Բաժիններ՝

Վրաստանում նոր շտամը տարածվում է կայծակնային արագությամբ

Վրաստանում կորոնավիրուսի օմիկրոն նոր շտամով ախտահարման թվաքանակը հասել է 24-ի: Այս տվյալները հայտնել է երկրի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան՝ հանդես գալով ճեպազրույցում, որը տեղի է ունեցել Համավարակի դեմ պայքարի միջգերատեսչական կոորդինացիոն խորհրդի նիստից հետո։

Վրաստանում օմիկրոնով ախտահարման առաջին երկու դեպքերը լաբորատոր ճանապարհով հայտնաբերվել են երկու օր առաջ՝ դեկտեմբերի 20-ին: Վարակը բերվել է ԱՄՆ-ը եւ Դուբայից: «Մենք արդեն ունենք օմիկրոնով վարակման 24 հաստատված դեպք»: Դրանք բոլորն ընթանում են թեթեւ ձեւով: Նրանք ստանում են ամբուլատոր բուժում»,-հայտարարել է Գաբունիան: Նա հայտնել է, որ նոր դեպքերի մի մասը հայտնաբերվել է օմիկրոնով ախտահարված երկու քաղաքացիների շփումներից: Նոր շտամը հաստատվել է ախտահարվածների հետ շփում ունեցած բոլոր անձանց մոտ:

Ինչպես նշել է փոխնախարարը, օմիկրոնով բոլոր ախտահարվածները պատվաստված են: Դրա հետ մեկտեղ Հիվանդությունների հսկողության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն լրագրողներին հաղորդել է, որ այժմ հետազոտվում են ախտահարվածների եւս 53 շփումները: Վրաստանում օմիկրոնով ախտահարման առաջին դեպքը լաբորատոր ճանապարհով հայտնաբերվել է դեկտեմբերի 20-ին: Վարակված անձինք Վրաստանի երկու քաղաքացիներ են, որոնք վերջերս են վերադարձել ԱՄՆ-ից եւ Դուբայից:

Խոսքը 24-ամյա երիտասարդ կնոջ եւ 26-ամյա տղամարդու մասին է: Նրանք երկուսն էլ պատվաստված են: Համաճարակաբանները հետազոտել են ախտահարվածների մի քանի տասնյակ շփումները: Կորոնավիրուսի В.1.1.529 տարատեսակը հայտնաբերվել է նոյեմբերի վերջին Աֆրիկայի հարավում: Նրա երիթավոր սպիտակուցում միանգամից մի քանի փոփոխությունները պոտենցիալ կերպով ունակ են դժվարացնելու հակամարմինների կողմից ախտածինի չեզոքացումը, ինչը կարող է ազդել պատվաստանյութերի արդյունավետության վրա:

Բացի դրանից, նախնական տվյալների համաձայն, շտամը տարածման մեծ ունակություն ունի: Առողջապահության համաշխարհային ասոցիացիայի նախագահ Ֆրենք Ուլրիխ Մոնթհոմերին անհանգստություն է հայտնել, որ օմիկրոնն իր վտանգավորությամբ կարող է համեմատելի լինել էբոլա վիրուսի հետ եւ ավելի վարակիչ է, ինչպես դելտա շտամը, հաղորդել է Sputnik-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս