Նիկոլ Փաշինյա՛ն, Արմեն Սարգսյա՛ն, սարի գագաթին եք, բարձրանալու տեղ չկա, իջե՛ք, դուք Հայաստանը ոչնչացնում եք. Բագրատյանը զգուշացնում է

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն է:

Բանախոսը համոզված է.

  • Մենք գործ ունենք հերթական դավաճանության հետ, կոլաբորացիոնիստների հետ: Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը հանցակիցներ են: Այս երկրի սուվերեն տարածքից զիջել են, և դա միայն Փաշինյանի խնդիրը չէ, տարածքների խնդիրը որոշվում է հանրաքվեով, որն ըստ Սահմանադրության՝ նշանակում է ՀՀ նախագահը:
  • Կա 4 կարմիր գիծ, որը նոյեմբերի 9-ին չպետք է անցնենք.

Դրանք են՝

  1. Մենք չպետք է ճանաչենք Ադրբեջանի հետ մեր երկրի սահմանը Տեղ գյուղից հետո՝ Լաչինի հատվածը, որտեղ սկսվում է միջանցքը:
  2. Մենք պետք է վերադարձնենք այն բոլոր տարածքները, որը հանձնվել է Վաղարշակ Հարությունյանի ստորագրությամբ՝ Գորիս-Կապան-Ճակատեն հատվածում:
  3. Պետք է վերացնենք Սյունիքի և Գեղարքունիքի սուվերեն տարածքում թշնամու առաջխաղացումը:
  4. Պետք է բացառենք միջանցք բառը. միջանցքը այն է, որ այդ ճանապարհի վրա ՀՀ օրենքները չեն գործում, այսինքն՝ հրաժարվում ենք սուվերենությունից:

Մոսկվան պետք է հստակ իմանա, որ հայկական կարմիր գծերը սրանք են:

  • Շատ կարևոր է, որպեսզի ընդդիմության հանրահավաքները վերսկսվեն տարբեր մարզերում: Պետք է Մոսկվան զգա, որ այստեղ ժողովուրդ կա, որը դեմ է այդ ամենին:
  • Ժողովուրդ, կիրառեք ձեր սահմանադրական իրավունքը՝ հանրապետության տարածքային փոփոխությունը դա հանրաքվեի հարց է:
  • Պատերազմի սկսվելու մասին Նիկոլ Փաշինյանը 99 տոկոս ճշգրտությամբ գիտեր արդեն ապրիլին:
  • 2020թ. սեպտեմբերի 2-ին Ռուսաստանի Գենշտաբը զգուշացրել էր Հայաստանին պատերազմի սկսվելու մասին, և հենց նույն օրը Օնիկ Գասպարյանը զգուշացրել էր Նիկոլ Փաշինյանին:
  • Նիկոլ Փաշինյանը պիտի հասկանա՝ շուտ թե ուշ, հեռանալու է, վարչապետ չի լինելու:
  • Հիմա ճիշտ ժամանակն է, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա՝ մեկ անգամ գոնե ցույց տա, որ իրեն հուզում է հայրենիքի ճակատագիրը:
  • Նիկոլ Փաշինյանը պիտի մեղայականով գա ժողովրդի մոտ, ընդդիմության մոտ:
  • Նիկոլ Փաշինյանը կարևորում է իր անձնական պրոբլեմը՝ զոհաբերելով պետության պրոբլեմները:
  • ՔՊ, Նիկոլ Փաշինյա՛ն, Արմեն Սարգսյա՛ն, տղե՛րք, հիմա էն գծին եք հասել, սարի էն գագաթին, որից հետո բարձրանալու տեղ չկա, իջե՛ք, դուք Հայաստանը ոչնչացնում եք:
  • Մեզ համար արտագաղթը դարձել է մարդկանց արտահանում՝ ամենամեծ էքսպորտի ճանապարհ. ուտող բերանները պակասում են, դրսից էլ փող է գալիս:
  • Գործազուրկների թիվը կրճատվել է, բայց կրճատվել է նաև զբաղվածների թիվը, այսինքն՝ ավելացել է գրանցված աշխատողների թիվը:
  • Պետությունը բոլոր առումներով ծվեն-ծվեն է լինում, իսկ դուք խոսում եք արտաքին պարտքի վտանգավոր շեմի մասին…

Հրանտ Բագրատյանի համար անհասկանալի է Ռուբեն Վարդանյանի այն հայտարարությունը, թե ակտիվ քաղաքականություն է մտնում, բայց իշխանության գալ չի ուզում. «Դա պոպուլիզմ է»:

  • Ռուբեն Վարդանյանը հունիսի 19-ին հայտարարում է, որ անձնագիր է ստացել, երբ հունիսի 20-ին ընտրություններ էին լինելու. դա իսկական հարված էր ընդդիմությանը:

Տեսանյութեր

Լրահոս