«Հայաստանին վերաբերող բոլոր որոշումները Թուրքիան ընդունելու է Ադրբեջանի հետ միասին»․ Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական «CNNTürk»-ի ուղիղ եթերում անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նա մասնավորապես նշել է. «Այս հարցերում (Հայաստանի վերաբերյալ) Ադրբեջանի հետ միասին խորհրդակցում ենք: Հայաստանից էլ շատ դրական ուղերձներ են գալիս: Մենք ասել ենք, որ նույն կերպ կպատասխանենք այն դրական քայլերին, որոնք Հայաստանը կանի»:

Չավուշօղլուի խոսքով՝ Թուրքիան Ադրբեջանի հետ քննարկում է, թե միասին ինչ քայլեր կարող են անել:

Թուրքիայի ԱԳ նախարարը, կրկնելով, թե «Հայաստանը որևէ դրական արձագանք չի տվել Ադրբեջանի՝ խաղաղության պայմանագիր կնքելու կոչին», ընդգծել է, որ Թուրքիան իր բոլոր որոշումներն ընդունելու է Ադրբեջանի հետ միասին:

Տեսանյութեր

Լրահոս