Վրաստանը վերացրել է օտարերկրացիների համար կորոնավիրուսի դեմ պատվաստման տեղեկանք ունենալու պահանջը
Վրաստանի կառավարությունը չեղարկել է հանրապետության տարածք ժամանող օտարերկրյա պետությունների քաղաքացիների համար սահմանին կորոնավիրուսի պոլիմերազային շղթայական ռեակցիա-թեստի բացասական արդյունքով տեղեկանքի կամ պատվաստման լրիվ բուժընթաց անցնելու փաստաթուղթ ներկայացնելու պահանջը: Համապատասխան որոշումը, որը հրապարակվել է Վրաստանի Օրենսդրական տեղեկագրի կայքում, ուժի մեջ է մտել հունիսի 15-ին:
«Ցանկացած մարդ, որը ժամանում է ցանկացած երկրից, ազատվում է Վրաստանի տարածքում կամ սահմանը հատելիս այն փաստաթութղթը ներկայացնելու պարտականությունից, որը հավստում է կորոնավիրուսի դեմ պատվաստման լրիվ բուժընթաց անցնելը կամ պոլիմերազաին շղթայական ռեակցիա-թեստի բացասական արդյունքը»,- ասված է կառավարության որոշման մեջ:
Օտարերկրացիները նաեւ ազատված են Վրաստանում պարտադիր ինքամեկուսացման ժամանակամիջոց անցնելուց, ասված է փաստաթղթում:
Վրաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն արձանագրվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: Երկրում արդեն տեղի են ունեցել համավարակի մի քանի ալիքներ: Անցյալ տարվա դեկտեմբերին հանրապետությունում հայտնաբերել են «օմիկրոն» շտամով վարակման առաջին դեպքը: Ընթացիկ տարվա փետրվարին առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ կորոնավիրուսի վեցերորդ ալիքն սկսել է նվազել: Համավարակի ժամանակ Վրաստանում, որի բնակչությունը 3,7 միլիոն է, հայտնաբերվել է վարակման 1 658 240 դեպք, հիվանդության բարդություններից մահացել է 16 785 հիվանդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: