Թուրքական շահը ոչ թե ճանապարհների ու միջանցքների մեջ է, այլ՝ մեր ազգային ինքնությունը կործանելու
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀԿ ԳՄ անդամ, Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն է
- Ընդդիմություըն 40 օրվա գործողություններով հաջողության է հասել շատ ու շատ կարևոր՝ Արցախի, Հայաստանի անվտանգության հարցերում ստիպելու կապիտուլյանտ իշխանություններին սահմանափակ լինել իրենց հետագա դավադիր գործողություններում:
- Ֆրանսիայի հրապարակն ուներ մեկ ազգային օրակարգ: Հիմա ժամանակն է անցնել ցանցային, համակարգային պայքարի՝ հասարակության բոլոր շերտերի, յուրաքանչյուր հասու քաղաքացու հետ աշխատանք կատարել:
- Համարենք, որ Նիկոլը գնացած է, չի գնում, որովհետև ունենք բիրտ, փողի համար կնոջը ծեծող, գետնին ընկած մարդկանց վրայով քայլող ոստիկան, և դա իշխանության որակից է բխում, այդ ոստիկանին իշխանությունն է բուծել:
- Այսօր իշխանությունն անպատասխանատու է, ոստիկանությունն էլ՝ սանձարձակ:
- Ընդդիմության այս պայքարի միջոցով աշխարհը տեսավ, որ Հայաստանում դեմ են այլ պետությունների տնտեսական շահերի համար որպես միջանցք ծառայելուն, որ Հայաստանում դեմ են, որ թուրքն օրակարգ թելադրի, Հայաստանում դեմ են թուրք-ադրբեջանական շահերի գեներացմանը, և դա Հայաստանի շահերի հաշվին չպետք է լինի:
- Աշխարհը տեսավ, որ իրենց շահերը բավարարելու համար Հայաստանի շահերը չպետք է զրոյացնեն:
- 40-օրյա շարժման ընթացքում ընդդիմությունը քաղաքական լուրջ խնդիր է լուծել, ավելի մեծ խնդիր, քան կապիտուլյանտ իշխանությունը 4 տարիների ընթացքում:
- Մենք ժխտում ենք Հայաստանում թուրքական շահի թելադրանքը, ինչը 100 տոկոսով իրականություն է: Հայաստանում անվտանգային բոլոր ռեսուրսները կորսված են: Երկիրը հայտնվել է մերկ, անօգնական վիճակում՝ թուրքական տանդեմի մուրճի և սալի արանքում:
- Հայաստանը հայտնվել է շատ փոքր բլիթի և շատ մեծ մտրակի արանքում:
- Ի՞նչ ունեինք 2009-2010 թվականներին հայ- թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում՝ Թուրքիան հայտնվել էր միջազգային ծանր վիճակում, առկա էր աշխարհի տարբեր երկրների կողմից Ցեղասպանության ճանաչման շքերթ: Մինչդեռ այսօր Թուրքիան երջանիկ է Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու համար, որովհետև Ադրբեջանի և Թուրքիայի համար Հայաստան այսօր չկա: Իսկ երբ սկսվի թուրքական էսկալացիան, Հայաստանում մնացած գիտակից արժեքներ կրողների 20-30 տոկոսն էլ չեն հանդուրժի և կգնան: Կմնանք առանց հասարակության սերուցքի:
- Թուրքական շահը ոչ թե ճանապարհների ու միջանցքների մեջ է, այլ՝ մեր ազգային ինքնությունը կործանելու: Եթե չլինի հայ ժողովուրդ, Հայաստանի հարցը ինքնաբերաբար լուծված է:
- Ինչո՞ւ լրագրող Նիկոլ Փաշինյանը, որի մտքով չէր անցնում, որ կարող է դառնալ վարչապետ, եկավ իշխանության: Նա միակն էր, որ համաձայնել էր Արցախը տալ, Հայաստանը կործանել, միայն թե իշխանություն ունենա: Մենք փաստերն ենք արձանագրում՝ Նիկոլը տվել է Արցախը, ծնկաչոք է արել Հայաստանը, ավերել է բանակը, իջեցրել է եկեղեցու դերը: Նիկոլը սպանում է հայ ժողովրդի սիրտը և ուղեղը, բայց փայփայում է ստամոքսը:
- Մենք ապրում ենք աշխարհ կոչվող մի շենքում, որտեղ մեր բնակարանը քանդվել է: Կամ մեզ պետք է պահենք այնպես, որ խղճահարությունից դրդված մեզ պահեն, կամ էլ պետք է ուժ հավաքենք և մեր բնակարանը նորոգենք: Բայց մենք մեր տունը՝ էս երկիրը, ոչ մեկին չենք տալու:
- Իսկ աշխարհը Նիկոլին պահում է իր շահերի համար, բայց մինչև ե՞րբ:
- Հասարակությունը պետք է իմանա, որ Նիկոլը մտել է իր տուն, իր երեխաների գրպանն ու ուղեղը և ավերում է: Նիկոլը խաբելու բոլոր ձևերը գիտի: Նիկոլը էն խողովակն է, որի միջոցով քեզ խաբում են դրսից: Նիկոլը ձեր բարեկամը չի, Նիկոլը ձեր դեմ աշխատող, թշնամու բարեկամն է:
- Եթե սրանք մնան, պատերազմի ռիսկերը մեծանում են, իրենք էլ են հասկանում, որ ռիսկեր են ստեղծել, բայց ուզում են գցել ընդդիմության գրպանը:
- Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ արձանագրվել է Արցախի ողբերգությունը և Հայաստանի կործանումը:
- ԱԺ քննիչ հանձնաժողովը Նիկոլի կապիտուլյանտ ռեժիմի պարագայում զբաղվելու է «սվաղով»՝ փորձելու են հերքել, շեղել, մեղքերի պատասխանատվության սլաքներն ուղղել այս ու այն կողմ:
- Մովսես Հակոբյանի՝ լրատվամիջոցներից մեկով արված հայտարարությունը ընդդիմության շարժման մասին՝ անտակտ, քաղաքական իմաստով սխալ հայտարարություն էր, մտքի անհաջող ձևակերպում: Պետք է հասկանալ՝ սխալվե՞լ է, թե՞ ում ջրաղացին է ջուր լցնում: