ՌԴ-ն դատապարտել է Թուրքիայում Ջոհար Դուդաևի անվան զբոսայգու բացումը
Ռուսաստանը դատապարտել է Թուրքիայում չեչենական անջատողական շարժման առաջնորդ Ջոհար Դուդաևի անվան զբոսայգու բացումը:
Ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք ակնկալում ենք, որ ռուս-թուրքական հարաբերությունների փոխադարձ վստահությունը խարխլող նման քայլերի անթույլատրելիության մասին մեր ազդանշաններն ամենայն լրջությամբ կընդունվեն», — ասել է Զախարովան:
ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է, որ ծայրահեղականների եւ ահաբեկիչների փառաբանման եւ հերոսացման անթույլատրելիության վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը սկզբունքային է, դա Մոսկվայի ներքին և արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքն է:
Զախարովայի կարծիքով` նման գործողությունները հակասում են փոխշահավետ համագործակցության ոգուն եւ պահանջում են ամենավճռական դատապարտումը ողջ միջազգային հանրության կողմից: