Էրդողանը փորձում է արտաքին քաղաքականության մեջ ստեղծված լարվածությամբ ուշադրությունը շեղել ներքին խնդիրներից

Գերմանացի քաղաքական գործիչները ողջունել են Թուրքիայում Օսման Քավալայի վերաբերյալ հայտարարության հետևանքով սկսված դիվանագիտական ճգնաժամի՝ փոխադարձ քայլերով հաղթահարումը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության (SPD) արտաքին քաղաքականության փորձագետ Նիլս Սքմիդը, որը Գերմանիայում կոալիցիոն բանակցություններ է վարում Կանաչների և Ազատ դեմոկրատական ​​կուսակցության (FDP) հետ, գերմանական «RBB» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ բարդ դիվանագիտական ​​աշխատանք է իրականացվել, սակայն վերջում Էրդողանը հետքայլ է կատարել:

Հիշեցնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումը Օսման Քավալային «անհապաղ ազատ արձակելու» մասին՝ Շմիդն ասել է. «Դեսպանների՝ Քավալայի վերաբերյալ հայտարարությունից հետո աճող լարվածության հետևում կան ներքաղաքական պատճառներ: Էրդողանը փորձում է արտաքին քաղաքականության մեջ ստեղծված լարվածությամբ ուշադրությունը շեղել ներքին քաղաքական խնդիրներից»:

Գերմանացի քաղաքական գործիչը հայտարարել է, որ Էրդողանը վերջին տարիներին բազմիցս կիրառել է այդ մեթոդը։

Տեսանյութեր

Լրահոս