Պաշտոնական Անկարան թույլատրել է գերմանացի դիվանագետներին այցելել Թուրքիայում կալանքի տակ գտնվող լրագրող, գերմանական Die Welt պարբերականի թղթակից Դենիզ Յուջելին: Աս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle պարբերականը:
ԱԱԾ-ի՝ բոլոր կուսակցություններից ստացված տվյալների հանրագումարով, այս ընտրություններում գրեթե 3 միլիոն ընտրողի հաշվարկով ընտրակաշառք է բաժանվել։ Սա «ամենաթանկ» ընտրությունն է եղել անկախ Հայաստանի պատմության ընթացքում։
Արդեն մի քանի օր է, ինչ արգելափակված են ադրբեջանական մի շարք անկախ ԶԼՄ-ների կայքեր:
Եվրամիության 28 երկրների արտաքին գործերի նախարարներն ընդունել են ռազմավարություն Սիրիայի հակամարտության կարգավորման վերաբերյալ: Այս մասինասված է ԵՄ-ի խորհրդի հայտարարության մեջ, որի նիստը տեղի է ունենում Լյուքսեմբուրգում:
Արցախյան պատերազմի՝ 1994թ հրադադարի պայմանավորվածությունից հետո Արցախում, ինչպես հայտնի է, խաղաղ չի եղել: Ադրբեջանը մշտապես խախտել է հրադադարի ռեժիմը՝ երբեմն լարում մտցնելով նաև հայ-ադրբեջանական սահմանի՝ Տավուշի ուղղության վրա: Հրադադարի խախտումների խոշոր միջադեպեր գրանցվել են 2014թ օգոստոսին, 2015թ օգոստոս-սեպտեմբերին և դեկտեմբերին:
Թուրքական արտադրության լազերային ճառագայթով ուղղորդվող «L-UMTAS» կառավարվող հակատանկային հրթիռները հարմարեցվել են տեղական արտադրության «Atak» ռազմական ուղղաթիռների վրա:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է աշխարհում և տարածաշրջանում Թուրքիայի հետապնդած նպատակների մասին:
Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը ապրիլի 2-ին վերադարձել է Ստամբուլ:
Եվրամիությունը կընդունի Սիրիայի քաղաքական ապագայի վերաբերյալ ցանկացած որոշում, որին հավանություն կտան բոլոր սիրիացիները ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:
Սիրիայում հակամարտության կողմերի հաշտեցման կենտրոնի ռուս սպաներն ստանձնել են Հալեպի մանկատան շեֆությունը:
Արցախյան հակամարտության կարգավորումը կախված է Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական կամքից և փոխզիջումային որոշումներից:
Գերմանական Bild am Sonntag պարբերականը Թուրքիայում կայանալիք սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ հարցրել է Բունդեսթագի թուրք ծագում ունեցող պատգամավորների տեսակետները:
Թուրքիայի Մերսին նահանգի Մեզիթլի գավառում անհայտ անձինք հարձակում են իրականացրել ոստիկանական ավտոմեքենայի վրա:
Ապրիլի 16-ին Թուրքիայում անցկացվելու է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվե, որի արդյունքում կորոշվի Թուրքիան մնալու է խորհրդարանական երկիր, թե անցում է կատարելու պետական կառավարման համակարգի նախագահական մոդելին:
«Ալիևը PR սիրող մարդ է: Տեսեք, թե ինչով է զբաղվում, իրենց հսկողության տակ եղած մի գյուղում Ալիևը մեծ փողեր է նեդրել ու Ադրբեջանի հասարակությանը ցույց է տալիս, թե այն «ազատագրել» է, շոու է սարքում: Հիմա ինքն ասում է, որ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ ինքը ուժեղացել է, այդ դեպքում ինչո՞ւ համանախագահող երկրները ընդունեցին Հայաստանի` հետաքննության մեխանիզմներ ներդնելու մասին առաջարկները, այդ դեպքում ինչո՞ւ է Ադրբեջանը բողոքում ԵԱՀԿ Մինսկի խմբից: Ինքը շատ բան է խոսելու, որովհետև դա ուղղված է ներքին սպառողին»:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հաղորդմամբ` թուրքական զորքերը կշարունակեն մնալ Սիրիայի տարածքում:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը, ով մարտի 31-ին Էդիրնեի բանտում հացադուլ էր սկսել, դադարեցրել է այն:
Սենատի անդամները դաշնային հետախուզությանը կոչ են արել այդ գործունեությունը ուսումնասիրել կոռուպցիայի դեմ պայքարի և պատժամիջոցների օրենքի շրջանակներում և պարզել արդյոք խախտումներ կան, թե ոչ:
Ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ մի խումբ զինծառայողների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղում և «գրավյալ» տարածքներում տեղի ունեցած և տեղի ունենալիք գործընթացները Ադրբեջանի ներքին գործն են։ «Ոչ մի միջազգային կազմակերպություն կամ երկիր իրավունք չունի միջամտել մեր ներքին գործերին», -ասել է Ալիևը։
«Վրացական երազանքժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցության օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 26 տոկոսը, իսկ «Միասնական ազգային շարժում» (ՄԱՇ) նախկին իշխող կուսակցության օգտին՝ 15 տոկոսը:
Մարտերն ու բռնությունը, որին ականատես եղանք մեկ տարի առաջ և որը վատագույնն էր վերջին երկու տասնամյակում, պատճառ դարձավ ոչնչացումների, տառապանքի և մարդկային կորուստների:
Ապրիլյան պատերազմից հետո Արցախում զգալի փոփոխություններ տեղի ունեցան: Առաջին հերթին շտկումներ մտցվեցին պաշտպանական համակարգի մեջ, նորարարություններ եղան: Ինչպես տեսանք, ապրիլյան պատերազմը որակապես տարբերվում էր 1991-1994 թվականների պատերազմից, այն պարզ պատճառով, որ այս անգամ օգտագործվում էր ավելի ժամանակակից զինտեխնիկա, անօդաչու թռչող սարք, հրետանի:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման «Լավրովի պլան» գոյություն չունի, քննարկվում են միայն ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի կոլեկտիվ առաջարկները:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ևս երեք պատգամավոր հայտարարել են բանտում հացադուլ սկսելու մտադրության մասին:
Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի պետքարտուղարի տեղակալ Թոմաս Շենոնը կայցելի Թուրքիա:
Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից անցկացված հարցման արդյունքների համաձայն՝ Վրաստանի քաղաքական գործիչների վարկանիշի առաջատարը Գեորգի Մարգվելաշվիլին է, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:
նեությունը դադարեցնելու մասին թուրքական դատարանի որոշումը: Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:
ԱՄՆ-ը փորձում է կազմակերպել Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը: Ապրիլյան պատերազմից հետո Ալիև-Սարգսյան հանդիպում տեղի է ունեցել 2016-ի մայիսին՝ Վիեննայում և հունիսին՝ Սանկտ Պետերբուրգում:
«Ինձ անհանգստացնում է, որ ո՛չ Տեր-Պետրոսյանը, ո՛չ պաշտոնական Երևանը չեն հայտարարում՝ որպես բանակցությունների վերսկսման պայման՝ Ստեփանակերտի մասնակցության հարցը։ Տպավորություն է ստեղծվում, որ Երևանում որոշակի ուժեր առաջ են մղում «Միացում» պրոյեկտը»։
Սիրիայում քաղաքացիական հակամարտության սկսվելուց ի վեր առաջին անգամ այդ երկրից Թուրքիա, Լիբանան, Հորդանան, Իրաք եւ Եգիպտոս փախստականների ընդհանուր թիվը գերազանցել է 5 միլիոնը: