Իրանը 15-օրյա ժամկետով փակել է դեպի Թուրքիա գնացող իր բոլոր սահմանային անցակետերը
Իրանի Իսլամական Հանրապետությունը միակողմանի որոշմամբ 15-օրյա ժամկետով փակել է Իրանից Թուրքիա գնացող բոլոր սահմանային անցակետերը: Այս մասին հայտնում է թուրքական yenisafak.com-ը:
Տեղեկության համաձայն՝ Իրան-Թուրքիա սահմանային անցակետերը փակվելու են դեկտեմբերի 24-ին ժամը 00։00-ից սկսած:
Թուրքիայի Էսենդերեի վարչական շրջանի ղեկավար Դըրբազ Բյույուքսուն մեկնաբանել է սահմանային անցակետերի փակման վերաբերյալ տեղեկությունը և կարծիք հայտնել, որ այդ ամենը կարող է պայմանավորված լիներ Նոր տարվա տոներով:
Ըստ թուրք պաշտոնյայի՝ Իրանն այդպիսով ցանկանում է տոնական օրերին սահմանափակել իր քաղաքացիների այցելությունը և մասնակցությունը Թուրքիայում տեղի ունենալիք միջոցառումներին: