Բաժիններ՝

Էրդողանը և այլ թուրք պաշտոնյաներ ցավակցել են հայ համայնքին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցել է Թուրքիայի հայ համայնքին Կ. Պոլսի հայոց պատրիարքության Կրոնական ժողովի ատենապետ Թաթուլ ծայրագույն վարդապետ Անուշյանի մահվան կապակցությամբ: Պատրիարքության տարածած հայտարարության մեջ նշվել է, որ Էրդողանն իր ցավակցությունը հայ համայնքին փոխանցելու համար զանգահարել է Պոլսի հայոց պատրիարք Սահակ արք. Մաշալյանին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Անուշյանի անժամանակ մահվան կապակցությամբ հայ համայնքին և վարդապետի ընտանիքին ցավակցություն են հղել նաև Թուրքիայի մեջլիսի նախագահ Մուստաֆա Շենթոփը, Արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլը, Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին երկարատև հիվանդությունից հետո կյանքից անժամանակ հեռացել էր Կ. Պոլսի հայոց պատրիարքության Կրոնական ժողովի ատենապետ Թաթուլ ծայրագույն վարդապետ Անուշյանը։

Թաթուլ Անուշյանը ծնվել է 1966 թվականին Ստամբուլում։ Կրոնական ժողովի ատենապետ ընտրվել է 2019 թվականին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս