Բաժիններ՝

Ադրբեջանը բողոքի նոտա է հանձնել Ֆրանսիային՝ Վալերի Պերկեսի՝ Արցախ կատարած այցի պատճառով

Բաքվում Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին բողոքի նոտա է հանձնվել՝կապված Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պերկեսի՝ Արցախ կատարած այցի հետ:

Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով երկրի ԱԳՆ-ին: Նշվում է, որ Պերկեսին և նրան ուղեկցող ֆրանսիացի քաղաքացիներին ընդգրկել են ԱԳՆ-ի «սև ցուցակում»:

Ժամանակավոր հավատարմատարին հայտնել են, որ «տվյալ գործաղությունները վնաս են հասցնում ադրբեջանաֆրանսիական երկկողմ հարաբերություններին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս