Ռուսաստանը դադարեցրել է թուրքական մանդարինի ներկրումը

Մոսկվան հոկտեմբերի 29-ից դադարեցնում է թուրքական մանդարինի ներմուծումը Ռուսաստանի տարածք։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ տեղեկության` ՌԴ-ում այդ քայլին են գնացել վարակիչ հիվանդությունների առաջացումն ու տարածումը կանխելու մտադրությամբ, քանի որ մանդարիններում հայտնաբերվել է «քլորպիրիֆոս» պեստիցիդի մնացորդային քանակ, որի կոնցենտրացիան գերազանցում է առավելագույն թույլատրելի մակարդակը:

Ուշագրավ է, որ Ռուսաստանը այս քայլն արել է Ուկրաինայում թուրքական հարվածային ԱԹՍ-ների կիրառելուց հետո, որի մասին արդեն խոսել են ռուս փորձագետները: Նրանցից շատերը համարում են, որ սա պատահականություն չէ:

Այնուամենայնիվ, ըստ ռուս փորձագետների, եթե Ռուսաստանի պատասխանը թուրքերին՝ մանդարինի ներմուծման վրա արգելք դնել էր, ապա այն համարժեք չէր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031