Հեռուն գնացող ի՞նչ խնդիր է փորձում լուծել Ադրբեջանը

Պաշտպանության նախարարության  հաղորդագրության համաձայն, նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։

Ավելի ուշ գերատեսչությունը տեղեկացրեց, որ հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։

Ըստ ՊՆ-ի, հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների, և ինտենսիվ փոխհրաձգության արդյունքում հակառակորդն ունի զրահատեխնիկայի կորուստ։

Ոչ պաշտոնական տեղեկություններով, ադրբեջանական գործողությունները Ծիծեռնաքարի (լեռ Հայաստանի Սյունիքի մարզի և Արցախի սահմանագլխին) հատվածում են:

Շատերին գուցե թվում է, թե Ադրբեջանը զուտ այսրոպեական խնդիր է լուծում, կամ հարցը միայն մեկ-երկու դիրք վերցնելն է: Իրականում Ադրբեջանը հեռուն գնացող պլաններ ունի:

Տարածաշրջանում ապագա պատերազմները լինելու են ջրային ռեսուրսների համար, և Ադրբեջանն արդեն իսկ տեղավորվում է հայկական ջրային պաշարների ակունքներում, որպեսզի հետագայում այդ գալիք պատերազմում հաղթող դուրս գա:

Այսօր Թուրքիան Արաքս գետից է օգտվում իր ուզած չափով, նաև՝ Եփրատ և Տիգրիս գետերի վրայի ջրամբարների միջոցով Սիրիային և Իրաքին «ծնկի բերում»:

Եվ հիմա այս հարցում ևս Ադրբեջանը Թուրքիայի խորհրդով փորձում է վերահսկողության տակ  վերցնել ՀՀ ջրային ռեսուրսները, մասնավորապես՝ այս օրերի գործողությունների շրջանակում փորձ է արվում տիրանալ Որոտանի ակունքներին:

Տեսանյութեր

Լրահոս