թուրքիայի ռազմաօդային ուժերը ավելի քան 90 հարված են հասցրել Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքերին, հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը՝ հղում կատարելով Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի տվյալներին։
Ռուսական լցանավերը վառելիք են մատակարարել Սիրիայի ռեակտիվ ինքնաթիռներին Եվրամիության երկրների տարածքային ջրերով՝ շրջանցելով պատժամիջոցները, որոնք ԵՄ-ն սահմանել էր 2014 թվականին, գրում է Reuters-ը՝ վկայակոչելոգ աղբյուրներին։
Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) արագ ընդլայնվելու նպատակներ չունի, հայտարարել է միավորման գլխավոր քարտուղար Ռաշիդ Ալիմովը՝ մեկնաբանելով ՇՀԿ-ին Թուրքիայի հնարավոր անդամակցությունը:
Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը երեկ Բաքվում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, թե Ադրբեջանն ու Թուրքիան միմյանց անհրաժեշտ աջակցություն են ցուցաբերում ահաբեկչության դեմ պայքարում։
Սիրիայում ոչնչացվել է «Ալ-Քաիդայի» սիրիական թևի առաջնորդներից Աբու Աֆղան ալ-Մասրին, հայտնել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Կուկը, տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ունի բոլոր հնարավորությունները՝ իշխանության ղեկին մնալ մինչև 2029 թվականը, ինչին կնպաստեն երկրի Սահմանադրությունում հնարավոր փոփոխությունները, գրում է The Guardian-ը։
Մոսուլի ազատագրման գործողությունն սկսվելուց ի վեր շրջանի մոտ 68 հազար բնակիչ լքել է իրենց տները, հայտնել է Միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Ժոել Միլմանը ՄԱԿ-ի ժնևյան կենտրոնակայանում։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովն ընդունել է Ադրբեջան ժամանած ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է APA գործակալությունը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ ԴԱԻՇ-ից սիրիական Էլ-Բաբ քաղաքն ազատագրելուց հետո թուրք զինվորականներն ու Սիրիայի ընդդիմադիր ազատ բանակը կհարձակվեն Մանբիջ քաղաքի վրա, հայտնում է RIA Novosti-ն։
Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցությունը որոշում է կայացրել ժամանակավորապես վերսկսել խորհրդարանում աշխատանքը, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով կուսակցության մամուլի ծառայությանը։
Թբիլիսիի մերձակա «Կրծանիս» ուսումնական կենտրոնում երեկ ավարտվել են ՆԱՏՕ-Վրաստան տասնօրյա հրամանատարա-շտաբային զորավարժությունները, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Իրանն ու Եվրամիությունը անում են հնարավոր ամեն ինչ, որ ամրապնդեն միջուկային գործարքը, Թեհրանում հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Սլովենիայի նախագահ Բորուտ Պախորի հետ մամուլի ասուլիսին, հայտնում է իրանական IRINN հեռուստաալիքը։
Նվազագույնը 15 մարդ է զոհվել, ավելի քան 30-ն ստացել է վնասվածքներ Մոսուլից հարավ-արևմուտք ընկած Թաալ-Աֆար քաղաքին հակաահաբեկչական կոալիցիայի հասցրած ավիահարվածների հետևանքով։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ ընդդիմադիր թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությունը մասնակցել է դեմոկրատ Հիլարի Քլինթոնի նախընտրական քարոզարշավին։
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հետ է կանչել օրինագիծը, որը թույլ էր տալիս անչափահասի հետ սեռական հարաբերություն ունեցած տղամարդուն պատժից խուսափել ամուսնության դեպքում, հայտնում է BBC-ն։
Եթե մենք չվերականգնեինք աշնանային զորակոչը, գարնանը բավարար քանակությամբ անձնակազմ չէինք ունենա։ Մենք դա չէինք կարող թույլ տալ, վրացական հեռուստատեսությամբ հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին պարտադիր զինվորական զորակոչի հարցի քննարկման ժամանակ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Ներկայումս ԴԱԻՇ-ի դեմ պայքար է մղում Թուրքիան, այլ ոչ թե Արևմուտքը, իսրայելական «Canal 2» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
Գերմանիայի դաշնային խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Միշել Բրանդը հայտարարել է, որ Թուրքիան գնում է բռնապետության ճանապարհով:
Թուրքիայի իշխանություններն աշխատանքից հեռացրել են 15 հազար պետական ծառայողի երկրում հեղաշրջման փորձի հետաքննության շրջանակում։ Աշխատանքից հեռացված կամ պաշտոնից զրկվածների ընդհանուր թիվը գերազանցել է 110 հազարը, հայտնում է BBC-ն։
«Հայաստանյան փորձագիտական հանրության մի մասը կարծում է, որ «Գազպրոմը» կխոչընդոտի հայ-իրանական էներգետիկ հարաբերությունների զարգացմանը, իսկ մյուս մասը կարծում է` չի խոչընդոտի»։
Ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցում Ադրբեջանում Իրանի դեսպան Ջավադ Ջահանգիրզադեն, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին։
Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը կարող է տեղի ունենալ հաջորդ տարի Թեհրանում։
Ռուսաստանը պլանավորում է Սիրիայի հետ կնքել իր ռազմածովային ուժերը Տարտուսում 49 տարով թողնելու մասին համաձայնագիր։
Ներկայումս Եվրամիությունն ու Ադրբեջանը ձևավորում են համապատասխան պատվիրակություն նոր համաձայնագրի շուրջ բանակցություններ անելու շուրջ:
Ուժեղ քամին վնաս է պատճառել Քութայիսի տներին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Սիրիայում և Իրաքում հակամարտության ժամանակ զինյալներին միացել է ավելի քան 3200 ռուսաստանցի։ Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նոր մարտահրավերների և սպառնալիքների հարցերով բաժնի վարիչ Իլյա Ռոգաչովը։
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը մտադիր է իշխանության գլուխ կանգնած լինելու վերջին ամիսներին ձեռնարկել մի շարք նոր միջոցներ՝ նպատակամղված Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրի ամարպնդմանը: Այս մասին հաղորդել է The Wall Street Journal թերթը:
Թուրքիայի Մարդինի քաղաքապետի պաշտոնից օրերս հեռացված ազգությամբ քուրդ Ահմեթ Թուրքը, ով բազմիցս ներողություն է խնդրել Հայոց ցեղասպանության համար, ձերբակալվել է: Ձերբակալությունը թուրքական իշխանությունները վերագրում են ահաբեկչության դեմ տարվող հետաքննությանը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: