Վերին Լարսն այսօր. արդեն չորրորդ օրն է՝ փակ է ՌԴ-ի հետ սահման տանող ճանապարհը
Կենտրոնական ավտոմայրուղին, որը տանում էդեպի Ռուսաստանի հետ Վրաստանի սահման, դեռեւս փակ է. մաքրման աշխատանքները շարունակվում են անընդմեջ ռեժիմով: Այդ մասին ասվում 9 ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի կայքում:
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով, միջազգային նշանակութան Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի 99-102 կիլոմետրի վրա ձնահյուսերի սողանքի վտանգը փոքր է եւ այնտեղ հնարավոր է մաքրման աշխատանքներ կատարելը:
Խոսքը ճանապարհի մի հատվածի մասին է՝ սկսած Գուդաուրիից մինչեւ առաջին թունելի մուտքը: Ներկայում սողանքավտանգ տեղամասը միայն 102-105 կիլոմետր է եւ կրճատվել է մինչեւ երեք կիլոմետր: Գուդաուրի-Կոբի հատվածում մաքրման աշխատանքները զուգահեռ ռեժիմով անցկացվում են երկու կողմից: Մի կողմից՝ աշխատանքները շարունակվում են 93-ից մինչեւ 102 կիլոմետր, մյուս կողմից՝ 107-105 կիլոմետր:
Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս մայրուղին՝ այսպես կոչված Ռազմավիրական ճանապարհը, այսօրվա դրությամբ միակ ցամաքային ճանապարհն է, որ Վրաստանին ու Հայաստանին կապում է Ռուսաստանի հետ: Իսկ «Կազբեգի»-«Վերին Լարս» մաքսային անցակետն այսօրվա դրությամբ միակ գործող անցակետն է Վրաստանի եւ Ռուսաստանի ցամաքային սահմանի վրա, հաղորդել է Sputnik-ը: