«Թուրքիան ապակառուցողական դերակատարում ունի տարածաշրջանում»․ Հունաստանի վարչապետ

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակում թագաժառանք Մոհամմադ բին Սալմանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Թուրքիան անկայունություն ստեղծող և ապակառուցողական դերակատարում ունի տարածաշրջանում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Միցոտակիսը Թուրքիայի վերաբերյալ հայտարարություններ է արել նաև Էլ-Ռիադում պանելային քննարկման ժամանակ։

«Անվտանգ ենք։ Չեմ կարծում, որ աշխարհաքաղաքական սպառնալիք կա։ Հավատում եմ, որ Թուրքիան, ի վերջո, կհասկանա, որ Արևելյան Միջերկրականում իր դիրքորոշումը որևէ արդյունք չի ունենալու»,-նշել է նա։

Հունաստանի վարչապետն անդրադարձել է նաև Ֆրանսիայի և Անգլիայի հետ պաշտպանության ոլորտում ստորագրված պայմանագրերին և Հունաստան-ԱՄՆ համատեղ պաշտպանական արձանագրության թարմացմանը։ Այդ համատեքստում նա շեշտել է, որ «ուժեղ դաշինքներ են ստեղծել և իրենց սահմանները շատ հստակ կերպով են գծել»։

Տեսանյութեր

Լրահոս