Բաժիններ՝

Թուրքիան «Գլոբալ ազատությունների» ինդեքսում նահանջել է միանգամից 6 հորիզոնականով

Կանադական հայտնի Ֆրեյզերի ինստիտուտի պատրաստած «Գլոբալ ազատությունների զեկույց-2021»-ի տնտեսության ու քաղաքացիների ազատության վարկանիշային աղյուսակում Թուրքիան 165 երկրների շարքում հայտնվել է 139-րդ հորիզոնականում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Այսպիսով Թուրքիան նախորդ տարվա 133-րդ տեղից նահանջել է միանգամից 6 հորիզոնականով: 2008թ.-ից սկսած Թուրքիան դարձել է աղյուսակի 2-րդ ամենամեծ հետընթաց գրանցած երկիրը՝ զիջելով միայն Վենեսուելային:

Նշվում է, որ Թուրքիայից ավելի բարենպաստ դիրքերում են հայտնվել այնպիսի երկրներ, ինչպիսիք են Մոզամբիկը (104), Ռուանդան (120), Մալին (124), Նիկարագուան (125):

Առաջին 3 հորիզոնականները զբաղեցրել են համապատասխանաբար Շվեյցարիան, Նոր Զելանդիան ու Դանիան:

Ցուցակը կազմելու համար հիմք հանդիսացող 5 գլխավոր ուղղություններից Թուրքիան ամենացածր միավորը ստացել է «դատական համակարգ և սեփականության իրավունքներ» կատեգորիայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031