Միջազգային հանրությունը չպետք է անտարբեր մնա Ադրբեջանի ոտնձգությունների նկատմամբ. Փաշինյանը զրուցել է Եվրոպական խորհրդի նախագահի հետ

Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը քննարկվել է Նիկոլ Փաշինյանի ու Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի հեռախոսազրույցի ընթացքում։ Այն տեղի է ունեցել վերջինիս նախաձեռնությամբ:

Եվրոպական խորհրդի նախագահը խոր մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակով և անթույլատրելի համարել ռազմական գործողությունների հետագա ծավալումը:

Ըստ աղբյուրի՝ վարչապետը նշել է, որ Ադրբեջանի իշխանությունները միտումնավոր գնում են իրավիճակի սրման՝ նպատակ ունենալով վիժեցնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարումը: Նիկոլ Փաշինյանը ընդգծել է, որ միջազգային հանրությունը չպետք է անտարբեր մնա Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունների նկատմամբ:

Տեսանյութեր

Լրահոս