
Հայ և այլազգիներից կազմված «Կոլեկտիվ մեծ բազար» երգչախումբը համերգ է ունեցել Թուրքիայում

Հայ, ֆրանսիացի, թուրք և ամերիակացի արվեստագերներից բաղկացած «Կոլեկտիվ մեծ բազար» (Collectif Medz Bazar) երգչախումբը համերգով է հանդես եկել Թուրքիայի Ադանա քաղաքում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ըստ թուրքական աղբյուրի՝ համերգը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնական այգու բացօթյա համերգասրահում: Միջոցառումը կազմակերպվել է Ադանայում գործող «Adana Alliance Française» մշակութային կենտրոնի հիմնադրման 15 ամյակի կապակցությամբ:
Կենտրոնը զբաղվում է Ադանայում ֆրանսերենի ուսուցանմամբ, ինչպես նաև այլ մշակութային ծրագրերի իրականացմամբ:
«Կոլեկտիվ մեծ բազար» խումբը կազմավորվել է 2012-ին Փարիզում:
Խմբի երաժիշտները երգում են հեղինակային երգեր, միևնույն ժամանակ ոգեշնչված են ֆոլկ երաժշտությամբ։ Երգում են հայերեն, ֆրանսերեն, թուրքերեն ու անգլերեն: