Բաժիններ՝

Թուրքիայի ամենամեծ խնդիրը քրդական հարցն է. սոցհարցում

«Spectrum House» հետազոտությունների կենտրոնը հարցում է անցկացրել Թուրքիայի բնակչության շրջանում՝ պարզելու, թե որոնք են Թուրքիայի ամենամեծ խնդիրները ներկայիս փուլում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հարցին, թե որոնք են Թուրքիայի ամենամեծ խնդիրները, քաղաքացիների 29.04 տոկոսը պատասխանել է, որ Թուրքիայի ամենամեծ խնդիրը քրդական հարցն է։ Հարցվածների 19.92 տոկոսի կարծիքով այդ երկրի գլխավոր խնդիրն արդարության և ազատության վերականգնման հարցն է։

Սոցհարցման մասնակիցների 14.98 տոկոսը համարել է, որ Թուրքիայի ամենամեծ խնդիրը գործազրկությունն է, 9.77 տոկոսը՝ նախագահական համակարգն ու ապօրինությունները, իսկ 8.59 տոկոսը՝ կյանքի դժվարությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս