Հոկտեմբերի 17-ին փլուզում է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արեւելքի ածխահանքերից մեկում:
Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է ամերիկյան ընկերությունների հետ բանակցություններ վարել նավթի եւ գազի շուրջ։
53-ամյա լրագրողը զոհվել է հոկտեմբերի 16-ին մեքենայի պայթյունի հետևանքով: Նրա մեքենան պայթյունի հետևանքով մի քանի մասերի է բաժանվել:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ողջունել է Սիրիայում խաղաղարար գործողություններ իրականացնելու քննարկումներին մասնակցելու Հայաստանի պատրաստակամությունը:
Ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար փակ է:
Սեւ ծովում մոլեգնող ծովամրրիկի հետեւանքով տուժել են Բաթում առողջարանային քաղաքի լողափը եւ առափնյա գոտին:
Կողմերը քննարկել են եռակողմ ռազմական համագործակցությունը: Այս մասին հայտնում է ադրբեջանական պետական «Ազերթաջ» լրատվական գործակալությունը:
Հորդառատ անձրեւների հետեւանքով ջրի տակ են անցել Վրաստանի Քութայիս քաղաքի մի քանի շրջաններ:
Բոզդաղի խոսքով՝ արտակարգ դրության երկարաձգման մասին որոշումն ուղարկվել է Թուրքիայի խորհրդարանի հաստատմանը:
«Մենք մասնակցում ենք օրակարգային հարցերի քննարկումներին, եթե մեղադրանք հնչում է, իհարկե, պատասխանում ենք, բայց մենք ցույց ենք տալիս, որ մեր խնդիրը Ադրբեջանին արձագանքելը չէ»:
Ամերիկյան կողմից այդ հայտարարությանը որևէ հակադարձում չեղավ։ Այսինքն՝ կայունությունը պահվելու է այստեղ։ Առանցքային խնդիրը լուծվելու է Հայաստանում և Ադրբեջանում՝ ներքին կառավարման արդյունքի շնորհիվ։ Որ կողմում կլինի ավելի արդյունավետ կառավարում՝ այդ կողմն էլ կարող է մեծ արդյունք արձանագրել:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 17-ին ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Այս հայտարարության իմաստն այն էր, որ միևնույն է՝ այդ նախապայմանները մեզ համար կարևոր են, և միևնույն է՝ քննարկվելու են։ Ես վստահ եմ, որ դրանք քննարկվել են, այլ հարց է, թե ինչ կոնտեքստով:
Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կանխարգելման գործակալության ներկայացուցիչները անցկացրել են Եվրամիության երկրներում առանց կեցության իրավունքի բնակվող Վրաստանի քաղաքացիների վերադարձի մոնիթորինգ:
Վրաստանի պաշտպանության նախարար Լեւան Իզորիան, մամուլի ասուլիսում ամփոփելով Ադրբեջանի իր պաշտոնակից Զաքիր Հասանովի հետ հոկտեմբերի 16-ին Թբիլիսիում կայացած հանդիպման արդյունքները, հայտարարել է, որ պաշտպանության ոլորտում եռակողմ հարաբերությունների լավ դինամիկա է դիտվում Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի միջև։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիեւի բանակցությունների արդյունքները, որոնք հոկտեմբերի 16-ին կայացել են Ժնեւում, եւ հորդորել է երկու երկրներին՝ զարգացնել այդ հաջողությունը եւ հասնել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Ուժգին ձյան պատճառով Մցխեթա- Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 71-106 կմ հատվածում բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունն արգելված է:
Ստամբուլի դատարանը որոշել է կալանքից ազատել ԱՄՆ-ի հյուպատոսարանում աշխատող Թուրքիայի քաղաքացու կնոջն ու դստերը այն բանից հետո, երբ նրանք հարցաքննվել են ծայրահեղականների հետ իրենց հնարավոր կապերի շուրջ:
Ստամբուլի քաղաքապետարանը ընդունել է Բեյօղլու թաղամասում գտնվող Թոսբաղա փողոցը ստամբուլահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի անունով վերանվանելու առաջարկը: Այս մասին հայտնում է «Ակոս» շաբաթաթերթը:
«Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս: Երբեք որևէ հայ ղեկավար չի կարող ընդունել այդպիսի որոշում և իրականացնել, և դրա համար մենք ամեն ինչ անելու ենք՝ զուգահեռ զարգացնելով Հայաստանը, տնտեսապես ամրապնդելով մեր երկիրը»:
Երկու զինվորական է զոհվել Թուրքիայի հարավ-արեւելքի Հաքքյարի նահանգում ինքնաշեն ռումբի պայթյունից, որը տեղադրել էին երկրում արգելված Քրդական աշխտավորական կուսակցության զինյալները:
Նախագահները համաձայնել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն առաջ մղելու և հավելյալ քայլեր կատարել շփման գծում լարվածությունը նվազեցնելու նպատակով:
Սիրիայի կառավարական զորքերը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներին դուրս են մղել Դեյր Էզ Զորից հյուսիս ընկած Ալ Հուսեյնիա բնակավայրից:
Բանակցություններն ավարտվեցին,Ալիևը լքեց Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Շվեյցարիայի մշտական ներկայացուցչի կեցավայրը։
Բանակցությունների ավարտից հետո այս պահին ընթանում է Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Շվեյցարիայի մշտական ներկայացուցչի կեցավայրում մեկնարկել են Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի ու Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները:
Քիչ առաջ Ժնևում մեկնարկել են Սերժ Սարգսան-Իլհամ Ալիև բանակցությունները` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ։
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ժամանեց Ժնև, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությամբ կայանալու է հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Իրաքցի զինվորականները քրդերի դեմ ծավալած գործողության արդյունքում հսկողություն են հաստատել Քիրկուկի արդյունաբերական շրջանի, գազավերամշակման գործարանի եւ նահանգի մի շարք այլ օբյեկտների նկատմամբ:
ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև ծագած վիզային ճգնաժամի առաջին իսկ օրը տեղի է ունեցել թուրքական լիրայի կտրուկ արժեզրկում, ինչի հետևանքով Թուրքիայի տնտեսությունը մի գիշերվա ընթացքում ունեցել է մոտ 63 մլրդ լիրայի (17 մլրդ դոլար) կորուստ: