Ադրբեջանում ներքին ու արտաքին քաղաքականությունը սերտորեն միահյուսված է։ Դրանցում փոփոխությունները զուգահեռ են տեղի ունենում։ Խոսքն առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին է։ Ահա արդեն 25 տարի այդ հակամարտությունը Ադրբեջանի ներքին ու արտաքին քաղաքականության թիվ մեկ առաջնահերթությունն է։ Դա միակ խնդիրն է, որի շուրջ որոշումը կայացվում է՝ հաշվի առնելով ժողովրդի կարծիքը։
Իրաքի Քուրդիստանի ինքնավար շրջանի կառավարության միջազգային կապերի բաժնի ղեկավար Ֆալախ Բաքիրը ՌԴ փոխարտգործնախարար և ՌԴ նախագահի՝ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովի հետ հանդիպմանը խնդրել է ցուցաբերել ռազմական ու մարդասիրական օգնություն։
Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (HDP) օգտագործել է պետական միջոցները ահաբեկչությունը ֆինանսավորելու համար, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Ապստամբների կոալիցիան, որը գործում է Սիրիայի հյուսիսում ԱՄՆ-ի աջակցությամբ, հայտարարել է Ռաքքայի ուղղությամբ հարձակողական գործողություն սկսելու մասին:
Թուրքիայի քրդական Դեմոկրատական տարածաշրջանային կուսակցության (DBP) համանախագահ Սեբահաթ Թունջելը կալանավորվել է: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունից» ընտրված Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Սելինա Դողանը բարձրացրել է նախօրեին Ադըյաման քաղաքի ասորական գերեզմանոցի պղծման հարցը` պահանջելով պահպանության տակ առնել փոքրամասնությունների գերեզմանոցները:
«Սա, իմ գնահատմամբ, շատ ավելի գլոբալ նշանակություն ունեցող ծրագիր է, քանի որ նպաստելու է տարածաշրջանային երկու երկրների կապերի զարգացմանը, ինչը նշանակում է՝ տարածաշրջանի զարգացում, չնայած տարածաշրջանային երկրների արտաքին քաղաքական կողմնորոշումների էական տարբերություններին»:
Գերմանիայից ապաստան խնդրող Թուրքիայի քաղաքացիների թիվը 2016 թվականին զգալիորեն ավելացել է: Այս մասին տեղեկացնում է գերմանական Bild պարբերականը` հիմնվելով Գերմանիայի կառավարությունից ստացած տվյալների վրա:
Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ գտնվող շրջանից տեղահանված ավտոշարասյան վրա երկու ռումբ է նետվել: Ինչպես հաղորդում է Reuters-ը, զոհվել է 18 մարդ:
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունում Գեզերին հայտնել են գերմանական կողմի անհանգստությունը` կապված Թուրքիայում վերջին զարգացումների հետ: Թուրքիայի գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ հանդիպման ժամանակ Գերմանիայի ԱԳՆ պետքարտուղար Շթեֆան Շտայնլայնն անընդունելի է համարել ընդդիմության լռեցումն ու բանտարկումը:
Թուրքիայի ընդդիմադիր «Ջումհուրիեթ» պարբերականի ձերբակալված ինը աշխատակցի վերաբերյալ դատարանը կալանավորելու որոշում է իրականացրել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Դիարբեքիրի Բաղլար շրջանում նոյեմբերի 4-ին իրականացված պայթյունի պատասխանատվությունը: Այս մասին հայտարարել է խմբավորման Amaq լրատվական գործակալությունը:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Սիրիայի հյուսիսային շրջաններում հարձակում է իրականացրել Թուրքիայի զինված ուժերի վրա, որտեղ վերջիններս իրականացնում են «Եփրատի վահան» գործողությունը:
Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ:
«Էրդողանն, օգտագործելով հեղաշրջման տապալված փորձը, որպես պատճառ, բռնաճնշումներ է սկսել իր բոլոր ընդդիմախոսների նկատմամբ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) արտաքին հարաբերությունների գծով փոխնախագահ Նազմի Գյուրը:
Ադանայի ԱՄՆ հյուպատոսությունը հայտարարություն է տարածել, որով զգուշացրել է Ադանայում բնակվող ԱՄՆ քաղաքացիների դեմ հնարավոր ահաբեկչության եւ բռնարարքների մասին:
Ռուսական և սիրիական զորքերը խոստացել են այսօր 10 ժամով կասեցնել Հալեպի ռմբակոծությունները, հայտնում է BBC-ն։
Անցած օրերին Դոնբասում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով սպանվել է 2 մարդ, ևս 5-ը վիրավորվել է։ Այս մասին Դոնբասի մարզի ռազմաքաղաքական վարչակազմի ղեկավար Պավել Ժեբրիվսկին հայտնել է Եվրախորհրդարանի պատվիրակությանը, տեղեկացնում է korrespondent.net-ը։
Ադրբեջանի առաջնագծում ստուգվում է տանկերի և զրահամեքենաների պատրաստվածության մակարդակը՝ համաձայն Ադրբեջանի զինված ուժերի 2016թ. նախապատրաստության պլանի, ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը քննադատել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և գերմանացի մյուս քաղաքական գործիչների հայտարարությունները՝ ուղղված Անկարայի հասցեին՝ դրանք անվանելով միջամտություն Թուրքիայի ներքին գործերին։
8 մարդ, այդ թվում՝ 2 ոստիկան է զոհ դարձել Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր քաղաքում ականապատ ավտոմեքենայի պայթյունի հետևանքով, հայտնել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն այսօր։
Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP) պատգամավորների ձերբակալությունը կատարվել է օրենքի շրջանակներում, այսօր հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը։
Մատչումը Twitter միկրոբլոգին, Whatsapp մեսենջերին, Facebook ու Instagram սոցցանցերին և YouTube վիդեոհոսթինգին արգելափակված են Թուրքիայի տարածքում։
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP) հայազգի պատգամավոր Գարո Փայլանը Facebook սոցցանցի իր էջում և Twitter-ի իր միկրոբլոգում արձագանքել է նոյեմբերի 3-ին Թուրքիայի խորհրդարանի HDP կուսակցության անդամների ձերբակալություններին՝ հրապարակելով վերջիններիս լուսանկարներն ու քուրդ պատգամավորների ձերբակալությունը պատկերող տեսանյութեր։
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) պատգամավոր Իմամ Թաշչիերը ևս հայտնել է իր ձերբակալության մասին։ Այս մասին նա հայտնել է իր Twitter-ի միջոցով։
Թուրքիան շինարարական նախագծերի թույլտվություն չի տրամադրում Գերմանիային, որը մտադիր է դրանք իրականացնել «Իջիրլիք» ռազմաբազայում, որտեղ տեղակայված է բունդեսվերի առաքելությունը, հայտնում է գերմանական Welt պարբերականը։
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) համանախագահ Սելահեթթին Դեմիրթաշը և HDP-ի պատգամավորները ձերբակալվել են, հայտնում է գերմանական Spiegel պարբերականը։
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն իր անհանգստությունն է հայտնել Ադրբեջանում փաստաբանների նկատմամբ ճնշումների վերջին դեպքերի առնչությամբ, հայտնում է contact.az-ը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Սիրիայում ռազմատիեզերական ուժերի ուղղաթիռի խոցման հետևանքով ռուս զինվորականների մահվան մասին տեղեկատվությունը, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Սիրիայում հակամարտ կողմերի հաշտեցման կենտրոնի ներկայացուցչին։
Ռուսաստանի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունները տեսահամաժողովի ընթացքում քննարկել են Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի և ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի գործողությունների անվտանգության բարձրացման միջոցառումները, հայտնում է TASS-ը: