Բաժիններ՝

Թուրքիայում մեկ ամսում տղամարդկանց կողմից 34 կին է սպանվել

Թուրքիայում շարունակվում են կանանց նկատմամբ բռնություններն ու հանցագործությունները: Թուրքական Bianet լրատվական կայքը տվյալներ է հրապարակել 2021-ի օգոստոսին տղամարդկանց կողմից սպանված կանանց թվի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ Թուրքիայում 2021թ. օգոստոսին տղամարդիկ 34 կին են սպանել, որոնցից մեկը Աֆղանստանից էր, մեկը՝ եզդի: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում տղամարդկանց կողմից սպանված կանանց թիվը եղել է 31:

Ըստ հրապարակված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում տղամարդիկ առնվազն 6 երեխա են սպանել, 13 երեխայի բռնի շահագործել են, 61 կնոջ նկատմամբ բռնություն են կիրառել և 11 կնոջ էլ սեռական ոտնձգության են ենթարկել:

2021թ. առաջին 8 ամսում Թուրքիայում ընդհանուր առմամբ տղամարդիկ 208 կին են սպանել, 98 երեխայի շահագործել են, 73 կնոջ բռնաբարել և առնվազն 552 կնոջ նկատմամբ էլ բռնություն կիրառել:

Հիշեցնենք, որ միայն 2020թ. Թուրքիայում տղամարդկանց կողմից սպանվել էր 300 կին, իսկ 171 կնոջ դի էլ հայտնաբերվել էր կասկածելի հանգամանքներում: Ընդ որում հանցագործությունների մեծ մասը կատարվել է բնակարաններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս