Իրանը հայտարարել է, որ կվերականգնի ԱԷՄԳ-ի հասանելիությունը միջուկային օբյեկտների դիտարկման խցիկերին
Թեհրանը կվերականգնի ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հասանելիությունն Իրանի միջուկային օբյեկտներում գտնվող խցիկներին: Այդ մասին հայտնել Է Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) ղեկավար Մոհամադ Էսլամին ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ բանակցություններից հետո, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Համաձայնեցվել է, որ ԱԷՄԳ-ի տեխնիկական խումբը կժամանի Իրան, որպեսզի անհրաժեշտ աշխատանքներ իրականացնի խցիկների հետ», – նշել է նա: «Մենք պայմանավորվել ենք, որ ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենը մոտ ժամանակներս կայցելի Թեհրան եւ բանակցություններ կվարի իշխանությունների հետ», – հավելել է Էսլամին:
Նրա խոսքով ՝ «Թեհրանը հատուկ նշանակություն է տալիս Իրանի և ԱԷՄԳ-ի միջև վստահության ամրապնդմանը»։ «Մենք կառուցողական բանակցություններ ենք անցկացրել, եւ մեր միջեւ խնդիրները միայն տեխնիկական բնույթ են կրում», – հավելել է նա: