Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է վիրավորների մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Անար Էյվազովը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է հայ-ադրբեջանական սահմանին բախումների ընթացքում ադրբեջանական կողմի վիրավորների մասին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Էյվազովը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող ռազմական գործողությունների հետևանքով վիրավորվել է երկու ադրբեջանցի զինծառայող։ ՀՀ ՊՆ-ն իր հերթին հայտնել է, որ հայկական ԶՈՒ ստորաբաժանումները համարժեք գործողություններով հակառակորդին զինտեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ են պատճառել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930