ՄԱԿ-ի փորձագետները Սիրիայի իշխանություններին են պատասխանատու համարում 2017 թվականի ապրիլի 4-ին Խան Շեյխունում զարինի օգտագործման համար:
Ստամբուլի նահանգապետարանում Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության անցկացման հարցի քննարկումը արդյունք չի տվել, ավելին` խնդիրն ավելի է խճճվել:
Լույս է տեսել «Սիրիացի արաբ ականատես Ֆայեզ Ալ-Ղուսեյնի հուշերը Հայոց ցեղասպանության մասին» աշխատությունը (Դամասկոս, 2017, Դար ալ-Շարկ հրատարակչություն)։ Արաբերեն բնագրից թարգմանության, առաջաբանի և ծանոթագրության հեղինակներն են արաբագետ-պատմաբաններ՝ Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, պ․գ․դ․, պրոֆ․Արշակ Փոլադյանը և ՀՀ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան, պ․գ․դ․, պրոֆ․ Լևոն Սարգսյանը։
«Բնականաբար, Հայաստանը շատ-շատ անելիքներ ունի Մերձավոր Արևելքում։ Չնայած դիվանագիտական խողովակներով կատարվող ահռելի աշխատանքին, այնուամենայնիվ, ավելի լայն ու համակողմանի համագործակցություն հաստատելու և սերտացնելու կարիք կա խորհրդարանական, գիտական, հասարակական, մշակութային, լրատվական, գործարար և այլևայլ շրջանակների հետ»։
«ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը ծանր է առաջ ընթանում, համապատասխանաբար՝ ուղեկցվելով սադրանքներով, քանի որ բանակցությունների իրական բովանդակությունը չի հրապարակվում»:
Գյուլենականների դեմ իրականացվող հետաքննության շրջանակում Անկարայի անվտանգության վարչությունը արտաքին գործերի նախարարության 121 նախկին աշխատակցի կալանավորելու որոշում է կայացրել:
Ռուսաստանը ողջունում է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացն ակտիվացնելու Հայաստանի եւ Ադրբեջանի պատրաստակամությունը:
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն պաշտոնապես դիմել է Ադրբեջանին`պահանջելով բացատրել, թե ինչու կյանքի չի կոչվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռը ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ Իլգար Մամեդովի գործով:
«Երկու հայկական կողմն էլ միշտ հակված են բանակցությունների, բայց եթե քո հակառակորդը քեզ պարտադրում է, ասում՝ կա´մ ամեն ինչ, ինչպես ես եմ ուզում, կա´մ պատերազմ, ապա բնական է՝ տեղի տալ չի կարելի»,- ասաց Շավարշ Քոչարյանը:
Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպության գլխավոր քարտուղար Սալիլ Շեթին ողջունել է ութ իրավապաշտպաններին պայմանականորեն ազատ արձակելու մասին Ստամբուլի դատարանի որոշումը:
Հոկտեմբերի 25-ին Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունից հայտնել են, որ երկրի մի քանի քաղաքացիներ փորձել են ահաբեկչական գործողություններ իրականացնել Ադրբեջանի տարածքում:
Ստամբուլի դատարանը որոշում է կայացրել ազատ արձակել դեռևս հուլիսին ձերբակալված, ապա կալանավորված 8 իրավապաշտպաններին, ովքեր մեղադրվում են «զինված հանցախմբին օգնելու», «ահաբեկչական խմբավորման անդամ լինելու» մեջ:
Նախագահ Սերժ Սարգսյանը Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում հոկտեմբերի 24-ին հանդես է եկել դասախոսությամբ, որտեղ, ի թիվս մի շարք կարևոր թեմաների, անդրադարձել է նաև Ղարաբաղյան հակամարտությանը: Այս համատեքստում կարևոր է առանձնացնել մի քանի էական շեշտադրում՝ կապված թե՛ Արցախի բնակչության անվտանգության, թե՛ բանակցային գործընթացի ու այդ գործընթացում հայկական կողմերի դիրքորոշման հետ:
«Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացները միտում ունեն ավելի սրվելու, քանի որ պայքարը սրվում է Սիրիայում։ Սա նշանակում է, որ Մերձավոր Արևելքը Հայաստանի համար շարունակում է մնալ վտանգ, և այդ վտանգը կարող է ավելի ուժեղանալ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման կարծիք հայտնեց ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։
Իրաքի վարչապետ Հայդար ալ Աբադին ժամանել է Թուրքիա, որտեղ հանդիպել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Չեխիայում գործող հայտնի «Մառլենկա Ինթերնեյշընլ» ընկերությունը, որի սեփականատերը ձեռնարկատեր Գեւորգ Ավետիսյանն է, մեկ տարվա բանակցություններից հետո հաղթեց գերմանական հանրահայտ «Dr.Oetker» ընկերության Թուրքիայի ներկայացուցչությանը, որը թուրքական շուկայում վաճառում էր «Մառլենկա» թխվածքի պատրաստման փոշին՝ նույն անվանումով ու տեսքով։
Հայտնի թուրք կին քաղաքական գործիչ Մերալ Աքշեները, ով ակնկալվում է, որ Թուրքիայի առաջիկա նախագահական ընտրություններում լինելու է Էրդողանի հիմնական մրցակիցը, ներկայացրել է իր հիմնած նոր կուսակցությունը, դրա գաղափարախոսությունն ու նպատակները:
Պոլսո Հայոց պատրիարքարանի կրոնական ժողովի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի ատենապետ Պետրոս Շիրինօղլուն, ինչպես նաև պատրիարքական ընտրության Նախաձեռնող խմբի ղեկավար Սարգիս Քյուլեգեչը հոկտեմբերի 24-ին պաշտոնապես այցելել են Ստամբուլի նահանգապետարան՝ հանդիպելով նահանգապետ Վասիփ Շահինի հետ:
Ստամբուլի Բաբըալի պողոտայի առաջին գրավաճառը եղել է հայ Առաքել Թոզլույանը։ Այս մասին գրում է թուրքական «Birgün» թերթի կայքի սյունակագիր Ռեֆիք Դուրբաշը՝ «Բաբըալիի առաջին գրավաճառը» խորագրով իր հոդվածում։
Պաշտոնական Բաքուն Պալերմոյում տեղի ունեցող ԵԱՀԿ Միջերկրածովյան համաժողովի հարթակից, որը որևէ առնչություն չունի ղարաբաղյան հակամարտության հետ, հանդես է եկել անհարկի հայտարարություններով՝ փորձելով ներկաների ուշադրությունը շեղել Ադրբեջանում մարդու իրավունքների զանգվածային խախտումներից:
Թուրքիայում առաջին հասարակաց տները բացվել են 19-րդ դարի վերջերին: Մասնավորապես դրանք բացվել են ղրիմյան պատերազմի տարիներին (1853-1856թթ)` զինվորների «սեռական պահանջները բավարարելու համար»:
Հայտնի է դարձել, թե ինչ հիմքով է հոկտեմբերի 18-ին Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում ձերբակալվել թուրք հայտնի գործարար Օսման Քավալան:
«Ռազմավարական առումով ԵԱՀԿ Մինսկի խմբի որևէ անդամ չի փոխվել. բոլոր խաղացողները հետևում են այն որոշմանը, որն ընդունված է եղել ԵԽ-ի կողմից դեռ 1991թ. դեկտեմբերին. այն է՝ ճանաչել բոլոր նախկին սովետական հանրապետությունները սովետական սահմաններում, և դրանից են բխեցնում այդ բոլոր սկզբունքների կիրառումը՝ լինի դա տարածքների ամբողջականություն, ինքնորոշման իրավունք, թե անվտանգություն»:
Առաջնագծում այս պահին որոշակի լարվածություն կա:
Պաշտոնական Բաքուն ամերիկյան հեղինակավոր CNN հեռուստաընկերության հաղորդավար, ամերիկացի շեֆ-խոհարար Էնթոնի Բուրդենին Արցախ այցելելու պատճառով կներառի «սև ցուցակում»:
Թուրքական «Sabah» թերթի սյունակագիր Մևլութ Թեզելն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի ժամանակ ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբի երկրպագուների ցուցադրած պաստառին:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը հոկտեմբերի 25-ին, Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Հադրութի շրջանի հարավարևելյան ուղղությամբ։
Սիրիայում զինվորականները Ռուսաստանի օդուժի աջակցությամբ «Իսլամական պետության» ահաբեկիչների զենքի ու զրահատեխնիկայի խոշոր պահեստ են գրավել երկրի արեւելքի Մեյադին քաղաքում։
«Saqinform» տեղեկատվական-վերլուծական գործակալությունը անդրադարձել է Վրաստանում ՀՀ դեսպանության շուրջ ստեղծված իրավիճակին:
Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպելուց հետո հայտարարել է հրաժարական տալու մասին: