Արցախի Հանրապետությունը վերականգնման և զարգացման ճանապարհի՞ն է

Անոտացիա

Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում անցկացրածս մեկուկես նոյեմբերյան օրերն իմ մեջ անսասան հավատ առաջացրին, որ Լեռնային Ղարաբաղի հպարտ, ազատասեր և բարի ժողովրդին անհնար է կոտրել անգամ ՀՀ որևէ իշխանության ու նրանց տեղական հաճկատարների սատանայական դավաճանությամբ։ Դավաճանությամբ, որը պատրաստվում էր Հայաստանում 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջման առաջին իսկ օրից։

Անցած շաբաթը Երևանում աչքի ընկավ բողոքի ցույցերով՝ Ղարաբաղյան հակամարտության գոտում լիակատար հրադադարի և մարտական բոլոր գործողությունների դադարեցման մասին Ռուսաստանի նախագահ, մեծարգո Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի, Հայաստանի վարչապետ Ն.Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ի.Ալիեւի ստորագրած (2020թ. նոյեմբերի 10-ի գիշեր) Եռակողմ հայտարարության տարելիցի առիթով։ Արցախի Հանրապետության դեմ Թուրքիայի զինված ուժերի հատուկ ստորաբաժանումների և սիրիական վարձկան ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ ադրբեջանցի բազեների սանձազերծած Ղարաբաղյան պատերազմի (2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր) ավարտից մեկ տարի անց ավելի հստակ են երևում այդ ռազմական հանցագործության իսկական դրդապատճառները։ Այսպես, երկուշաբթի օրը՝ ս.թ. նոյեմբերի 8-ին Երևանում տեղի ունեցավ հանրահավաք, որը հրավիրել էր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը, որը գլխավորում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Մանրամասն չեմ ներկայացնի հանրահավաքի հռետորների ելույթները, քանի որ նրանց ելույթներում բերված փաստերի և գնահատականների մասին պատերազմի ավարտից հետո մեկ տարվա ընթացքում քանիցս ասվել է ինչպես ՀՀ խորհրդարանում, այնպես էլ հնարավոր բոլոր համաժողովներում, հեռուստատեսային թոք-շոուներում և լրատվամիջոցներում։ Ս.թ. նոյեմբերի 8-ի հանրահավաքի ելույթների բովանդակությունը ներկայացված է հոդվածում, որը նույն օրը հրապարակվել է Deutsche Welle-ի կայքում՝ «Հայաստանում ընդդիմությունը ազգային դիմադրության կոչ է անում» վերնագրով։ Որոշ մեջբերումներ կատարեմ այդ հոդվածից. «Հռետորներն իրենց ելույթներում մեղադրում էին իշխանություններին երկրի տնտեսական անկման, գների աճի, նոր կոռուպցիայի, դատարանների վրա ճնշման, բանակի քայքայման, այլախոհներին հետապնդելու դեպքերի մեջ։ Հանրահավաքում ժողովրդին դիմեց Ռոբերտ Քոչարյանը։ Նա, մասնավորապես, ասաց, որ ներկա իշխանություններն արել են ամեն ինչ, որպեսզի պատերազմն անխուսափելի դառնա, և մեղադրեց Փաշինյանին այն բանում, որ նա, գիտակցաբար, թե ոչ, ամեն ինչ արեց այդ պատերազմում պարտվելու համար»։

Երեքշաբթի օրը՝ ս.թ. նոյեմբերի 9-ին, «Ազգային-ժողովրդավարական բևեռ» շարժումը (այսուհետ՝ «Բևեռ» – Ա.Գ.) կազմակերպեց հանրահավաք-երթ Երևանում։ Որոշ մեջբերումներ կատարեմ հոդվածից, որը պատմում է այդ հանրահավաքի մասին և հրապարակվել է 2021թ. նոյեմբերի 10-ին «Кавказский узел» ինտերնետ-պարբերականում (զանգվածային լրատվամիջոց, որը կատարում է օտարերկրյա գործակալի գործառույթներ – Ա.Գ.)՝ «Հայաստանի ընդդիմությունը բողոքի հանրահավաքներով դիմավորեց «աշնանային պատերազմի» ավարտվելու տարելիցը» վերնագրով։ Ընդ որում, հարգելի ընթերցող, միանգամայն տեղին եմ համարում նշել, որ այդ հոդվածում հարևանցի հիշատակվում է «Հայաստան» դաշինքի մեկ օր առաջ տեղի ունեցած հանրահավաքի մասին, այն դեպքում, երբ ներկայացվում են «Ազգային-ժողովրդավարական բևեռ» շարժման պարագլուխների գլխավոր կարգախոսները։

Չեմ ձանձրացնի հարգելի ընթերցողներին այդ հոդվածից մանրամասներ ներկայացնելով, միայն կսահմանափակվեմ, ըստ իս, բովանդակային գնահատականներով, որոնք հնչել են «Բևեռի» ակցիայի ժամանակ։ «Ռուսաստանին վախեցրել է նախկին խորհրդային հանրապետությունների անկախության ձեռքբերումը, իր ելույթում հայտարարեց «Բևեռի» վարչության անդամ Վահե Գասպարյանը։ «Այդ ժամանակ նա, համաձայն իր կայսերական հավակնությունների, ձևավերեց ԱՊՀ-ն, և Կրեմլը սկսեց այդ հանրապետություններում, բացի մերձբալթյան երեք հանրապետություններից, նեոգաղութացում»,- ասաց նա։ Նա ավելացրեց, որ «Մոսկվայի ռեժիմին» հաջողվեց բոլոր հանրապետություններում ներդնել իր գործակալներին, այդ թվում անկախության շարժման մեջ, և նրանց միջոցով ազգային իշխանությունների փոխարեն հաստատել նեոգաղութային վարչակազմեր։ «Յուրաքանչյուր նման հաջորդ վարչակազմ Հայաստանում էլ ավելի էր խորացնում մեր գաղութային կախվածությունը՝ Հայաստանը Հարավային Կովկասում ռուսական ազդեցության վերականգնման պլացդարմ դարձնելու նպատակով։ Դրա գինը եղան Արցախն ու Հայաստանի ինքնիշխանությունը»,- ասաց Գասպարյանը։

Նիկոլ Փաշինյանի այսպես կոչված թավշյա հեղափոխությունը այդ նախագծի շարունակությունն էր»… «Բևեռի» առաջնորդներից մեկը՝ Ժիրայր Սեֆիլյանը, հայտարարեց, որ իշխանության ներկայացուցիչները տարբեր ուժերի կոչերի պատճառով հրաժարական չեն տա, նրանք կարող են հեռանալ միայն ժողովրդի ճնշման տակ, որի համախմբմամբ զբաղվում է «Բևեռը»… Սեֆիլյանը հիշեց վերջերս տեղի ունեցած հանրահավաքը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ։ «Ժողովուրդը հիանալի գիտի, թե ինչ է տեղի ունենում երկրում, երբ, ինչ նպատակով և ում ցուցումով է ակտիվանում Ռոբերտ Քոչարյանը»,- նշեց նա։ Նրա խոսքով՝ երկրորդ նախագահը մինչ այդ ակտիվացել էր հունիսին, երբ ժողովուրդը արթնանում էր։ Հայտարարեցին ընտրությունների մասին, արհեստականորեն ստեղծեցին երկու իբր հակադիր բևեռ (իշխանություններ և Քոչարյան – ծան.՝ «Кавказский узел»-ի) և շեղեցին ժողովրդի ուշադրությունը։ «Լավ կլիներ, եթե Ռոբերտ Քոչարյանը հեռանար Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքից և չխանգարեր ժողովրդին։ Նա կատարում է անմիջապես Կրեմլի ցուցումները։ Կրեմլը վերահսկում է հայ ժողովրդին տարբեր միջոցներով։ Կրեմլի միջոցներից մեկը Նիկոլ Փաշինյանն է, մյուսը՝ Ռոբերտ Քոչարյանը»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը»։

Համոզված եմ, որ անգամ ոչ քաջատեղյակ ընթերցողն ուշադրություն դարձրեց, որ այս հրապարակման մեջ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի հանրահավաքի հռետորների ելույթների բովանդակային մասը տրված է միայն ընդհանուր գծերով, այն դեպքում, երբ այսպես կոչվաժ «Ազգային-ժողովրդավարական բևեռի» առաջնորդների հարցազրույցները հոդվածում ներկայացվել են հանգամանալից և ունեցել են հստակ արտահայտված աշխարհաքաղաքական ուղղվածություն։ Ի՞նչ է սա։ «Кавказский узел»-ի, որը գործում է որպես օտարերկրյա գործակալ, հրապարակման թղթակցի բացթողո՞ւմ։ Չէ՞ որ հրապարակման օբյեկտիվության համար պետք էր գոնե հիշատակել հանրահավաքում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթում նշված մի քանի անհերքելի փաստերը, դիցուք. «1. Այս իշխանությունն արեց ամեն ինչ, որպեսզի պատերազմն անխուսափելի դարձնի։ Ձախողեց բանակցային գործընթացը, հարցի քննարկումը տեղափոխեց տարածքային ամբողջականության դաշտ։ Ըստ էության հրահրեց պատերազմ։

1. Այս իշխանությունն արեց ամեն ինչ այս պատերազմում պարտվելու համար: Գիտակցաբար, թե ոչ, այլևս կարևոր չէ։ Իրենց սխալ քայլերով, հիմարություններով: Պարտությունը սկսվել է ավելի շուտ, երբ սկսեցին հետապնդել հերոսներին, սկսեցին գլխատել բանակը, կադրային ջարդ իրականացնել բանակում: Իրենց պետք էր ոչ թե մարտունակ բանակ, այլ պետք էր իրենց հավատարիմ բանակ: Երբեք ոչ մի բանակ, որը հավատարիմ է մեկ մարդու, չի կարող լինել մարտունակ:

2. Ամբողջ 44 օրվա ընթացքում մենք մենակ ենք մնացել պատերազմի ժամանակ: Դիվանագիտական լիարժեք ձախողում է եղել: Ոչ մի երկիր չի դատապարտել պատերազմ սկսող պետությանը: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո երբեք այսպիսի բան չի եղել: Բա մեկը չկա՞ր, զանգեիր ասեիր՝ մի դատապարտող բան ասա պատերազմ սկսողին: Էս ի՞նչ վիճակում եք հայտնվել: Հիմա այդ մարդիկ խաղաղության դարաշրջան են ուզում բացել տարածաշրջանում: Ձեր հալը հալ չի նման ծրագրեր իրականացնելու համար։ Եվ ամենից անհասկանալին այն էր, երբ Հայաստանը դատապարտվեց Գյանջային հարված հասցնելու համար։

3. Պատերազմը կանգնեցնելու հնարավորությունը կար հոկտեմբերի 19-ին, որոշ տվյալներով՝ նաև հոկտեմբերի 7-ին: Այդ հնարավորությունը մերժվեց հանցավոր բացատրությամբ: Ուրեմն, բոլոր այդ օրերից հետո բոլոր զոհվածների մեղքը այս իշխանության խղճի վրա է: Կարող եմ շատ այլ փաստեր բերել, բայց այսքանը բավարար է: Այս փաստերն ամրացված են պաշտոնյաների խոստովանական ելույթներով, հայտարարություններում: Իրենք պատասխան են տալու այս ամեն ինչի համար։

Առաջին պատերազմում հաղթանակից հետո մեր բանակցային դիրքերը հիմնված էին մեր հաղթանակների վրա։ Դա անվտանգության գոտին էր Լեռնային Ղարաբաղի շուրջ, 7 շրջանները, Հայաստանի մարտունակ բանակն ու այն փաստը, որ Հայաստանը ԼՂ անվտանգության երաշխավորն էր, ասաց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը»։

Կասկած չի հարուցում, որ ցանկացած պրոֆեսիոնալ լրագրող, առավել ևս՝ հայտնի ինտերնետ-պարբերականի, ինչպիսին է «Кавказский узел»-ը, խմբագիր կկարողանա միանգամայն հիմնավորված ձևով առարկել այս տողերի հեղինակին Ռ.Քոչարյանի ելույթի թերի լուսաբանման համար՝ վկայակոչելով ՀՀ վարչապետ Ն.Փաշինյանի կողմից Հայաստանի ազգային շահերի դավաճանության՝ ընդդիմության ներկայացրած հանրահայտ և բազմիցս կրկնվող աղաղակող փաստերը։ Իսկապես, այս թեմաների վերաբերյալ եղել են տասնյակ ելույթներ, հոդվածներ հայրենասիրական լրատվամիջոցներում։ Ավելին, օրինակի համար՝ «Ազգային անվտանգություն» կուսակցության առաջնորդ Գառնիկ Իսագուլյանի (որը բազմիցս հնչեցրել է ՀՀ իշխանությունների ըստ էության հանցավոր գործողությունների մասին) դեմ չորս քրեական գործ է հարուցված։ Եվ ի՞նչ եք կարծում, հարգելի ընթերցող, ի՞նչ «հանցագործությունների» համար։ ՀՀ իշխանավորների դավաճանական գործունեության խիզախ, ազնիվ և ապացուցված մերկացման համար հանրահայտ LiveNews ինտերնետ-հեռուստաալիքի եթերում։

Շատ ընթերցողներ կարող են միանգամայն սպասելիորեն մտածել այն բանի շուրջ, թե այդ ինչու սկսեցի գրել հոդված՝ ակտուալացնելով 2021թ. նոյեմբերի 8-ի և 9-ի հանրահավաքների հռետորների ելույթների բովանդակությունը, և ընթերցողն իրավացի կլինի, բայց մասամբ։ Ինձ չի կարող չմտահոգել այն փաստը, որ, անկասկած, «Հայաստան» հայրենասիրական դաշինքի հռետորները չգիտես ինչու համառորեն շրջանցում են այն ողբերգության աշխարհաքաղաքական ասպեկտները, որն ահա արդեն երեքուկես տարի շարունակում է ծավալվել Հայաստանի Հանրապետությունում։ Չէ՞ որ, ըստ էության, խարազանելով նիկոլփաշինյանական իշխանությունը՝ ընդդիմությունը պայքար է մղում Հայաստանում Պոտոմակի ափերի (CIA) և մառախլապատ Ալբիոնի (MI6) հատուկ ծառայությունների, ինչպես նաև Թուրքիայի նրանց գործընկեր հատուկ ծառայությունների (Ազգային հետախուզական կազմակերպություն, Milli Istihbarat Teşkilati, MIT) և ԳՀՎ-ի կողմից իրականացվող սցենարի հետևանքների դեմ՝ չհիշատակելով հայոց պետականության քայքայման հեղինակներին ու սցենարիստներին։ Չէ՞ որ նախկին պետական ծառայությունում ունեցած պաշտոնների բերումով «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խորհրդարանական ընդդիմադիր դաշինքների (նոյեմբերի 8-ին Երևանի հանրահավաքի կազմակերպիչների) առաջնորդները չեն կարող չիմանալ, որ, օրինակ, Թուրքիայի հատուկ ծառայությունների հիմնական խնդիրներն արդի պայմաններում ոչ միայն տեղեկության հավաքումն է Կովկասի (Հարավային և Հյուսիսային) սահմանամերձ շրջանների ռազմաքաղաքական դրության, այդ տարածաշրջանում հենց Թուրքիայի օպերատիվ իրադրության վրա զինված հակամարտությունների ազդեցության, կովկասյան ուղղությամբ Ռուսաստանի պլանների մասին, այլև միանգամայն նոր խնդիրների մասին, որոնց իրականացումը բավական իրական է թվում Ղարաբաղյան պատերազմում (2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր) Արցախի Հանրապետության պարտությունից հետո։ ՀՀ-ում պետական հեղաշրջմանը նախորդած հանգամանքների մանրակրկիտ վերլուծությունը և իշխանությունում Արևմուտքի ու Թուրքիայի դրածոների գտնվելու երեքուկես տարիները ավելի ու ավելի են մտածել տալիս, որ պետական հեղաշրջումը Հայաստանում (2018թ. ապրիլ-մայիս) կատարվեց հենց միանգամայն որոշակի և CIA-ի ու MI6-ի բաղձալի նպատակին հասնելու համար։ Չեմ հոգնեցնի ընթերցողներին թերասացությամբ, ուղղակի կասեմ, որ հավաքական Արևմուտքի և Թուրքիայի հատուկ ծառայությունների կողմից, Ն.Փաշինյան և Ко-ի անմիջական մասնակցությամբ (մեր պարագայում մենք իրավունք ունենք ՀՀ իշխանությունների անգործությունն ու անհամարժեք գործողությունները որակել որպես անմիջական մասնակցություն), իրականացվեց և իրականացվում է Հայաստանի Հանրապետությունից ռուսական 102-րդ ռազմակայանի և Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ չորս սահմանապահ ջոկատների զորակազմի վտարման նպատակասլաց աշխատանք առաջին փուլում։

Երկրորդ փուլում ենթադրվում է Թուրքիայի, այսինքն՝ ՆԱՏՕ ռազմակայանի ստեղծում թուրք-ադրբեջանական հրոսակների և սիրիական վարձկան ահաբեկիչների օկուպացրած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետություն) և նրան հարակից Արցախի նախկին անվտանգության գոտու տարածքում՝ Իրանի հետ 105 կիլոմետրանոց սահմանի պարագծով։ Սակայն մեկ տարի առաջ Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարության, անձամբ ՌԴ նախագահ, մեծարգո Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի վճռական գործողությունները կանգնեցրին պատերազմը Լեռնային Ղարաբաղում, փրկեցին Արցախի Հանրապետության ազգաբնակչությանը ցեղասպանությունից։

Միևնույն ժամանակ, նշենք, որ Արցախի Հանրապետությունում ռուս խաղաղապահների տեղակայումը էապես բարդացրեց անմիջականորեն Լեռնային Ղարաբաղի տարածքում թուրքական (ՆԱՏՕ-ական) ռազմակայանի ստեղծման պլանները, բայց նրանք բնավ չեն հրաժարվել այդ ծայրահեղ վտանգավոր մտքի իրականացումից։ Միայն որոշ փաստեր ներկայացնեմ՝ ի հաստատումն այս պնդման։ Այսպես, ս.թ. հոկտեմբերի 26-ին Ադրբեջանի բազմաթիվ ինտերնետ-պարբերականներում վխտում էին Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ ռազմավարական նախագծի իրականացման՝ Ֆիզուլիում (Վարանդա, Ադրբեջանի կողմից օկուպացված քաղաք Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում) նոր օդանավակայանի բացման հաջողությունն ազդարարող վերնագրերը։

Ընթերցողներին հիշեցնենք, որ Վարանդա-Ֆիզուլին 1827 թվականից ռուսական ֆորպոստ էր, Կորյագինո քաղաքը, 1905-ից՝ Ելիզավետպոլի նահանգի Կորյագինո գավառի վարչական կենտրոնը։ Այս տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների մասին ավելի ամբողջական պատկերացում ունենալու համար որոշ մանրամասներ ներկայացնեմ «Ալիևը և Էրդողանը նոր օդանավակայան են բացել Ղարաբաղում» հոդվածից՝ հրապարակված 2021թ. հոկտեմբերի 26-ին ՌԻԱ «Նովոստի»-ում. «Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը բացեցին Ֆիզուլիի միջազգային օդանավակայանը Ղարաբաղում։ Թուրքիայի նախագահի ինքնաթիռը վայրէջք կատարեց Ֆիզուլիում երեքշաբթի օրը… Ալիևը Էրդողանին տեղեկացրեց շինարարական աշխատանքների ընթացքի մասին, որոնց մասնակցել են նաև թուրքեր։ Օդանավակայանը, որի հիմնարկեքը տեղի ունեցավ 2021թ. հունվարի 14-ին (այսինքն՝ օդանավակայանի շինարարությունը տեղի է ունեցել Ղարաբաղում մարտական գործողությունների ավարտից երկու ամիս անց, թող ընթերցողը մտածի ռազմական նշանակության օբյեկտների շինարարության հարցերում ադրբեջանա-թուրքական զինվորականության նման շտապողականության պատճառների մասին Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի և մարտական բոլոր գործողությունների դադարեցման մասին Եռակողմ հայտարարության ընդունումից հետո – Ա.Գ.) սկսեց չվերթներ ընդունել պաշտոնական բացումից երկու ամիս առաջ։ Առաջին փորձնական թռիչքը տեղի է ունեցել օգոստոսի 22-ին։ Թռիչքուղին երեք հազար մետր երկարություն և 60 մետր լայնություն ունի»։

Մեջբերում կատարենք մեկ այլ հոդվածից՝ «Ալիևը և Էրդողանը դրեցին ճանապարհի հիմքը «Զանգեզուրի միջանցքի շրջանակում»» վերնագրով, որը հրապարակվել է 2021թ. հոկտեմբերի 26-ին «Эхо Кавказа» ինտերնետ-պարբերականում. «Ալիևը և Էրդողանը սկզբում Ադրբեջանի Ֆիզուլիի շրջանում ծանոթացան Ահմեդբեյլի-Ֆիզուլի-Շուշա ավտոճանապարհի շինարարության ընթացքին։ Հետո երկու երկրների ղեկավարները դրեցին Հորադիզ-Ջեբրայիլ-Զանգիլան-Աղբենդ ավտոճանապարհի հիմքը Զանգեզուրի միջանցքի շրջանակում»,- նշվում է տեղեկատվությունում։ Ինչպես գրում է «Ինտերֆաքս-Ազերբայջան» գործակալությունը, Հորադիզ-Ջեբրայիլ-Զանգիլան-Աղբենդ ավտոճանապարհը կհասնի մինչև Հայաստանի հետ սահման և զուգահեռ կլինի համանուն երկաթուղուն։ «Այդ ճանապարհը նաև ռազմավարական նշանակություն ունի, քանի որ Հաջիղաբուլ-Հորադիզ-Աղբենդ-Զանգեզուր տրանսպորտային միջանցքի մի մասն է և շատ կարևոր նշանակություն ունի Զանգիլանը Ադրբեջանի մյուս շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապելու առումով»,- ասվում է հաղորդագրությունում»։

Կարելի է այլ օրինակներ էլ բերել, որոնք վկայում են Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում ռազմական ենթակառուցվածքի ստացիոնար օբյեկտների (օդանավակայաններից, ավտոճանապարհներից և երկաթուղիներից բացի) ստեղծման մասին, դիցուք. զորքերի (Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի, հակաօդային պաշտպանության համակարգերի, կապի հանգույցների, ինչպես նաեւ ինժեներական սարքավորման օբյեկտների) տեղակայման վայրերի կահավորում։ Բայց դա այլ վերլուծության թեմա է։

Հույս ունեմ, որ վերը բերված տեղեկատվությունը գաղտնիք չէր նաև «Հայաստան» խորհրդարանական ընդդիմադիր խմբակցության համար, որը ս.թ. նոյեմբերի 8-ին կազմակերպել էր հանրահավաք Երևանում։ Չեմ ուզում հավատալ նաև այն բանին, որ ընդդիմադիր գործընկերները տեղյակ չէին Հայաստանում 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջման գլխավոր դրդապատճառների, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղում Փաշինյանի և Ալիևի պայմանավորված պատերազմի սանձազերծման մասին՝ Թուրքիայի, ինչպես նաև ԱՄՆ (CIA) և Մեծ Բրիտանիայի (MI6) բարձր հովանու ներքո, և դրան հաջորդող՝ ՆԱՏՕ ռազմական ենթակառուցվածքի ստեղծման մասին Իրանի Իսլամական Հանրապետության սահմանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգության գոտու 105 կիլոմետրանոց հատվածի երկայնքով, որը մինչև 2020թ. սեպտեմբերի 27-ը վերահսկվում էր Արցախի պաշտպանության բանակի կողմից, ինչպես նաև Իրանի հետ ՀՀ սահմանի Սյունիքի մարզի Մեղրու 45 կիլոմետրանոց տեղամասում։

Այդ դեպքում միանգամայն իրավացի կարող է հնչել հարցը՝ իսկ ո՞րն է փաշինյանական խառնամբոխի դավաճանական գործողությունների աշխարհաքաղաքական աստառի մասին «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի առաջնորդների համառ լռության պատճառը, և թե ինչու նրանք չեն նշում ուժի կոնկրետ կենտրոնները, որոնք կանգնած են Հարավային Կովկասում ամեն գնով իրավիճակի ապակայունացման հետեւում։ Այո, հարգելի ընթերցող, ամեն գնով, ընդհուպ մինչև պատերազմի սանձազերծումը հինգ հազար զոհերի գնով, ավելի քան տասը հազար վիրավորվածներով, քառասուն հազար մեր արցախցի եղբայրներով ու քույրերով, որոնք կորցրին տասնամյակների ծանր աշխատանքով վաստակածը՝ բնակարան, մշակված այգիներ, անասնաբուծական ֆերմաներ։ Էլ չեմ ասում Արցախի Հանրապետության՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների անարգված սրբավայրերի, մշակույթի և կրթական օջախների մասին։ Որպես այսպես կոչված «Ազգային-ժողովրդավարական բևեռ» ներկայացող ուժի հանրահավաքը չէր կարող չօգտվել «Հայաստան» դաշինքի հռետորների՝ Արցախի դեմ պատերազմի սանձազերծման հասցեները և անունները լռության տալու փաստից։ Իրողություն, որը «Հայաստան» դաշինքի ընդդիմադիրների կոպտագույն բացթողումն էր։

Ինչպես ցույց տվեց նոյեմբերի 9-ի հանրահավաքը, որը կազմակերպել էր «Բևեռը», Հայաստանում պետական հեղաշրջման (2018թ. ապրիլ-մայիս) իրական սցենարիստների (որոնք բացահայտ մասնակցում էին ռազմական գործողություններին, ավելին՝ իրականացնում էին ռազմական գործողությունների ղեկավարումը՝ թուրք տխրահիշատակ գեներալ Էրսայի կողմից) մասին լռելը չէր կարող չոգեշնչել «Բևեռի» անդամներին։ Այո, այո, հարգելի ընթերցող, ես չսխալվեցի՝ ասելով ոգեշնչել, թեկուզև այն պատճառով, որ «բևեռականները» չէին կարող չնկատել «Հայաստան» դաշինքի ընդդիմադիրների չափից ավելի զգուշավորությունը «Ազգային-ժողովրդավարական բևեռի» արտասահմանյան ուղղորդողների՝ այդ նույն Պոտոմակի ափերի (CIA) և մառախլապատ Ալբիոնի (MI6) հատուկ ծառայությունների առջև, որոնք այդպես էլ մնացին «Հայաստան» դաշինքի հռետորների դատապարտման դաշտից դուրս։

Այլ կերպ դժվար է բացատրել ինչպես ՀՀ-ում հեղաշրջման, այնպես էլ Ղարաբաղյան պատերազմի (2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր) սադրիչ՝ կոնկրետ երկրների և հատուկ ծառայությունների սցենարիստների մասին ահա արդեն ավելի քան երեք տարի շարունակվող լռությունը։ «Հայաստան» դաշինքի առաջնորդների մատուցած այս «լռության նվերն» էլ դարձավ պարարտ միջավայր «Բևեռի» պարագլուխների ռուսատյաց և հակառուսական բռի հարձակումների համար։ Որպեսզի ընթերցողները տպավորություն չստանան, թե տողերիս հեղինակը միայն հիմա է հասկացել այդ շարժման պարագլուխների հակազգային էությունը, նրանց հիշեցնեմ որոշ փաստեր ոչ վաղ անցյալից։ 2020թ. փետրվարի 18-ին ձեր խոնարհ ծառան, հարգելի ընթերցող, հանրահայտ «Հայելի» ինտերնետ-հեռուստածրագրի (գլխավոր խմբագիր՝ Անժելա Թովմասյան) հյուրն էր, որի ընթացքում, պատասխանելով ՀՀ իրավիճակի մասին հեռուստավարի հարցին, ասաց հետևյալը. «Հարգելի Անժելա, այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում, հմուտ մտածված տեխնոլոգիա է։ Հեղինակները, բնականաբար, Նիկոլ Փաշինյանն ու «իմքայլականները» չեն։ Դրանք մեր ամերիկացի գործընկերներն են, որոնք նման տեխնոլոգիաները գաղտնի չեն պահում։ Ես ինձ հետ մի քանի աշխատություն եմ բերել, որոնցում կետ առ կետ նշված է. «Բռնապետությունից ժողովրդավարություն», Ջին Շարփ, «Քաոսի տեսությունը և ռազմավարական մտածողությունը», Սթիվեն Ման, «Ոչնչացման տեխնոլոգիա կամ Օվերթոնի պատուհանը», «Օվերթոնի հնարավորությունների պատուհանը և մեղքի լեգալացումը»։

Երբ նայում ես, սկսած 2016թ. իրադարձություններից, «Սասնա ծռերի» կողմից (առաջնորդ՝ Ժիրայր Սեֆիլյան) պարեկապահակակետային ծառայության գնդի գրավմանը և երեք ոստիկանների զոհվելուն ու 26 վիրավորներին, ապա տեսնում ես, որ ամեն բան նկարագրված է կետ առ կետ, և, բնականաբար, այդ դեպքում բոլորովին պատահական չի թվում, որ վարչապետը (Նիկոլ Փաշինյանը – խմբ.) նշանառության տակ է վերցրել Արցախի հերոսներին, բացահայտ իրավախախտումներով չեզոքացվեց Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահը, Արցախի ազատագրական պայքարի առանցքային դեմքերից մեկը՝ Ռոբերտ Քոչարյանը։ Կրկնում եմ, սա բոլորովին պատահական չէր։ Ի դեպ, սա ասում է մի մարդ, որը միշտ եղել է Քոչարյանի ընդդիմությունում» (տե՛ս Արտաշես Գեղամյան, «Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետությանը Հայաստանի անդամակցության այլընտրանքը պատերազմն է», Երևան, 2021, «Տիգրան Մեծ» հրատ., էջ 76)։

Որպեսզի պատկերն ավելի ամբողջական լինի, մեկ այլ մեջբերում ներկայացնեմ հոդվածից, որը հրապարակել է հայրենասիրական REGNUM տեղեկատվական գործակալության ինտերնետ-պարբերականը 2018թ. դեկտեմբերի 17-ին՝ «Արտաշես Գեղամյան. «Արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում կամ՝ պատերազմը շեմին է» վերնագրով. «Այսպիսով, արդեն 2015թ. գարնանը պարզ դարձավ, որ պատրաստվում է արևմտամետ «ընդդիմադիր» ուժ, որը 2017թ. խորհրդարանական ընտրությունների նախօրեին լինելու է գերիշխող ընդդիմադիր դաշտում: Այնուհետև, 2016թ. ապրիլի 2-ին Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց Արցախի Հանրապետության դեմ… Այնուհետև, 2016թ. հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբի (առաջնորդ՝ Ժիրայր Սեֆիլյան) զինյալները զավթեցին ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային ծառայության շենքը և պահանջեցին ազատ արձակել զենք պահելու համար ձերբակալված` բացահայտ հակառուսական «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր կազմակերպության համակարգող Ժիրայր Սեֆիլյանին: Այս դրաման հանգուցալուծվեց երեք ոստիկանների զոհվելուց հետո: Այդ օրերին Փաշինյանն ամեն կերպ ջանում էր իրենով անել Երևանում ի պաշտպանություն «Սասնա ծռերի» ծավալված բողոքի շարժումը, բայց Ժ.Սեֆիլյանի կողմնակիցները կոպտաբար նրան մոտ չթողեցին` դրանով իսկ խափանելով նրանց պլանները, ովքեր շտապում էին հանձին Ն.Փաշինյանի աճեցնել համազգային ընդդիմադիր առաջնորդի: Դե ինչ, 2016-ին նրանց պլաններին վիճակված չէր իրականանալ»:

Միևնույն ժամանակ, որպեսզի ընթերցողներն ավելի ամբողջական պատկերացում ունենան Ժիրայր Սեֆիլյանի և Նիկոլ Փաշինյանի լիակատար վարձահրավիրվածության, այն փաստի մասին, որ այս գործիչները ղեկավարվում են միջազգային քաղաքականության ուժի նույն կենտրոնից, մեր պարագայում՝ հավաքական Արևմուտքի հատուկ ծառայությունների կողմից, մեջբերում կատարեմ «Ժիրայր Սեֆիլյան. Մենք կանգնած ենք Նիկոլ Փաշինյանի թիկունքին և թույլ չենք տա որևէ մեկին ռևանշի մասին երազել» վերնագրով հոդվածից՝ հրապարակված ARMINFO կայքում։ Եվ այսպես, կարդում ենք. «Արմինֆո. Քանի դեռ նախկին իշխանությունները փորձում են գլուխ բարձրացնել ու ռևանշի մասին երազել, մենք Նիկոլ Փաշինյանի թիկունքին ենք կանգնելու, և թույլ չենք տա նախկին իշխանություններին որևէ հաջողության հասնել։ Այս մասին սեպտեմբերի 27-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Սասնա ծռեր» կուսակցության ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը։ «Հայաստանը կանգնած է ինքնիշխան պետության ձևավորման կարևոր փուլում, մասնավորապես՝ բարեփոխումների փուլում, որից երեք տասնամյակ շարունակ նախկին իշխանություններն ամեն կերպ խուսափել են: Ցավոք, այս ծանր բեռը դրվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուսերին, բայց, բարեբախտաբար, նա միայնակ չէ»,- ասել է Սեֆիլյանը՝ նշելով, որ Կրեմլում օրեցօր սպասում են Փաշինյանի վարկանիշի անկմանը՝ գործող իշխանությունը փոխելու նպատակով։ «Քանի Փաշինյանի վարկանիշը ընկած չէ, նրա մազին անգամ կպնել չեն կարող`ոչ ՌԴ-ն, ոչ ռևանշիստները: Իհարկե, ոչ զենքով, կարող են հանգիստ լինել։ Զենքի էջը մեր երկրում ընդմիշտ փակված է։ Բայց Կրեմլը ցանկանում է, որ այս իշխանությունը ձախողվի»։ «Կուսակցության ղեկավարը նաև ողջունել է Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող դիմադրության փորձերը՝ առանձնացնելով ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի և ոստիկանապետ Վալերի Օսիպյանի պաշտոնանկությունը»:

Այդ ի՞նչ էական բան է տեղի ունեցել անցած երկու տարի մեկուկես ամսում՝ միանգամայն սպասելիորեն կարող է մտածել ընթերցողը, որ այդքան արմատականորեն փոխել է Սեֆիլյանի կողմից Փաշինյանի անձի ընկալումը։ Տեղի է ունեցել այն, որ Փաշինյանը, որը դեռևս մինչև վերջ չի կորցրել ինքնապահպանման բնազդը, վախենալով պատժված լինել իրեն իշխանության բերած Արևմուտքի հատուկ ծառայությունների կողմից, քիչ է մնում, թե դրականորեն հիշատակի Ռուսաստանի դրական դերի մասին՝ հույս ունենալով ձեռք բերել նրա աջակցությունը, հատկապես Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո, որը վերջ դրեց ռազմական գործողություններին Լեռնային Ղարաբաղում։ Ընդ որում՝ Փաշինյանը դա անում է ոչ թե համոզմունքներից ելնելով, այլ հարկադրաբար, քանի որ, կրկնում եմ, նա արդեն հասկացել է, որ հավաքական Արևմուտքի և թուրք զինվորական բազեների կամքը մինչև վերջ կատարել, ինչպես նաև իրականացնել ափշերոնյան սուլթան Իլհամ Ալիևի հետ կասկածելի կապերի ընթացքում ձեռք բերած պայմանավորվածությունները, Ղարաբաղյան հակամարտության գոտի ռուս խաղաղապահների մուտքից հետո այժմ անզոր է։

Իսկ քանի որ անսկզբունքային, անձնական շահի հետևից վազող, ագահ Ն.Փաշինյանը, ինչի մասին հայրենասիրական ինտերնետ-հեռուստաալիքներում բացահայտ հայտարարեցին լրագրողական համքարության ու Փաշինյանի ընտանեկան թերթի համատեղ աշխատանքի նրա գործընկերները, հիանալի հասկանում է, որ մինչև վերջ չարդարացնելով ափշերոնյան սուլթան Ալիևից ստացած խոշոր վարձավճարը (ինչի մասին բացահայտ հայտարարվեց, օրինակ, հանրահայտ ինտերնետ-հեռուստաալիքներում և ինտերնետ-պարբերականներում՝ Hayeli.am, LiveNews, 168.am, Iravunk TV, Henaran.com)՝ այժմ հայտնվել է բավական բարդ իրավիճակում, դիցուք. սահմանի այն կողմի «վարկատուները» հաստատ սկսել են շանտաժի ենթարկել Փաշինյանին խոստումները թերի կատարելու պատճառով, որ տվել է Ալիևին Արցախի և ինքնիշխան Հայաստանի Հանրապետության տարածքից հատվածների հանձնման վերաբերյալ, ինչի մասին բացահայտ հայտարարում են տասնյակ ընդդիմադիր գործիչներ։ Եվ հենց այս պատճառով նա, հանուն սեփական կաշվի փրկության, արդեն դիմում է հուսահատ դավաճանական քայլերի։ Բայց այս ամենի մասին՝ հերթով։

Այսպես, 2021թ. նոյեմբերի 11-ին բազմաթիվ ինտերնետ-պարբերականներ և մասնավորապես՝ NEWS.am-ը, հրապարակեցին հոդված՝ «Փաշինյանը «բացատրեց» թշնամուն Գորիս-Կապան ճանապարհի հանձնումը», որում նշվում էր, որ Հայաստանի կառավարության նոյեմբերի 11-ի նիստը սկսվելուց առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է ադրբեջանցիների կողմից Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհին հսկիչ անցակետ տեղադրելու հարցին։ «Ինչպես գիտեք, Ադրբեջանը 2021թ. օգոստոսից իրանական բեռնատարներից մաքսատուրք էր գանձում Գորիս-Կապան ճանապարհի Էյվազլի-Չայզամի տեղամասում (Փաշինյանը համառորեն հիշատակում է թշնամու կողմից օգտագործվող տեղանունները – խմբ.), որն անցնում է նրա տարածքով»,- նշել է նա։ Փաշինյանը տեղեկացրել է, որ երեկ Ադրբեջանից ստացվել է ոչ պաշտոնական ծանուցում, որ նոյեմբերի 1-ի կեսգիշերից նրանք պատրաստվում են իրականացնել հայկական բեռների մաքսային և անձնագրային ստուգում»։

Իսկ այժմ այս նույն թեմայի վերաբերյալ մեջբերում կատարենք մեկ այլ հոդվածից. «Այժմ կարող է հարց ծագել. չէ՞ր կարելի արդյոք պայմանավորվել այն մասին, որպեսզի Հայաստանի քաղաքացիները կարողանային անցնել այդ ճանապարհով՝ մաքսային ստուգում չանցնելով։ Դա հնարավոր էր, բայց գինը կլինի միջանցքային քաղաքականությունը, ինչը մեզ համար անընդունելի է»,- նշվում է հոդվածում, որը հրապարակել է RUSARMINFO-ն «Ադրբեջանցիների բացած անցակետը չի գտնվում Հայաստանի ինքնիշխան տարածքում. Փաշինյան» հոդվածում։ Փաշինյանն ընդգծել է, որ ճանապարհների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա առանց էքստերիտորիալ համատեքստի։ «Մենք չենք քննարկում և չենք քննարկելու միջանցքային տրամաբանությունը։ Դա արձանագրված է եռակողմ ձևաչափում։ Վերջին շաբաթներին այդ տրամաբանությունը հաստատել է նաև Ռուսաստանը, և այս համատեքստում ադրբեջանական կողմը ընդունել է այս որոշումը (Փաշինյանի ստոր ճարպկությունը չափն անցնում է, Հայաստանի ինքնիշխան տարածքը ոչ մի կերպ նշված չէ Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունում, ասել է թե՝ Ռուսաստանը ևս ոչ մի կերպ մասնակից չէր Ադրբեջանին Հայաստանի ինքնիշխան տարածքի՝ Գորիս-Կապան ճանապարհի հատվածի հանձնման Փաշինյանի դավաճանական համաձայնությանը։ Սակայն այս համատեքստում Ռուսաստանի հիշատակումը բնավ պատահական չէր, այլ միանգամայն հաշվարկված սադրանք, որը բազմաթիվ ռուսատյաց պարբերականներին, որոնք շռայլորեն ֆինանսավորվում են Սորոսի «Բաց հասարակություն – Հայաստան» հիմնադրամից և ՀՀ-ում դեմոկրատիայի ու քաղաքացիական հասարակության խորացման այլ կեղծ ջատագովներից՝ հավաքական Արևմուտքի տարբեր հատուկ ծառայություններից, տեղեկատվական աղբ է մատակարարում առասպելական ռուս-թուրքական դավադրության մասին մասշտաբային զրպարտչական քարոզչության ծավալման համար՝ Հայաստանի վերաբաժանման և «Ազգային-ժողովրդավարական բևեռի» տիպի ռուսատյաց քաղաքական-ահաբեկչական կազմակերպությունների տեղեկատվական սնուցման վերաբերյալ – Ա.Գ.)։

Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ նոյեմբերի 9-ի (2020թ. – Ա.Գ.) և հունվարի 11-ի (2021թ. – Ա.Գ.) հայտարարության կատարման տրամաբանությանը բոլոր ճանապարհների ապաշրջափակման մասով։ Մենք շահագրգռված ենք սրանում և հույս ունենք շուտով գալ կոնկրետ որոշման այն սկզբունքների հիման վրա, որոնք համաձայնեցված են եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում (ասվածը Փաշինյանի հերթական կեղծիքն է, քանի որ եռակողմ աշխատանքային խումբը կոչված է իրականացնելու Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին եռակողմ հայտարարության 9-րդ կետը, որում հստակ նշվում է. «9. Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են (Գորիս-Կապան ավտոճանապարհը երբևէ և ոչ մեկի կողմից շրջափակված չի եղել – Ա.Գ.)։

Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը և Ադրբեջանի արևմտյան շրջանները կապող տրանսպորտային նոր ուղիների շինարարությունը»։ ՀՀ-ում ՌԴ Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Պավլովիչ Կոպիրկինը, պրոֆեսիոնալ դիվանագետ լինելով, բնավ պատահական չէ, որ 2021թ. նոյեմբերի 9-ին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ նաև 2020թ. նոյեմբերի 9-ի (10) եռակողմ հայտարարությանը և ասաց.

«Դա, իհարկե, հեշտ աշխատանք չէ: Ուզում եմ ընդգծել, որ քանի որ այդ ամբողջ աշխատանքը կառուցվում է յուրաքանչյուր կողմի շահերի վրա հիմնված երկխոսության հիման վրա, այսինքն՝ ոչ թե ինչ-որ մեկին ինչ-որ բան է պարտադրվում, այլ փորձ է արվում գտնել շահերի ու հետաքրքրությունների հավասարակշռություն, փոխշահավետ, փոխզիջումային տարբերակներ, որոնք ընդունելի կլինեն ինչպես մեկի, այնպես էլ մյուսի համար, այդ իսկ պատճառով գործընթացն այդքան արագ առաջ չի գնում: Բայց, ամեն դեպքում, այդ աշխատանքը միտված է շփման ընդհանուր եզրեր գտնելուն, այսինքն՝ խոսք անգամ լինել չի կարող հայ ժողովրդի թիկունքում գործարքներ անելու, շահերը հանձնելու, դավաճանության մասին՝ ինչպես այստեղ են երբեմն վախենում» (ռուս դեսպանի խոսքերը մեջբերվել են 2021թ. նոյեմբերի 9-ի «ՌԴ դեսպանի խոսքով՝ հայ ժողովրդի թիկունքում գործարքներ անելու մասին խոսք լինել չի կարող» վերնագրով հոդվածից)։ Մեզ անհրաժեշտ են սառնարյունություն և ամուր նյարդեր։

Հայաստանի շուրջ ձևավորվում է նոր միջավայր (Թուրքիայի և Ադրբեջանի անթաքույց թելադրանքի պայմաններում, Ռուսաստանի և նրա արժանավորագույն նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի դեմ չդադարող մասշտաբային զրպարտչական տեղեկատվական պատերազմի պայմաններում – Ա.Գ.), որը պետք է համապատասխանի մեր երկարաժամկետ ռազմավարական շահերին»,- ամփոփել է Նիկոլ Փաշինյանը»»։ Համոզված եմ, որ հայոց պետականության համար ստեղծված ծայրահեղ վտանգավոր պայմաններում առաջին հերթին ՀՀ VIII գումարման Ազգային ժողովում ներկայացված ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները պետք է համակողմանիորեն և ինքնաքննադատաբար գնահատեն իրենց իրական հնարավորությունները։ Ավելին, արմատախիլ անեն որպես ընդդիմության առաջնորդ «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին գովաբանելու և բացառիկ ներկայացնելու ցանկացած փորձ՝ նրա հասցեին փառաբանություններ ձոնելով։ Սա արդեն ոչ առանց հաջողության օգտագործվում է Փաշինյանի կողմնակիցների կողմից (բացահայտ և ծածուկ) ընդդիմության վրա զրպարտչական հարձակումների համար, ինչպես նաև առաջ է բերում մեր քաղաքացիների զգալի մասի (այսինքն՝ ընտրողների մոտ 51%-ի) հայտնի ապատիան, որոնք, ըստ էության, բոյկոտեցին ՀՀ VIII գումարման ԱԺ արտահերթ ընտրությունները 2021թ. հունիսի 20-ին, և որոնք հանձինս ընդդիմության՝ ընտրություններին մասնակցող առաջնորդների պատրաստ չէին նախապատվությունը տալ որևէ մեկին, ուստի չմասնակցեցին քվեարկությանը։

Այս և հնարավոր այլ առանձնահատկությունների հաշվառմամբ, որոնք բնորոշում են Հայաստանի քաղաքացիների վերաբերմունքը քաղաքական գործընթացների նկատմամբ, ընդդիմությունը պետք է համապատասխան բացատրական աշխատանք տանի։ Իսկ այս գործում հաջողության հասնելու համար պետք է ստեղծել Ռոբերտ Քոչարյանի շրջապատի և թիմի կողմից վերահսկվող հեռուստաալիքների և լրատվամիջոցների հասանելիության հնարավորություններ ոչ միայն նրա մերձավոր գործիչների, այլ նաև Փաշինյանի ռեժիմին ընդդիմադիր այլ քաղաքական գործիչների համար։

Նման մոտեցման օգտակարությունը և անհրաժեշտությունը հստակ երևում է ինտերնետ-հեռուստաալիքների և լրատվամիջոցների ունկնդիրների և ընթերցողական լսարանի աճի դինամիկայի ուսումնասիրությունից, որոնք հավանություն են տալիս Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, հարգարժան Սերժ Ազատի Սարգսյանի կողմից ղեկավարվող Հայաստանի Հանրապետական կուսակցության գործունեությանն ու կշռադատված քաղաքականությանը, որոնք եթեր և ինտերնետ-պարբերականների ռեսուրսներ են տրամադրում ընդդիմադիր գործիչների լայն շրջանակի։ Համոզված եմ, որ նման մոտեցումը կօգնի մշակել Փաշինյանի ռեժիմին հիրավի ընդդիմադիր բոլոր քաղաքական ուժերի աշխատանքի գործուն պլան և ճիշտ քայլ ու հուսալի հիմք կհանդիսանա ՀՀ իշխանությունից Փաշինյանի և Էրդողան-Ալիև տանդեմի մյուս հաճկատարների համաժողովրդական հեռացման համար։

Հետգրության փոխարեն. Հոդվածն ավարտելով՝ կցանկանայի գրել մի ինչ-որ լուսավոր, հուսադրող բանի մասին, խաղաղության հաստատման մասին, հատկապես Ղարաբաղյան հակամարտության գոտում։ Ավաղ, ներկա պահին լավատեսական ակնկալիքների արթնացման պատճառներ այս հաշվով չեմ տեսնում։

Հարգելի ընթերցող, տողերիս հեղինակը, ինչպես և մոտ յոթ-ութ հարյուր քաղաքացիներ հիմնականում Հայաստանից, 2021թ. նոյեմբերի 8-ին ստիպված էին ավելի քան երեք ժամ սպասել Արցախի Հանրապետությունում, Շուշի-Ստեփանակերտ ճանապարհի մուտքին տեղակայված հսկիչ անցակետում։ Այդ անցակետը պահպանող ռուսաստանցի զինծառայողները շատ քաղաքավարի, բայց և միաժամանակ բավական մտահոգ դեմքերով անցնում էին ավելի քան 140 մեքենաներից և ավտոբուսներից կազմված շարասյան երկայնքով՝ խնդրանքով դիմելով ուղևորներին դուրս չգալ ավտոտրանսպորտից։ Ուղևորների բազմիցս կրկնվող հարցերին ավտոճանապարհի փակ լինելու մասին հնչում էր նույն պատասխանը. հարգելի քաղաքացիներ, սա պահանջ է ձեր անձնական անվտանգության նպատակներով, ուստի թախանձագին խնդրում ենք դուրս չգալ ավտոմեքենաներից։

Ընդ որում՝ անցակետում միմյանց փոխարինող ռուս զինվորականները ավտոճանապարհի փակման պատճառների մասին հարցերին նույն պատասխանն էին տալիս, թե համապատասխան տեղեկատվություն չունեն։ Եվ միայն Շուշի-Ստեփանակերտ անցակետի ուղեփակոցի բացումից հետո մեզ հայտնի դարձան Շուշի քաղաքի մոտ տեղի ունեցած Արցախի Հանրապետության խաղաղ բնակիչների վայրենաբարո գնդակահարության մանրամասները, ինչն էլ ճանապարհի փակման պատճառն էր։ Արդեն ս.թ. նոյեմբերի 8-ի երեկոյան LENTA.RU տեղեկատվական ինտերնետ-պարբերականը հրապարակեց հոդված՝ «Բացահայտված են Ղարաբաղում խաղաղ բնակչի սպանության մանրամասները» վերնագրով։ Մեջբերումներ կատարեմ այդ հոդվածից. «WarGonzo Telegram-ալիքը տեղեկացրել է, որ Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում խաղաղ բնակչի սպանության ականատեսները բացահայտել են տեղի ունեցածի մանրամասները։ Չեզոք գծում չճանաչված հանրապետությանը պատկանող ջրատարի վրա աշխատում էր 10 աշխատակից, որոնք բաժանվել էին երկու խմբի՝ հնգական մարդով։

Նրանք գտնվում էին ադրբեջանցի զինվորականներին անմիջապես մոտ և աշխատում էին նրանց հսկողության ներքո։ Հանկարծ զինվորականներից մեկը գնացել է դեպի ջրատարի աշխատակիցների կողմը, ճանապարհին պատյանից հանել ատրճանակն ու առանց նախազգուշացնելու սկսել կրակել մարդկանց վրա՝ սպառելով ամբողջ փամփշտակալը, գրում է WarGonzo-ն։ Կրակոցներն արձակվել են մոտ 5 մետրից, այսինքն՝ գրեթե դիմահար, ասված է Telegram-ալիքի հաղորդագրությունում»։

Մի փոքր ավելի ուշ հայտնի են դարձել այս արյունալի հանցագործության նոր մանրամասներ. աշխատանք կատարողների խումբը գտնվում էր ինչ-որ տեղ Շուշիի երկու մուտքերի մեջտեղում։ Աշխատանքների ժամանակ նրանց է մոտեցել բարձրահասակ մի մարդ, որը տարբերվող (այլ) զինվորական համազգեստով էր, կանգնել է նրանց առջև և սկսել ինչ-որ բան ասել ոչ ռուսերեն, ոչ ադրբեջաներեն։ Ինչպես արդեն Ստեփանակերտի հիվանդանոցում պատմում էին այս արյունալի սպանդի վկաները, բանվորները փորձել են նրան բաացտրել, որ փոխում են ջրատար խողովակները, «բայց մարդասպանը շարունակել է անկապ ձայներ արձակել, ինչից հետո իջեցրել է ինքնաձիգը, հանել ատրճանակն ու սկսել կրակել»։ Խորհելով այս տեղեկության շուրջ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի գործող զինծառայողները արդեն մասնավոր զրույցում նշել են հետագա ճշգրտման արժանի որոշ հանգամանքներ, դիցուք. ատրճանակով սովորաբար զինված է լինում կամ անվտանգության ծառայությունը, կամ սպաները, ինչը մտածել է տալիս, որ մարդասպանը ափշերոնյան սուլթան Ալիևի անձնական թիկնազորից է, որն այդ նույն ժամանակ Շուշի քաղաքում էր Ղարաբաղյան պատերազմում (2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր) «հաղթանակի օրվա» առիթով սրբապիզծ հանդիսություններին մասնակցելու համար։ Եվ երկրորդ հանգամանքը, որը, նողկանքից բացի որևէ այլ զգացողություն չի կարող առաջացնել ցանկացած մարդու մեջ։ Ինչպես արդեն վերը նշվեց, այդ օրը ավելի քան 140 մեքենայից բաղկացած շարասյան ուղևորների ճնշող մեծամասնությունը Հայաստանից էր և մեկնում էր Ստեփանակերտ ՀՀ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի մոր՝ լուսահոգի Նորա Վահանի Սարգսյանի հոգեհանգստին։ Ադրբեջանցի զինվորական բազեների գազանություններին և ափշերոնյան սուլթանի կողմից Սերժ Սարգսյանի հանդեպ կենդանական ատելությանը լավ ծանոթ մարդկանց համոզմամբ՝ այս հանգամանքը կարող էր ալիևյան թիկնազորի մարդակերներին դրդել իրենց բոսին մատուցել նման արյունալի անակնկալ։ Չէ՞ որ կասկած չի հարուցում, որ Ադրբեջանի ԶՈւ ղեկավարությունը և ափշերոնյան սուլթանը միանշանակ տեղեկացված էին Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահի այս ծանր կորստի մասին…

Արդեն հաջորդ օրը Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության տեղեկագիրը տեղեկացրել էր Ղարաբաղյան հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեության (2021թ. նոյեմբերի 9-ի) մասին. «Քսանյոթ դիտակետերում ռուս խաղաղապահներն իրականացնում են իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ և վերահսկողություն՝ հրադադարի ռեժիմի պահպանման նպատակով։ Ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում գրանցվել է հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք։ Նոյեմբերի 8-ին, ժամը 13.40-ին (Մոսկվայի ժամանակով) Շուշիի շրջանում ադրբեջանական կողմից իրականացվել է Լեռնային Ղարաբաղի չորս մարդուց բաղկացած բանվորների խմբի գնդակոծում, ինչի հետևանքով երեք մարդ վիրավորվել է, իսկ մեկը՝ սպանվել (22-ամյա Մարտիկ Երեմյանը)։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ կատարում է միջադեպի հետաքննություն»։

Հ.Գ. Հուղարկավորության արարողության ժամանակ տաղանդավոր երգչուհի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, Հայաստանի Հանրապետության երկու գումարումների Ազգային ժողովի պատգամավոր Շուշան Սամվելի Պետրոսյանը, որն ամիսներով լինում է Արցախի Հանրապետությունում, ելույթներ ունենում զորամասերում, նրանց ամեն տեսակ բարոյական օգնություն ցուցաբերում, հայացքն ուղղելով Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերից Ստեփանակերտ եկած թաղման արարողության հարյուրավոր մասնակիցներին, հուզված ասաց. «Երբ հայերին վիշտն է պատում, նրանք համախմբվում են՝ մեկ բռունցք դառնալով, այսօր դրա վկաները դարձանք նաև մենք։ Ի՞նչ տմարդի էին Հայաստանի իշխանական կառույցների որոշ ներկայացուցիչներ, որոնք իրենց անգործությամբ փաստորեն խոչընդոտեցին հայ ժողովրդի համախմբմանը, երբ 2020թ. սեպտեմբերին կախվել էր հարյուր հազարավոր մարդկանց, Արցախի Հանրապետության բնակիչների գոյության սպառնալիքը»։

Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը ես չկարողացա ուշադրություն չդարձնել գերեզմանների մաքրությանն ու խնամվածությանը։ Ավելին, Արցախի Հանրապետության մայրաքաղաքում անցկացրած մեկուկես օրը իմ մեջ անսասան հավատ առաջացրին, որ Լեռնային Ղարաբաղի հպարտ, ազատասեր և բարի ժողովրդին անհնար է կոտրել անգամ ՀՀ որևէ իշխանության ու նրանց տեղական հաճկատարների սատանայական դավաճանությամբ։ Դավաճանությամբ, որը պատրաստվում էր Հայաստանում 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջման առաջին իսկ օրից, որը տեղի ունեցավ Պոտոմակի ափերի (CIA) և մառախլապատ Ալբիոնի (MI6) հատուկ ծառայությունների բեմականացմամբ։ Բարիք է, որ ներկայում Արցախի Հանրապետությունը գտնվում է ռուս խաղաղապահների զգոն պաշտպանության ներքո, ինչի շնորհիվ կանգնել է վերականգնման և զարգացման ճանապարհին։ Աստվա՛ծ օգնական։

Խորհրդային Միության մարշալ, Խորհրդային Միության կրկնակի հերոս Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանի, զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ, Խորհրդային Միության հերոս Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանի, ավիացիայի մարշալ Սերգեյ Հովհաննեսի Խուդյակովի (ավելի քիչ է հայտնի իսկական անուն-ազգանունով՝ Արմենակ Խանփերյանց), Խորհրդային Միության նավատորմի ծովակալ, Խորհրդային Միության հերոս Հովհաննես Ստեփանի Իսակովի, շատ ու շատ գեներալների, սպաների (ղարաբաղյան ծագմամբ) սերունդները, ովքեր մեր օրերում ապրում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, համոզված եմ, որ թույլ չեն տա այդ տմարդներին, թուրք-ադրբեջանական զինվորականության բազեներին, վարձկան ահաբեկիչներին պղծել հայկական, արցախյան ընտանիքի սրբատեղիները՝ նրանց հարազատների ու մերձավորների գերեզմանները։

Համոզված եմ, որ Արցախի Հանրապետությունն առաջիկա ամենամոտ տարիներին դինամիկ կզարգանա, իսկ նրա քաջարի զավակները ոչ մեկին թույլ չեն տա պղծել իրենց քրիստոնեական սրբատեղիները։ Իմ համոզվածությունը հիմնվում է Ստեփանակերտում տարբեր տարիքի և մասնագիտությունների տեր բազմաթիվ մարդկանց հետ շփման, նրանց խորին երախտագիտության՝ աչքովս տեսած զգացման վրա, որը դրսևորվում է ռուս խաղաղապահների հանդեպ։ Այս երևույթի բացատրությունը պարզ է. ռուսներին, ռուսաստանցիներին արցախցիների հետ հարազատացնում է մեկ համամարդկային քաղաքակրթությանը պատկանելը, նրանց միավորում է բարու սկզբունքը, որը դրված է Արարող-Մարդու, Հայրենական Մեծ պատերազմի տարիներին ֆաշիստական ժանտախտից Երկիր մոլորակը Փրկող-Մարդու մեջ։

Արտաշես Գեղամյան

ՀՀ Ազգային ժողովի I, II, III, V և VI գումարումների պատգամավոր,

«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ,

«Լազարյան ակումբի» խորհրդի անդամ

Տեսանյութեր

Լրահոս