Երբ պատերազմի ժամանակ ինչ-որ մեկը զանգում էր Ալիևին՝ ճնշելու, ասում էր՝ զանգի Էրդողանին. Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի կարծիքով՝ Ադրբեջանն ու Թուրքիան Արցախի 44-օրյա պատերազմից առաջ հստակ ուսումնասիրել էին տարածաշրջանի խաղացողների տրամադրությունները, գլոբալ խնդիրները, որոնք նրանք ունեին, այդ թվում՝ արտատարածաշրջանային գլոբալ ուժերը։ «Կորսված հաղթանակ. դավաճանությո՞ւն, թե՞ անգրագիտություն» խորագրով համաժողովի շրջանակներում  Սուրեն Սարգսյանը նաև ասաց.

«Ակնհայտ է, որ Թուրքիան այն Թուրքիան չէ, որը կար 5 տարի առաջ։ Այսօրվա Թուրքիան էապես տարբերվում է իր ներգրավվածությամբ միջազգային և տարածաշրջանային պրոցեսներում, ավելի ագրեսիվ է և ավելի անպատիժ։ Տարածաշրջանային մյուս խաղացողները, բնականաբար, որպես գործոն՝ պետք է հաշվի առնեն իրանական գործոնը։ Իրանը շատ ավելի ներգրավվածություն ուներ կոնֆլիկտում, ամեն դեպքում Ադրբեջանի և Իրանի սահմանի վրա երբևէ իրանական բանակը կանգնած չի եղել առնվազն վերջին տասնամյակներում։ Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներին, ապա այն կարծես թե դեռևս միակ գլոբալ գերտերությունն է, որն աշխարհի տարբեր անկյուններում ունի իր ազդեցության գոտիները, շահերը և Հարավային Կովկասում, բնականաբար։ Բնականաբար, մենք ԱՄՆ-ի հետ խորը շփումներ չունենք, բայց այս տարածաշրջանը նրա համար շատ կարևոր է, որովհետև այստեղ կա նրա ռազմավարական դաշնակից Թուրքիան»,- ասաց միջազգայնագետը:

Ըստ նրա՝ Թուրքիային ԱՄՆ-ը ընկալում է՝ որպես «անառակ որդի», որը հեռացել է, բայց մի օր վերադառնալու է։ Տարածաշրջանում է  նաև Վրաստանը, որը Միացյալ Նահագների համար «պլան Բ» է, քանի որ եթե Թուրքիայի հետ ինչ-որ բան չի ստացվում, իսկ սկսել է  հաճախ չստացվել, որպես անհուսալի գործընկեր, բնականաբար, կա Վրաստան։ Կա նաև Իրանը, որը ԱՄՆ-ի թիվ մեկ մարտավարական, ռազմավարական խոչընդոտն է։ Ներկա է նաև Ռուսաստանը իր ազդեցությամբ և ռազմական ներկայացվածությամբ։

«Վաշինգտոնի համար հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը մշտապես եղել է առաջնահերթություն, քանի որ հաշվարկում է, որ մեր տարածաշրջան իր ազդեցությունը կարող է բերել թուրքական դարպասներով։ Հիմա հասկանում է, որ դա անհնար է, ամեն դեպքում, այսօր այն Թուրքիան, որը կա, դժվար է նրա միջոցով այստեղ ազդեցություն տարածել։ Բնականաբար, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում՝ նշանակում է տարածաշրջանում ռուսական գործոնի թուլացում, բաց սահմաններ»,- շեշտեց նա։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս