Եվրամիության երկրները, որոնց գագաթնաժողովն ընթանում է Բրյուսելում, ընդհանուր առմամբ համաձայնել է դադարեցնել մինչեւ 2020 թվականը Թուրքիային 4,45 մլրդ եվրոյի հատկացումը, որը նախատեսված էր եվրոպական երկրների միավորմանը նրա անդամակցությանն աջակցելու համար:
Մառնեուլիի շրջանի Կղիզիլաջլո գյուղում զինված հարձակում է տեղի ունեցել իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախընտրական շտաբի վրա: Վիրավորվել է սակրեբուլոյի մեծամասնական թեկնածուն, գործող պատգամավորն ու նրա բարեկամը:
«Մինսկի խումբն այլևս չի պահպանում, զսպում կամ կառավարում ինչ-որ բան: Այդ կոլեկտիվը նույնիսկ չարձագանքեց ապրիլյան պատերազմի արդյունքներին, թեև պարտավոր էր դա անել: Ղարաբաղում պատերազմը զսպում է միայն երկու գործոն»:
«Ես հավատում եմ, որ այն, ինչը հնարավոր է եղել երկրագնդի ցանկացած տեղում, հնարավոր է Հարավային Կովկասում ևս»,- ասում է Ֆրանսիայի պաշտպանության նախարարի խորհրդական, Եվրոպայի հեռանկարների և անվտանգության ինստիտուտի նախագահ Էմմանուել Դյուպուին:
Հայաստանը պատրաստ է ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկությունները, իսկ Ադրբեջանը՝ ոչ:
Իրանի առաջին փոխնախագահ Էսհաք Ջահանգիրին Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ Անկարայում անցկացված համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է, որ Թուրքիան և Իրանը քայլեր են ձեռնարկում երկկողմ առևտուրը ազգային արժույթներով իրականացնելու ուղղությամբ:
Թուրքիայի զինված ուժերը զինտեխնիկայի հերթական խմբաքանակն են հասցրել թուրք-սիրիական սահման:
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները Ժնևում կայացած հանդիպման ընթացքում համաձայնել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն ինտենսիֆիկացնելու ուղղությամբ և հավելյալ քայլեր իրականացնել՝ նվազեցնելու լարվածությունը շփման գծում: Եվրոպայի հայկական չորրորդ համագումարում ունեցած ելույթում այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո Բաքուն էժանագին և պարզունակ շահարկումներ է անում, թե իբր պայմանավորվածություն է ձեռք բերվել գագաթաժողովից հետո ընդհանրապես չխոսել հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ` փորձելով խուսափել իր ապակառուցողական քաղաքականության պատասխանատվությունից։
Թուրքիան կարող է մոտ ժամանակներս փակել Իրաքյան Քրդստանի հետ սահմանը:
Իրանը, չնայած ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից գործադրվող ճնշմանը, կարագացնի բալիստիկ հրթիռների մշակման ծրագրի զարգացումը:
Ավստրալիայի խորհրդարանում պատգամավոր Դեյվիդ Ֆինին խոսել է ղարաբաղյան հակամարտության մասին:
Հոկտեմբերի 19-ին առավոտյան Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Հազրո, Քուլփ, Սիլվան և Լիջե շրջանների 16 գյուղերում հայտարարվել է պարետային ժամ:
Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարար, հասարակական գործիչ Օսման Քավալան: Օսման Քավալան, ով հայտնի է նաև հայ-թուրքական մերձեցման նախաձեռնություններում իր ակտիվ մասնակցությամբ, հանդիսանում է «Anadolu Kültür» և «İletişim Yayınları» թուրքական կազմակերպությանների նախագահը:
«Ժնևյան հանդիպման ընթացքում նախագահներն ընդհանուր հարցեր են քննարկել, որոնք միշտ են քննարկում Ղարաբաղյան կարգավորման շրջանակում: Սենսացիաներ տեղի չունեցան, ծրագրում` ևս, համատեղ քննարկման կետեր ևս չկային: Սենսացիա կարող էր լինել այդ հանդիպումից ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարվելը»:
«Ժնևում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում հետընթաց գրանցվեց»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագիտության դոկտոր, շվեյցարացի վերլուծաբան Նիկոլաս Հայոսը՝ անդրադառնալով Սարգսյան-Ալիև ժնևյան հանդիպմանը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 18-ին հայտարարել է, որ Իրաքի քրդական ինքնավարությունը պատմական ոչ մի իրավունք չունի Քիրկուկ նահանգի նկատմամբ։
Ադրբեջանի կոռուպցիոն սկանդալի բացահայտումները, դրան հաջորդող իրադարձություններն ընդգծում են, թե որքան կարեւոր է լինել Հայաստանի եւ Արցախի կողքին:
«Այն, ինչ հանրությանը հայտարարվել է, այդտեղ կարծես թե մեծ արդյունք չկա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:
Թուրքիան ոչ մի բարդություն չի տեսնում այն բանում, որ, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, երկիրը հարաբերություններ է զարգացնում Ռուսաստանի հետ:
Ականի պայթյունից զոհվել է սիրիական բանակի ամենահայտնի գեներալներից մեկը՝ Իսսամ Զահրեդինը, որը պատասխանատու էր Դեյր Զորի պաշտպանության համար:
Հանդիպման նպատակն էր՝ լարվածությունը նվազեցնել շփման գծում, և ըստ նրա՝ հենց դրա համար էլ Ժնևում չխոսվեց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին։
Վրաստանի ավիացիայի առաջատար ընկերությունն առաջվա պես Turkish Airlines ավիափոխադրողն է, որը, 2017 թվականի հունվար-սեպտեմբերի տվյալներով, զբաղեցնում է շուկայի 11 տոկոսը, տեղեկացնում է«Գրուզիա Online»-ը:
Թուրքիայի Մերսին նահանգի Յենիշեհիր շրջանում պայթեցվել է ոստիկանական ավտոբուս: Ըստ թուրքական «Dunya» լրատվամիջոցի՝ պայթյունի հետևանքով վիրավորվել է 12 ոստիկան և 6 քաղաքացիական անձ:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից ազատագրված Ռաքայի ավերակները նկարահանել են անօդաչուից: Տեսանյությը հրապարակել է BFMTV-ն։
Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության անդամ Կոբա Նակղոփիային հետ են ուղարկել Ուկրաինայի Բորիսպոլի օդանավակայանից:
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հոկտեմբերի 18-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Վրաց-ռուսական սահմանին ահաբեկչության մեջ մեղադրվող օտարերկրյա մի քաղաքացի է ձերբակալվել: Այս մասին տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները՝ հղվելով Հյուսիսային Օսիայի Դաշնային անվտանգության ծառայությանը:
«Սա եղել է հայկական կողմի առաջարկը։ Այսինքն՝ մեր առաջարկով են ռուս գործընկերներն այս քայլին գնացել, և ամենաբարձր մակարդակով այս խնդիրը լուծում է ստացել` երկու պետությունների դաշնակցային հարաբերությունների հիման վրա»։
Թուրքիան խնդրում է Եվրամիությանը՝ պարզորոշ ասել՝ ցանկանում են արդյոք իրեն տեսնել ԵՄ-ի անդամների շարքում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որն այցով գտնվում է Վարշավայում: