Հանդիպմանը քննարկվել են գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի ընդլայնմանը, միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստում քննարկվելիք հարցերին, Մեղրիի ՀԷԿ-ի ծրագրին, Հայաստան-Իրան-Թուրքմենստան եռակողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Սիրիայի «Հմեյմիմ» օդակայանում ռուսական Սու-24 ինքնաթիռ է կործանվել վերթիռ կատարելիս, անձնակազմը զոհվել է:
Թուրքմենստանի խորհրդարանի պատգամավորները որոշում են ընդունել երկրի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովին շնորհել բարձրագույն պետական պարգեւը՝ Թուրքմենստանի հերոսի կոչում:
Իրան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն այցելել է «Արարատ» մարզամշակութային համալիր, որտեղ հանդիպել է տեղի հայ համայնքի, այդ թվում՝ գործարար հատվածի ներկայացուցիչների հետ:
Իրանի Իսլամական Հանրապետություն պաշտոնական այցի ընթացքում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի պահվածքից տպավորություն էր, թե նա շարունակում է մասնակցել ՀՀԿ քարոզարշավին, որտեղ պարտադիր չէ արարողակարգը պահպանելը, այլ ավելի կարեւոր է հագուկապով, շարժ ու ձեւով մարդկանց վրա տպավորություն գործելը, այս անգամ առանց սիրելի ժիլետի:
«Ղարաբաղյան կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացն այսօր վերսկսվում է առանց որեւէ նախապայմանի: Հայաստանը տարբեր տեսակի նախապայմաններ առաջ քաշելով՝ ցանկանում էր խափանել բանակցությունների վերսկսումը, բայց այժմ ստիպված է հրաժարվել այդ քաղաքականությունից»:
Վստահ եմ, որ այս գոտին կարող է հետաքրքրել թե իրանական կազմակերպություններին, որոնք կցանկանան դուրս գալ ԵԱՏՄ, եվրոպական շուկաներ, քանի որ Հայաստանը տիրապետում է GSP+ արտոնյալ ռեժիմին, ինչպես նաև այն ընկերություններին, որոնք Իրանի հետ համագործակցության սահմանափակումներ կունենան:
Մեծ պատերազմը նշանակում է, որ արագ հաղթանակ չկա, և երկրի ներսում լուրջ կորուստներ են։ Ամեն վայրկյան կրակվող փամփուշտները, արձակվող հրթիռները փող արժեն, և այդ պաշարներն անընդհատ պետք է նորոգվեն։
«Ճիշտ է՝ միշտ ասում են, թե Ադրբեջանի ազդեցությունը թույլ չտվեց, որ հայ-թուրքական արձանագրությունները հաստատվեն Թուրքիայի խորհրդարանում, բայց իմ կարծիքով՝ այդպես չէ»:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Հարավային Կովկասի երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը հոկտեմբերի 10-ին կայցելի Վրաստան:
Փաստաթղթեր են նախապատրաստվում ՎՈՒԱՄ-ի շրջանակներում ազատ տնտեսական գոտի ստեղծելու վերաբերյալ:
Հոկտեմբերի 8-ին Բելառուսի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Ռավկովի հրավերով այդ երկիր է մեկնել Ադրբեջանի ՊՆ, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը։ Այցի առաջին օրը նա ծանոթացել է Բելառուսում արտադրվող 301 մմ տրամաչափի «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգին։
Վազգեն Սրբազանը ներկաներին շնորհավորեց քաղաքի ավանդական տոնի՝ Թբիլիսոբայի կապակցությամբ և նշեց, որ կոլորիտային քաղաքի գեղեցիկ տոնի բերկրանքը վրաց ազգի հետ միասին կիսում են նաև Հայաստանից, Ռուսաստանից և Արցախից ժամանած բազում հյուրերը, որոնց հոսքը ամբողջ օրվա ընթացքում նկատվում էր նաև հայոց սուրբ տաճարում:
«Իրանցիներին ոչ այդքան անհանգստացնում է Իրանի ներսում բնակվող քրդերի վրա Իրաքի Քրդստանի տարածքում հնարավոր անկախ պետության ստեղծման ազդեցությունը, որքան իսրայելական ներկայությունն այդ տարածաշրջանում»։
Իրանի մայրաքաղաք Թեհրանում ցուցահանդեսը կգործի հոկտեմբերի 17-ից մինչև 2018 թվականի հունվարի 17-ը:
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը տվյալներ է հրապարակել երկրում փախստականների թվաքանակի վերաբերյալ, համաձայն որի՝ այս պահին Թուրքիայում 3 միլիոն 208 հազար 131 սիրիացի փախստական կա:
Հայաստանի ներկայացուցիչները Ղրղզստանում կայանալիք նախագահական ընտրություններում դիտորդական առաքելություն կիրականացնեն: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությունից, հայ դիտորդները կներգրավվեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ և ԱՊՀ դիտրդական առաքելությունների կազմում:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) իրենց և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի՝ տարածաշրջան այցի ավարտին հանդես են եկել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հետ հանդիպումների արդյունքներն ամփոփող հայտարարությամբ:
Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Բասսը խոսել է Ստամբուլում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսարանի աշխատակից Մեթին Թոփուզի կալանավորման մասին։
Հայաստանի կառավարության ղեկավարը Թեհրանում հանդիպումներ կունենա ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի, նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի, Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ:
«Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունն իր պաշտոնական էջում վերահրապարակել է Վրաստանի պատրիարքարանի, Վիրահայոց թեմի եւ Վրաստանի մի քանի պետական կառույցների կողմից՝ Գումբուրդո գյուղի դեպքերի հետ կապված համատեղ հայտարարությունը՝ այն վերնագրելով ճնշման ազդեցության տակ ստորագրված անընդունելի հայտարարություն:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Բաքվում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
Ստամբուլի՝ ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանում պոլսահայ մտավորական Հրանտ Դինքի սպանության գործով դատական նիստում դատարանն ազատ է արձակել մի քանի կասկածյալների:
«ԵՏՄ-ն իր գոյության այս կարճ ժամանակահատվածում ցույց տվեց, որ ինքը թեև տնտեսական պրոյեկտ է, բայց ավելի շատ քաղաքական նպատակներ է հետապնդում։ Այս իմաստով՝ այս տեսակ հայտարարությունները, կարծում եմ՝ ավելի շուտ քաղաքական հարթակում է պետք քննել»:
«Իրանը և Թուրքիան փաստացիորեն գրանցել են որոշակի մերձեցում։ Իրանցիների տեսանկյունից այդ մերձեցման մեջ չափազանց կարևոր է այն հանգամանքը, որ ՆԱՏՕ-ի անդամ պետության հետ Իրանը փորձ է կատարում՝ ունենալ ռազմական ոլորտում համագործակցություն։ Դա զգալիորեն Իրանի դիրքերն ամրապնդում է»:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
Թուրքիայում Իրաքի դեսպան Հիշամ Ալի Էքբեր Իբրահիմ ալ-Ալևին հայտնել է, որ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը մոտ ապագայում հնարավոր է այցելի Բաղդադ:
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության անդամները շարունակում են լքել քաղաքական ուժի շարքերը՝ միանալու Մերալ Աքշեների կողմից հիմնադրվելիք նոր կուսակցությանը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հերթական անգամ հորդորել է Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մեսութ Բարզանիին հրաժարվել անկախության հանրաքվեից ու դրա արդյունքներից:
Թուրքական Սիիրթ նահանգի Էրուհ գավառում աշակերտների շրջանում զանգվածային սննդային թունավորման դեպք է գրանցվել: