«Ուկրաինայի հետ մեր սերտ հարաբերությունները չենք անտեսի միայն այն պատճառով, որ ընդարձակ հարաբերություններ ունենք ՌԴ–ի հետ». Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի, ինչպես նաև Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև կոնֆլիկտը հասել է վտանգավոր մակարդակի։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ» գործակալության թուրքական ծառայությունը։

«Մենք չենք անտեսի մեր սկզբունքները և Ուկրաինայի հետ մեր սերտ հարաբերությունները միայն այն պատճառով, որ մենք ընդարձակ հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ», – ասել է Թուրքիայի արտգործնախարարը Միջազգային անվտանգության ակադեմիայի հետ առցանց հանդիպման ժամանակ։

Չավուշօղլուի խոսքով՝ նման շատ բարդ իրավիճակներում Թուրքիան անում է այն, ինչ պահանջում է ժամանակի ոգին և երկրի ազգային անվտանգությունը։

«Սա ծանր աշխատանք է, բայց դրա համար դիվանագիտություն է պետք»,- ընդգծել է նա։

Ավելի վաղ Haberturk հրատարակությունը հայտնել էր, որ Թուրքիան, ենթադրաբար, կմասնակցի Դոնբասի տարածքում ՆԱՏՕ-ի հակառուսական ռազմական գործողությանը։

Տեսանյութեր

Լրահոս