Իսրայելական մամուլը Թուրքիայի դեմ բոյկոտի կոչ է անում

Իսրայելական ԶԼՄ-ները Թուրքիայի դեմ բոյկոտի կոչ են արեն այն բանից հետո, երբ Թուրքիայում իսրայելցի ամուսիններին ձերբակալել են Ստամբուլի Չամլըջա աշտարակում լուսանկարվելիս «Էրդողանի տունը լուսանկարելու» պատճառաբանությամբ՝ լրտեսության կասկածանքով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Jerusalem Post» թերթը գրել է. «Եթե միայն բոյկոտը բավարար չէ, որ Թուրքիան ազատ արձակի իսրայելացի զույգին, ապա ավելի կոշտ միջոցների պետք է դիմել»:

Կոշտ միջոցներ ասելով՝ թերթն ակնարկել է հնարավոր պատժամիջոցների մասին, որոնք կտարածվեն նաև թուրքական այն հասարակական կազմակերպությունների նկատմամբ, որոնք «հանդես են գալիս Արևելյան Երուսաղեմում Իսրայելի ինքնիշխանության դեմ»: Իսրայելական թերթը կոչ է հանում դադարեցնել երկկողմանի չվերթները:

«Jerusalem Post»-ը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Թուրքիան, որի տնտեսությունը խարխլված է, այս տարվա առաջին ինն ամիսներին Իսրայելի հետ 2 միլիարդ դոլարի առևտրային շրջանառություն է ունեցել, և հիշեցրել է, որ իսրայելցի զբոսաշրջիկները Թուրքիայում թվաքանակով 16-րդ տեղն են զբաղեցնում։ Հոկտեմբերին իսրայելցի զբոսաշրջիկների 2-րդ ամենաշատ այցելած երկիրը՝ Թուրքիան էր։

Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը ձերբակալված զույգին ազատելու նախաձեռնությունների վերաբերյալ հանդես էր եկել հայտարարությամբ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930