Կողմերի հետ շփումների մեջ ենք` իրավիճակը հնարավորինս արագ խաղաղ հուն փոխադրելու  համար. Զախարովա

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքում է հայ-ադրբեջանական սահմաններին ստեղծված ծայրահեղ լարված իրավիճակին: 168.am-ը մի շարք հարցեր էր ուղղել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային։

Մասնավորապես հետաքրքրվել էինք, թե ինչպես է ՌԴ ԱԳՆ-ն գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ստեղծված թեժ իրավիճակը, ինչպես նաև ինչպիսի՞ արձագանք կլինի ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի այն հայտարարությանը, թե Հայաստանը դիմում է Ռուսաստանի Դաշնությանը 1997 թվականից երկու երկրների միջև գործող պայմանագրի համաձայն՝ պաշտպանելու երկրի տարածքային ամբողջականությունը:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան 168.am-ի հետ զրույցում ասաց. «Կողմերի հետ շփումների մեջ ենք գտնվում իրավիճակը հնարավորինս արագ խաղաղ հուն փոխադրելու  համար»:

Նա նաև հաղորդեց, որ այլ արձագանք ևս լինելու է:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930